Կորել է թոռնուհին
![]() | |
Տեսակ | մուլտֆիլմ |
Ռեժիսոր | Ռոման Կաչանով |
Սցենարիստ | Անատոլի Միտյաև |
Բեմադրող նկարիչ | Լեոնիդ Շվարցման |
Երաժշտություն | Նիկիտա Բոգոսլովսկի |
Օպերատոր | Թեոդոր Բունիմովիչ |
Երկիր | ![]() |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1966 |
«Կորել է թոռնուհին» (ռուս.՝ «Потерялась внучка»), Ռոման Կաչանովի խորհրդային տիկնիկային մուլտֆիլմը՝ թողարկված 1966 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում: 1960-ական թվականներին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի տիկնիկային միության ամենավառ աշխատանքներից մեկն է[1]:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Փոքրիկ աղջկա հայրն ու մայրը գնում են աշխատանքի: Աղջիկը մնում է պապիկի հետ: Թոռնուհին չարաճճիություններ է անում: Պապիկը չի կարողանում նրան կարգի բերել, թոռնուհուն վախեցնում է, որ ոստիկանություն է կանչում, և նրանք աղջկան վատ վարքի համար կտանեն բաժին: Պապիկը ձևացնում է, թե ոստիկանություն է զանգահարում:
Երբ աղջիկը գնում է փողոցում զբոսնելու, նրան թվում է, թե քաղաքի ամբողջ ոստիկանությունն իրեն է փնտրում, և նա բակից փախչում է:
Պապիկը թոռնուհուն է փնտրում, բայց չի կարողանում գտնել: Ոստիկանությունն սկսում է որոնել կորած աղջկան: Նրան գտնում են, բայց չեն ձերբակալում, ինչպես ինքն էր սպասում, այլ կոնֆետ են հյուրասիրում ու մոտոցիկլետով տուն ուղեկցում:
Այդ դեպքից հետո պապիկը հասկանում է, որ չի կարելի նույնիսկ դաստիարակչական նպատակներով երեխաներին վախեցնել իրավապաշտպան օրգանների աշխատակիցներով:
Հատաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մուլտֆիլմում ոչ մի բառ չի արտաբերվում:
- Արձանագրության մեջ ոստիկանների ստորագրությունների փոխարեն գրված է մուլտիպլիկատորներ Իգոր Պոդգորսկու և Վյաչեսլավ Շիլոբրեևի ազգանունները:
- Փողոցի անցորդը (սպիտակ վերնաշապիկով և սև բերետով), զբոսաշրջիկը (բաց գույնի մազերով և թկնապայուսակով) և պապիկն ու թոռնիկը հետագայում հանդիպում են Ռոման Կաչանովի «Կոկորդիլոս Գենա» մուլտֆիլմում (1968)՝ անցորդը որպես մրգի և բանջարեղենի խանութի գնորդ, զբոսաշրջիկը որպես դռնապան, պապիկն ու թոռնիկը որպես կենդանաբանական այգու հաճախորդներ:
- Քանի որ մուլտֆիլմում ոստիկանության աշխատակիցները ներկայացված են ծաղրանկարային, համենայն դեպս ֆիլմն էկրաններով թողարկելուց առաջ ցուցադրել են Նիկալայ Շյոլոկովին, որն այդ ժամանակ ԽՍՀՄ-ում հասարակական կարգի պահպանման նախարարն էր: Շյոլոկովը գնահատել է ֆիլմի հիմքում ընկած դրական լիցքը. ռեժիսոր Ռոման Կաչանովը Նախարարության կողմից արժանացել է պատվոգրի «խորհրդային ոստիկանների դրական կերպարով երեխաներին դաստիարակելու համար»:
Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տիկնիկներն ու դեկորացիաները պատրաստել են Վ. Կալաշնիկովան, Մ. Չեսնոկովան, Գ. Գետտինգերը, Վ. Կուրանովը, Ս. Էթլիսը, Վ. Լադիգինը, Բ. Կարավաևը, Վ. Ալիսովը, Վ. Պետրովը, Վ. Շաֆրանյուկը Ռոման Գուրովի ղեկավարությամբ,
- Մոնտաժող – Ի. Գերասիմովա,
- Խմբագիր – Նատալյա Աբրամովա,
- Տնօրեն – Նատան Բիտման:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Георгий Бородин. «Киностудия "Союзмультфильм» Archived 2016-03-05 at the Wayback Machine.. Краткий исторический обзор, new.souzmult.ru.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Качанов Р. Потерялась внучка. — М.: Всесоюзное бюро пропаганды киноискусства, 1968. — 20 с. — (Фильм-сказка). Книга по мультфильму.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Կորել է թոռնուհին» մուլտֆիլմը «Аниматор.ру» կայքում
|