Շինարար աղվեսը
Շինարար աղվեսը ռուս.՝ Лиса-строитель | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ռեժիսոր | Պանտելեյմոն Սազոնով |
Սցենարիստ | Սեմյոն Նագորնի |
Երաժշտություն | Իոսիֆ Կովներ |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1950 |
«Շինարար աղվեսը» (ռուս.՝ «Лиса-строитель»), խորհրդային նկարված մուլտֆիլմ՝ ստեղծված 1950 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում Իվան Կռիլովի առակի հիման վրա։ Պանտելեյմոն Սազոնովի վերջին մուլտֆիլմն է և 1936 թվականին ստեղծված մուլտֆիլմի ռեմեյքը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին ժամանակներում ապրում էր մի առյուծ, որն ուներ մեծ կալվածք հավանոցով, սակայն հավերի բուծման գործը վատ էր ընթանում։ Կամ հավերն իրենք էին կորչում, կամ էլ նրանց գողանում էին։ Առյուծը կառուցում է փայտե բարձր ցանկապատ, ինչը դուր չի գալիս աղվեսին, քանի որ նա էլ էր մասամբ գողանում առյուծի հավերը։ Հաջորդ օրը խորամանկ աղվեսը գնում է առյուծի մոտ, որպեսզի նրան ցույց տա ցանկապատի կառուցման իր մշակած նախագիծը, որում նախատեսված էր գաղտնի մուտք դեպի հավանոց։ Երբ շինարարությունն ավարտվում է, աղվեսը գիշերը մտնում է հավանոց։ Թեև մի քանի հավերի հաջողվում է փրկվել, սակայն երբ առյուծն սկսում է հետապնդել աղվեսին, արդեն շատ ուշ էր։
Ստեղծողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Սեմյոն Նագորնի
- Ռեժիսոր՝ Պանտելեյմոն Սազոնով
- Բեմադրող նկարիչ՝ Սյուզաննա Բյալկովսկայա
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ Տատյանա Ֆեոդորովա, Լիդիա Ռեզցովա, Միխայիլ Բոտով, Վադիմ Դոլգիխ, Իգոր Պոդգորսկի, Յուրի Պրիտկով, Ֆեոդոր Խիտրուկ
- Նկարիչ-դեկորատորներ՝ Օլգա Գեմերլինգ, Իրինա Սվետլիցա
- Օպերատոր՝ Անատոլի Վելիկոխատկո
- Կոմպոզիտոր՝ Իոսիֆ Կովներ, Վադիմ Գամալիա
- Հնչյունային օպերատոր՝ Նիկոլայ Պրիլուցկի
- Նկարչի օգնական՝ Գրաժինա Բրաշիշկիտե
- Ռեժիսորի օգնական՝ Գ. Բրոդսկայա
- Դերերը հնչյունավորողները մուլտֆիլմի տիտրերում նշված չեն։
Վերահնչյունավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականին մուլտֆիլմը վերականգնվել է ու նորից հնչյունավորվել «Студия АС» և «Детский сеанс 1» ընկերությունների կողմից։ Նոր տարբերակում ամբողջովին փոխվել է ֆոնոգրաման, հնչյունավորմանը մասնակցել են ժամանակակից դերասաններ (Յուլիեն Բալմուսով, Վլադիմիր Կոնկին, Իրինա Մալիկովա, Վիտալի Օվանեսով), տիտրերում փոխվել են հնչյունային ռեժիսորի ու հնչյունավորողների անունները։ Վերահնչյունավորումը խիստ բացասական գնահատականի է արժանացել ինչպես հեռուստադիտողների մեծ մասի[1][2], այնպես էլ պրոֆեսիոնալ միության անդամների կողմից[3][4]։ Պատկերի վերականգնման որակը նույնպես երբեմն քննադատության է ենթարկվել։
Վերաթողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմը բազմիցս վերաթողարկվել է DVD-ով մուլտֆիլմերի հավաքածուներում, օրինակ՝
- «Առակների աշխարհում» ռուս.՝ «В мире басен»), DVD, տարածող՝ «Крупный план», սկավառակում ընդգրկված մուլտֆիլմեր՝
«Քառյակ» (ռուս.՝ «Квартет», 1947), «Փիղը և մրջյունը» (ռուս.՝ «Слон и муравей», 1948), «Կկուն և սարյակը» (ռուս.՝ «Кукушка и скворец», 1949), «Առյուծն ու նապաստակը» (ռուս.՝ «Лев и заяц», 1949), «Պոլկանն ու Շավկան» (ռուս.՝ «Полкан и Шавка», 1949), «Շինարար աղվեսը» (ռուս.՝ «Лиса-строитель», 1950), «Ագռավը և աղվեսը, կկուն և աքաղաղը» (ռուս.՝ «Ворона и лисица, кукушка и петух», 1953), «Ծխամորճն ու արջը» (ռուս.՝ «Трубка и медведь», 1955), «Ճպուռն ու մրջյունը» (ռուս.՝ «Стрекоза и муравей», 1935), «Առակների աշխարհում» (ռուս.՝ «В мире басен», 1973)[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Про Переозвучка наших старых мультфильмов». www.lovehate.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Мы против переозвучки советских мультиков!!!». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Акоп Киракосян, директор "Союзмультфильма"». Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ george_smf (2012 թ․ սեպտեմբերի 26). «НЕТ - фальсификации анимационного наследия!». george_smf. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ «Российская анимация в буквах и фигурах | Видеопродукция | В мире басен». www.animator.ru. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 9-ին.