Չեբուրաշկա (ֆիլմ)
Չեբուրաշկա ռուս.՝ Чебурашка | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Ժանր | կինոկատակերգություն, ընտանեկան ֆիլմ[1], ֆենթեզի և կենդանի դերասաններով մուլտֆիլմ |
Թվական | հունվարի 1, 2023 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Դմիտրի Դյաչենկո |
Պրոդյուսեր | Էդուարդ Իլոյան, Դենիս Ժալինսկի, Վիտալի Շլյապպո, Ալեքսեյ Տրոցյուկ, Անտոն Զլատոպոլսկի, Վյաչեսլավ Մուրուգով և Յուլիանա Սլաշչևա |
Սցենարի հեղինակ | Վիտալի Շլյապպո, Վասիլի Կուցենկո, Վյաչեսլավ Զուբ և Անատոլի Մոլչանով |
Դերակատարներ | Սերգեյ Գարմաշ, Ելենա Յակովլևա, Ֆեոդոր Դոբրոնրավով, Պոլինա Մաքսիմովա, Սերգեյ Լավիգին, Dmitry Lysenkov?, Eva Smirnova?, Նատալյա Շչուկինա, Արտյոմ Բիստրով և Marina Sergeevna Konjasjkina? |
Օպերատոր | Ivan Lebedev? |
Նկարահանման վայր | Սոչիի դենդրարիում, Ordzhonikidze Sanatorium?, Կիսլովոդսկ, Պյատիգորսկ, Մոսկվա, Եսենտուկի և Մոսկվայի մարզ |
Կինոընկերություն | Սոյուզմուլտֆիլմ, Yellow, Black and White, Start, Ռոսիա 1 և Ռուսաստանի կինեմատոգրաֆիայի հիմնադրամ |
Տևողություն | 113 րոպե |
Բյուջե | 850 000 000 ₽ |
Շահույթ | 5 մլրդ ռուբլի[2] |
Հաջորդ | Q130443530? |
«Չեբուրաշկա» (ռուս.՝ «Чебурашка»), ռուսական ընտանեկան կատակերգական ֆիլմ, որը նկարահանել է Դմիտրի Դյաչենկոն։ Այն պատմում է նոր աշխարհ ընկած մեծականջ կենդանու՝ Չեբուրաշկայի մասին, սակայն Էդուարդ Ուսպենսկու պատմվածքների էկրանավորումը չէ[3]։ Ֆիլմի գաղափարն առաջ է քաշվել դեռ 2020 թվականին, սակայն նկարահանումներն սկսվել են միայն 2021 թվականի սկզբին[4][5][6][7][8][9]։
Ռուսաստանում թողարկումը կայացել է 2023 թվականի հունվարի 1-ին[10]։ 2022 թվականի հունիսի 20-ին «Ցենտրալ Փարթներշիփ» կինոընկերության YouTube-ի պաշտոնական ալիքում թողարկվել է ֆիլմի առաջին պաշտոնական թիզերը։ 2022 թվականի հոկտեմբերի 26-ին «Ցենտրալ Փարթներշիպ», «Yellow, Black & White» և «Սոյուզմուլտֆիլմ» կինոընկերությունների YouTube ալիքներում թողարկվել է ֆիլմի պաշտոնական թրեյլերը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը պատմում է Չեբուրաշկա անունով թավամազ կենդանու մասին, որն ապրում է նարնջենիների պուրակում։ Մի օր նա հայտնվում է ծովի ափին գտնվող մի փոքրիկ քաղաքում, որտեղ հանդիպում է Գենային՝ ինքն իր մեջ ամփոփված մի ծերունու, որն աշխատում է որպես այգեպան պուրակում, մի տղայի, որը չի կարողանում խոսել, նրա մորը (ինչպես հետագայում պարզվում է՝ Գենայի դստերը, որի հետ նա լարված հարաբերություններ ունի) և արտասովոր մի մորաքրոջ, որը ցանկանում է գնել այդ կենդանուն և նվիրել իր թոռնուհուն, ինչպես նաև շատ ուրիշների[11]։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Սերգեյ Գարմաշ | այգեպան Գենադի Պետրովիչ (Գենա) |
Օլգա Կուզմինա | Չեբուրաշկա |
Ելենա Յակովլևա | շոկոլադի գործարանի տնօրեն Ռիմա |
Ֆեոդոր Դոբրոնրավով | էկզոտիկ կենդանիների մասնագետ, Գենայի ընկերը | Վալերի Զավգորոդնի
Պոլինա Մաքսիմովա | Գրիշայի մայրը, Գենայի դուստրը | Տանյա
Սերգեյ Լավիգին | Գրիշայի հայրը, Տանյայի ամոսինը | Տոլյա
Դմիտրի Լիսենկով | Ռիմայի օգնականը | Լարիոն
