Չեբուրաշկա (մուլտֆիլմ, 2013)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չեբուրաշկա
ճապ.՝ チェブラーシカ
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրմանկական ֆիլմ
ԿերպարներԿոկորդիլոս Գենա և Շապոկլյակ
Հիմնված էԿոկորդիլոս Գենան և ընկերները
ՍցենարիստՄիխայիլ Ալդաշին և Էդուարդ Ուսպենսկի
ՀնչյունավորումԱլեքսանդր Պոժարով, Վլադիմիր Ֆերապոնտով, Դմիտրի Ֆիլիմոնով, Գարրի Բարդին և Լարիսա Բրոխման
ԵրաժշտությունԱլեքսանդր Գուսև, Միխայիլ Զիվ և Վլադիմիր Շաինսկի
Երկիր Ճապոնիա,  Ռուսաստան և  Հարավային Կորեա
ԴիստրիբյուտորReanimedia?
Տևողություն79 րոպե
Թվական2013

Չեբուրաշկա (ճապ.՝ チェブラーシカ , ռուս.՝ «Чебурашка»), ռեժիսոր Մակոտո Նակամուրայի լիամետրաժ տիկնիկային մուլտիպլիկացիոն ֆիլմը։ Ռուսական վարձույթի համար նախատեսված տարբերակում բաղկացած է 3 մասերից՝ «Չեբուրաշկան և կրկեսը», «Չեբուրաշկան գնում է կենդանաբանական այգի» և «Շապոկլյակի խորհուրդները»։ 2010 թվականին[1][2] Չեբուրաշկայի մասին ճապոնական տիկնիկային սերիալի տարբերակը հատուկ Ռուսաստանի համար ստեղծվել է լիամետրաժ ֆիլմի տեսքով՝ ճապոնական տարբերակից որոշակի տարբերություններով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Չեբուրաշկա» մուլտֆիլմ է բաղկացած 3 պատմություններից՝ «Չեբուրաշկան և կրկեսը», «Չեբուրաշկան գնում է կենդանաբանական այգի» և «Շապոկլյակի խորհուրդները»։ Նախաբանում Չեբուրաշկան հայտնվում է նարինջների տուփի մեջ, ծանոթանում կոկորդիլոս Գենայի հետ և նոր ընկերներ ձեռք բերում։ Միջազգային տարբերակում (2010) ամբողջովին վերանկարահանված է «Կոկորդիլոս Գենա» մուլտֆիլմը, որը ներկայացված է մանրամասնորեն։ Ռուսաստանի համար նկարահանված վարձութային տարբերակը միջազգային տարբերակում ավելացվել է «Չեբուրաշկան կրկեսում» նովելը և հանվել «Կոկորդիլոս Գենա» նովելը, քանի որ դրա սյուժեն քաջ հայտնի է ռուս կինոդիտողին։ Ներկայումս մուլտֆիլմը դուրս է եկել առևտրային կինովարձույթ, իսկ DVD տարբերակը թողարկվել է Ճապոնիայում, Ֆրանսիայում, Բելգիայում և Ռուսաստանում։

2013 թվականի նովելների կարճ բնութագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Չեբուրաշկան և կրկեսը»՝ պատմություն ընկերության և երազանքի մասին։ Գենան և Չեբուրաշկան Մաշային օգնում են սովորել քայլել ճոպանի վրայով։ Իրականանում է նրա վաղեմի երազանքը. նա հանդես է գալիս կրկեսում։
  • «Չեբուրաշկան գնում է կենդանաբանական այգի» սերիայում Գենան հիվանդանում է, և Չեբուրաշկան նրա փոխարեն գնում է «որպես կոկորդիլոս աշխատելու» կենդանաբանական այգում։
  • Եզրափակիչ պատմությունն է «Շապոկլյակի խորհուրդները»։ Հերոսներն օգնում են աճպարարին, ով կորցրել է իր թոռնուհուն, իսկ Շապոկլյակը բացում է անպիտան խորհուրդների բյուրո։

Դերերի հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չեբուրաշկա՝ Լարիսա Բրոխման
  • Մաշա՝ Օլգա Զվերևա
  • Կոկորդիլոս Գենա՝ Վլադիմիր Ֆերապոնտով
  • Շապոկլյակ՝ Դմիտրի Ֆիլիմոնով
  • Աճպարար՝ Ալեքսանդր Պոժարով
  • Գալյա՝ Օլգա Շորոխովա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]