Jump to content

Պոլկանն ու Շավկան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոլկանն ու Շավկան
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԱլեքսանդր Իվանով
ՍցենարիստՍերգեյ Միխալկով
Բեմադրող նկարիչԵվգենի Միգունով
ԵրաժշտությունՄոիսեյ Վայնբերգ
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն9 րոպե[1]
Թվական1949

«Պոլկանն ու Շավկան» (ռուս.՝ «Полкан и Шавка»), 1949 թվականի խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ նկարահանված Սերգեյ Միխալկովի համանուն առակի հիման վրա։ Ռեժիսոր Ալեքսանդր Իվանովի ամենահայտնի մուլտֆիլմերից մեկն է[2]։ Ֆիլմում օգտագործվել է Եվգենի Միգունովի կողմից առաջարկված նորարարական նկարչական հնարք՝ ֆոնի պատրաստումը յուղաներկերով[3]։

Եկու շներ՝ Պոլկանն ու Շավկան, հսկում են ոչխարների հոտը գետի ափին։ Հանկարծ նրանք նկատում են նապաստակի, սկսում են հետապնդել նրան ու վազում են անտառ, որտեղ դեմ առ դեմ հանդիպում են երեք գայլերի։ Շավկան վախենում է ու հետ փախչում, իսկ անվախ Պոլկանը սկսում է կռվել գայլերի դեմ։ Դաժան պայքարում նրան հաջողվում է հաղթել մի գայլի, բայց ստացած վերքերից նա ուշագնաց է լինում։ Մյուս երկու գայլերը որոշում են, որ նա սատկել է, ինչից հետո գտնում են Շավկային։ Վախենալով իր կյանքի համար՝ նա փորձում է գոհացնել գայլերին՝ նրանց ասելով, որ պատրաստ է նրանց տանել ոչխարների հոտի մոտ։ Գայլերը գնում են նրա հետևից։ Շավկան գայլերին տանում է այնտեղ, որտեղից կարելի է հարձակվել ոչխարների վրա, սակայն դա չի փրկում նրա կյանքը. գայլերն ուտում են շանը՝ որոշելով, որ իրենք արդեն կարող են գլուխ հանել առանց նրա օգնության։ Մինչ այդ Պոլկանն ուշքի է գալիս և հասկանում, որ Շավկան դավաճանել է։ Նա գնում է գայլերի հետքերով, սակայն առաջ է ընկնում նրանցից, լողալով անցնում գետն այլ վայրով (գայլերը գետն անցնում են ծանծաղուտով), կտրում նրանց ճանապարհն ու սկսում հաչել՝ տագնապի ազդանշան տալով։ Նրա հաչոցը լսում է հովիվը, վերցնում զենքն ու սպանում գայլերին։ Վերջիններս ընկնում են գետը, իսկ Պոլկանը միանում է իր տիրոջը։

Սցենարի հեղինակ Սերգեյ Միխալկով
Ռեժիսոր Ալեքսանդր Իվանով
Բեմադրող նկարիչ Եվգենի Միգունով
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Դմիտրի Բելով, Միխայիլ Բոտով, Վալենտին Լալայանց, Լիդիա Ռեզցովա, Բորիս Ստեպանցև, Վյաչեսլավ Կոտյոնոչկին
Նկարիչ-դեկորատորներ Դմիտրի Անպիլով, Գալինա Նևզորովա
Կոմպոզիտոր Մոիսեյ Վայնբերգ
Օպերատոր Միխայիլ Դրույան
Հնչյունային օպերատոր Նիկոլայ Պրիլուցկի
Ռեժիսորի օգնականներ Իվան Ակսենչուկ, Վ. Նեչաևա, Ֆ. Գոլդշտեյն

Դերերը հնչյունավորել են (տիտտրերում նշված չեն)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բորիս Անդրեև — Պոլկան
  • Սերգեյ Մարտինսոն — Շավկա

Վերահնչյունավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին մուլտֆիլմը վերականգնվել է ու նորից հնչյունավորվել «Студия АС» և «Детский сеанс 1» ընկերությունների կողմից։ Նոր տարբերակում ամբողջովին փոխվել է ֆոնոգրաման, հնչյունավորմանը մասնակցել են ժամանակակից դերասաններ, տիտրերում փոխվել են հնչյունային ռեժիսորի ու հնչյունավորողների անունները։ Վերահնչյունավորումը խիստ բացասական գնահատականի է արժանացել ինչպես հեռուստադիտողների մեծ մասի[4][5], այնպես էլ պրոֆեսիոնալ միության անդամների կողմից[6][7]։ Պատկերի վերականգնման որակը նույնպես երբեմն քննադատության է ենթարկվել։

Վերաթողարկում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը բազմիցս վերաթողարկվել է DVD-ով մուլտֆիլմերի հավաքածուներում, օրինակ՝

  • «Առակների աշխարհում» ռուս.՝ «В мире басен»), DVD, տարածող՝ «Крупный план», սկավառակում ընդգրկված մուլտֆիլմեր՝

«Քառյակ» (ռուս.՝ «Квартет», 1947), «Փիղը և մրջյունը» (ռուս.՝ «Слон и муравей», 1948), «Կկուն և սարյակը» (ռուս.՝ «Кукушка и скворец», 1949), «Առյուծն ու նապաստակը» (ռուս.՝ «Лев и заяц», 1949), «Պոլկանն ու Շավկան» (ռուս.՝ «Полкан и Шавка», 1949), «Շինարար աղվեսը» (ռուս.՝ «Лиса-строитель», 1950), «Ագռավը և աղվեսը, կկուն և աքաղաղը» (ռուս.՝ «Ворона и лисица, кукушка и петух», 1953), «Ծխամորճն ու արջը» (ռուս.՝ «Трубка и медведь», 1955), «Ճպուռն ու մրջյունը» (ռուս.՝ «Стрекоза и муравей», 1935), «Առակների աշխարհում» (ռուս.՝ «В мире басен», 1973)[8]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Internet Movie Database — 1990.
  2. Наталия Венжер. Александр Иванов // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  3. Георгий Бородин. "Киностудия «Союзмультфильм» Արխիվացված 2016-03-05 Wayback Machine. Краткий исторический обзор, new.souzmult.ru.
  4. «Переозвучка наших старых мультфильмов». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 11-ին.
  5. «Мы против переозвучки советских мультиков!!!». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 11-ին.
  6. Директор «Союзмультфильма» Акоп Гургенович Киракосян отвечает на вопросы читателей «Ленты. Ру»
  7. НЕТ — фальсификации анимационного наследия!
  8. DVD «В мире басен»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]