Իլյա Կոնդրատենկո | Տանյայի և Տոլյայի որդին | Գրիշա
Եվա Սմիռնովա | Ռիմայի թոռնուհին | Սոնյա
Սոֆյա Զայկա | պաղպաղակ և ըմպելիքներ վաճառող | Գալյա
Նատալյա Շչուկինա | դենդրարիումի տնօրեն, Գենայի ղեկավարը |
Ժաննատ Կերիմբաև | բակապան |
Օլիվիե Սիու | խոհարար |
Արսենի Ֆոգելև | թիկնապահ |
Արտյոմ Բիստրով | Գենան երիտասարդ տարիքում |
Ալիսա Մինայ | Տանյան մանկության տարիներին |
Մարինա Կոնյաշկինա | Գենայի կինը, Տանյայի մայրը | Լյուբա
Կոնստանտին Ֆադեև | Ռիմայի վարորդը | Վասիլի
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2021 թվականի սեպտեմբերին Սոչիում, այդ թվում՝ Սոչիի դենդրարիումում, Օրջոնիկիձեի անվան առողջարանում և ծովափին[12]։ Նկարահանումներն անցկացվել են նաև Կիսլովոդսկում, Պյատիգորսկում և Եսենտուկիում և ավարտվել են 2022 թվականի հունիսին Մերձմոսկվայում[13]։
Մի էպիզոդի նկարահանման ժամանակ օգտագործվել է 6 տոննա նարինջ, ինչի մասին հայտնել Է «Yellow, Black and White» ընկերությունը Ինստագրամի իր էջում[14]։
Շահույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Չեբուրաշկա» ֆիլմը ռեկորդ է սահմանել հունվարի 1-ին թողարկված ռուսական ֆիլմերի շարքում. վարձույթի առաջին օրն այն հավաքել է ավելի քան 225 միլիոն ռուբլի, իսկ առաջին երեք օրվա ընթացքում՝ 837 միլիոն ռուբլի[15]։ 2023 թվականի հունվարի 6-ի դրությամբ ֆիլմի դրամարկղային մուտքերը կազմել են ավելի քան 2 միլիարդ ռուբլի. այն դարձել է ռուսական արտադրության վեցերորդ ֆիլմը, որը հաղթահարել է այդ շեմը[16][17]։ 2023 թվականի հունվարի 9-ին դրամարկղային մուտքերը կազմել են 3 միլիարդ ռուբլի[18]։ Ռուսական վարձույթում ընդամենը 13 ֆիլմ է անցել երկու միլիարդի նշաձողը, այդ թվում նաև այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Ավատար», «Առյուծ արքան» և այլն[19]։ 2023 թվականի հունվարի 10-ին «Չեբուրաշկան» դարձել է Ռուսաստանի ներքին վարձույթի պատմության մեջ ամենաշատ եկամուտ ստացած ռուսական ֆիլմը՝ հավաքելով ավելի քան 3,08 միլիարդ ռուբլի[20]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չեբուրաշկայի արտաքին տեսքը ներկայացնելուց անմիջապես հետո համացանցում նրան քննադատել են՝ անվանելով սարսափելի։ Թեև եղել են նաև օգտատերեր, ում դուր է եկել կերպարը։ Այդ թիզերում Չեբուրաշկան կադրում երևում է ընդամենը 2 վայրկյանում[21]։ 2022 թվականի հոկտեմբերին հրապարակված թրեյլերում Չեբուրաշկայի կերպարը տարբերվում է առաջին թիզերում եղածից, որը հրապարակվել էր հունիսին[22]։
Ըստ գրախոսությունների «Критиканство» ագրեգատորի՝ ֆիլմն ստացել է խառը արձագանքներ՝ 60/100 միջին գնահատականով՝ հիմնված 13 գրախոսությունների վրա[23]։ «Կոմսոմոլսկայա պրավդայի» կինոգրախոսող Դենիս Կորսակովը չեզոք է վերաբերվել ֆիլմի թողարկմանը։ Իր գրախոսության մեջ նա հաջող է համարել դերասան Արտյոմ Բիստրովի ընտրությունը, որը մարմնավորել է Սերգեյ Գարմաշի կերպարին երիտասարդ տարիքում և «ֆանտաստիկորեն է համապատասխանում նրան ինչպես արտաքինով, այնպես էլ ներքինով»։ Քննադատը նաև ընդգծել է, որ ֆիլմում առկա են մեծ թվով «հոգեբանական տրավմաներ», ինչի պատճառով մանկական ֆիլմն ավելի շատ դառնում է ավելի շատ «նրանց երեսուն տարեկան ծնողների» համար[24]։
