Պիոների ջութակը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիոների ջութակը
ռուս.՝ Скрипка пионера
Տեսակմուլտֆիլմ
Ժանրմանկական ֆիլմ և ռազմական ֆիլմ
ՌեժիսորԲորիս Ստեպանցև
ՍցենարիստՅուրի Յակովլև
Բեմադրող նկարիչԱնատոլի Սավչենկո
ԵրաժշտությունՄիխայիլ Զիվ
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1971

«Պիոների ջութակը» (ռուս.՝ «Скрипка пионера»), խորհրդային նկարված մուլտֆիլմ, որ ստեղծվել է ռեժիսոր Բորիս Սպետանցևի կողմից 1971 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի իրադարձություններին։ Այն պատմում է պատանի պիոների սխրանքի մասին, որը կյանքը տալիս է հանուն հայրենիքի։

Գերմանացի նվաճողների հարձակումն ուղեկցվում է Գերմանիայում մեծ ժողովրդականություն վայելող «Ա՜խ, իմ սիրելի Ավգուստին» երգի լեյտմոտիվով, որը շրթհարմոնով կատարում է նրանցից մեկը՝ գերմանացի գնդացրորդը տանկի վրա։ Նա փորձում է պատանի հայրենասերին ստիպել նվագակցել իրեն ջութակով։ Դրան ի պատասխան պատանին սկսում է նվագել «Ինտերնացիոնալը» և զոհվում՝ խոցվելով ֆաշիստի գնդացրի համազարկով։ Ֆիլմի վերջում խորհրդային պիոներները խոնարհում են իրենց գլուխներն ի հիշատակ պատանի հերոսի։

Նախատիպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև պաշտոնապես հաստատված չէ, բայց մուլտֆիլմը հավանաբար ոգեշնչվել է հերոս պիոներ Մուսյա Պինկենզոնի մահից, որն իր ընտանիքի հետ գնդակահարվել է գերմանացիների կողմից 1942 թվականի նոյեմբերին․ մահապատժից առաջ 11-ամյա Պինկենզոնն իր ջութակով նվագել է «Ինտերնացիոնալը», ինչի համար անմիջապես տեղում սպանվել է։

Վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-ական թվականներին VHS-ով թողարկվել է «Պիոներիա երկիր» հավաքածուում նույն ստուդիայի կողմից՝ «Կարմիր փողկապների արկածները», «Сказка о Мальчише-Кибальчише», «Արծվի ձագը», «Երգ պատանի թմբկահարի մասին» և «Ավրորա» մուլտֆիլմերի հետ միասին։

Թեմատիկ ցուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008 — ցուցադրվել է «КИНОТЕАТР.DOC» նախագծում՝ «Արխիվ։ 1960-1980-ական թվականների խորհրդային մուլտֆիլմերը Հայրենական մեծ պատերազմի մասին» սեանսում»[1],
  • 2015 — Մայիսի կինոցուցադրություն «Нагорная» պատկերասրահում, ցուցադրության թեման՝ Մուլտիպլիկացիան և պատերազմը, հերոս պիոներներ, հանդիսատեսը՝ մանկապարտեզի նախապատրաստական խումբ և կրտսեր դպրոցականներ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Советские мультфильмы 1960-80-х годов о Великой Отечественной войне.16.05.2008
  2. «Кинопоказы мая в галерее «Нагорная»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.

Արտաքին հղումններ[խմբագրել | խմբագրել կոդը]