«Կոմերսանտ» թերթի կինոքննադատ Յուլյա Շագելմանը ֆիլմը դիտելուց հետո կասկած է հայտնել, որ երեխաներին դուր կգա այն, իսկ մեծահասակները չեն կարողանա նոր Չեբուրաշկայի մեջ ճանաչել «իրենց մանկության սիրելի մեծականջ կենդանուն»։ Շագելմանը նշում է սցենարիստների հղումները «համաշխարհային հեքիաթային ժառանգությանը», այդ թվում՝ «Օզի զարմանահրաշ կախարդը», «Երեք հրացանակիրները», «Սայրի վրայով վազողը» և այլն։ Նկատելի է նաև անդրադարձ խորհրդային անցյալին, որը, կինոքննադատի կարծիքով, «այնքան էլ հետաքրքիր չէ երեխաների համար»։ Յուլյա Շագելմանը քննադատել է գլխավոր հերոսի կերպարը՝ այն անվանելով «անփույթ», շարժումները՝ անբնական, «իսկ կենդանի դերասանների հետ փոխգործակցության տեսարաններում շատ նկատելի է, որ նրանք բռնում են դատարկությունը և խոսում նրա հետ»[25]։
Film.ru պորտալի գրախոսող Մաքսիմ Քլեյնը ֆիլմին տվել է 10-ից 6 միավոր։ Քննադատը նշել է, որ «անճարպիկ» Չեբուրաշկան, որը ստեղծում է «իրավիճակների կատակերգություն», կհիշվի հանդիսատեսի կողմից՝ դրանով իսկ «փոխհատուցելով ստեղծողների աշխատանքը»։ Այնուամենայնիվ, գրախոսողն ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ գրքի և մուլտֆիլմերի հետ գրեթե նմանություններ չկան։ Քլեյնը նշել է, որ «Չեբուրաշկային արդիականացնելու փորձը» բավականին հաջող է»[26]։
«Мир фантастики» ամսագրի կինոքննադատ Մարինա Բելյաևան ֆիլմի մասին ակնարկում նույնպես անդրադարձել է նոր «Չեբուրաշկայի» կերպարին։ Ըստ նրա՝ հերոսի կերպարը «շատ հարցեր է առաջացնում, և հարցն այստեղ ոչ միայն կողմնակալության և նոստալգիայի մեջ է», այլ մասնավորապես իրական աշխարհում նրա անհաջող ներգրավվածության մեջ, Չեբուրաշկայի դիզայնը «որոշ տեսանկյուններից հաջող է թվում, իսկ մյուսներում՝ ձախողված»։ Բելյաևայի կարծիքով՝ գլխավոր հերոսի փոխազդեցությունը դերասանների հետ առավել խնդրահարույց է. «Սա հատկապես վերաբերում է Գարմաշին, ով Չեբուրաշկայի հետ յուրաքանչյուր տեսարանում ակնհայտորեն ոչ թե կենդանի էակ է բռնած, այլ օդ», ինչի պատճառով կադրերը «անհամոզիչ» են թվում։ Այնուամենայնիվ, համոզիչ չէ նաև կենտրոնական դերասանների խաղը, որոնք «ոչ մի հաճույք չեն ստանում տեղի ունեցածից», ինչը, ընդհանուր առմամբ, անդրադառնում է կերպարների վրա։ Բայց մեկնաբանը նաև նշել է,որ «սցենարում կան լավ դրամատիկ լարվածությամբ տեսարաններ, մի շարք սրամիտ կատակներ և մի քանի հաջող կերպարներ»[27]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.jpbox-office.com/fichfilm.php?id=22620&view=35
- ↑ «Фильмы — Чебурашка». ЕАИС. Վերցված է 2023 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «НАПРОЛОМ.КИНО: В сети появился первый тизер-трейлер фильма». smotrim.ru. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
- ↑ Фильм «Чебурашка» (2023) — Комсомольская правда
- ↑ Любимый герой возвращается на экраны: начались съемки фильма «Чебурашка»
- ↑ Съемки полнометражного фильма про Чебурашку начнутся в 2021 году
- ↑ Кто сыграет главную роль в художественном фильме про Чебурашку
- ↑ Что известно про фильм «Чебурашка» с Сергеем Гармашом?
- ↑ Гармаш сыграет крокодила Гену, а Чебурашка оживет в полнометражном фильме
- ↑ Премьеру семейной комедии о Чебурашке запланировали на 1 января 2023 года
- ↑ Чебурашка, 2022
- ↑ «В Сочи начали снимать фильм о Чебурашке». Югополис (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-01-08-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «Опубликован тизер «Чебурашки» с Гармашом - Газета.Ru | Новости». Газета.Ru (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Все, что нужно знать о семейной комедии "Чебурашка"». Вести.ру. 2022 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Мультфильм "Чебурашка" установил рекорд в прокате» (ռուսերեն). РИА Новости — новость. Վերցված է 2023 թ․ հունվարի 4-ին.
- ↑ ««Чебурашка» за пять дней проката собрал более 2 млрд рублей». Коммерсантъ (ռուսերեն). 2023 թ․ հունվարի 6. Վերցված է 2023 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Granger (2023 թ․ հունվարի 6). ««Чебурашка» собрал два миллиарда рублей за пять дней». DTF. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
- ↑ ««Чебурашка» собрал в прокате 3 млрд рублей». Коммерсантъ (ռուսերեն). 2023 թ․ հունվարի 9. Վերցված է 2023 թ․ հունվարի 9-ին.
- ↑ ««Чебурашка» собрал 2 млрд рублей». www.kinometro.ru (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Стогова, Евгения (2023 թ․ հունվարի 10). ««Чебурашка» стал самым кассовым российским фильмом». РБК. Վերցված է 2023 թ․ հունվարի 10-ին.
- ↑ Интернет (2022 թ․ հունիսի 21). «Уродливый Соник или Малыш Йода: в соцсетях обсуждают нового Чебурашку c человеческими зубами — Интернет на TJ». TJ. Վերցված է 2022 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Вышел трейлер полнометражного фильма «Чебурашка»». Лента.Ру (ռուսերեն). 2022 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Рецензии на фильм Чебурашка (2023)». Критиканство. Վերցված է 2023 թ․ հունվարի 10-ին.
- ↑ Денис КОРСАКОВ (2022 թ․ դեկտեմբերի 24). «Премьера полнометражного фильма "Чебурашка": что хорошего и что плохого в новом прочтении любимой сказки». kp.ru (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Ушной промысел». Коммерсантъ (ռուսերեն). 2022 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Максим Клейн (2022 թ․ դեկտեմբերի 27). «Рецензия на фильм «Чебурашка» – адаптацию творчества Эдуарда Успенского, имеющую мало общего с оригиналом». Film.ru.
- ↑ Марина Беляева (2023 թ․ հունվարի 1). ««Чебурашка»-2022: Гена-мизантроп, попузьяна и… любовь?». Мир фантастики.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ««Չեբուրաշկա» ֆիլմը». Yellow, Black and White կայքում. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
- ««Չեբուրաշկա» ֆիլմը». Централ Партнершип կայքում. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
|