Jump to content

Օ՜, իմ սիրելի Ավգուստին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավգուստինին նվիրված հուշարձան, Վիեննա

Օ՜, իմ սիրելի Ավգուստին (նաև՝ Ա՜խ իմ սիրելի Ավգուստին, գերմ.՝ Ach, du lieber Augustin, հանդիպում է նաև այլ արտասանությամբ «Ah, du lieber Augustin», «O du lieber Augustin» և այլն), ավստրիական ժողովրդական երգ։ Համարվում է, որ այն գրվել է Վիեննայում՝ 1678-1679 թվականներին բռնկված ժանտախտի համաճարակի ժամանակ։ Երգի հեղինակային իրավունքը վերագրում են ոմն Ավգուստին Ն.-ին[1][2][3]։

Առաջացման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն ժողովրդի շրջանում հայտնի պատմության` Ավգուստին Ն.-ն ապրել է Վիեննայում և եղել է երգիչ, ով հայտնի է եղել նաև ալկոհոլի հանդեպ իր հակումներով։ Մի անգամ Ավգուստինը սաստիկ հարբած գիշերով դուրս է գալիս պանդոկից և ընկնում է այն հորը, որտեղ նետում էին ժանտախտից մահացած քաղաքացիների դիերը։ Հենց նույն հորում էլ Ավգուստինը քնով է անցնում։ Առավոտյան արթնանալով նա դուրս է գալիս հորից և միայն «ներքին ախտահանման» շնորհիվ նա ոչ միայն չի վարակվում ժանտախտով, այլ նաև գիշերային սառը քնից հետո նույնիսկ հարբուխ ձեռք չի բերում։ Մեկ այլ վարկածի համաձայն էլ, Ավգուստինն արթնանալով, սաստիկ վախենում է ու օգնության կանչում։ Որպեսզի համաքաղաքացիներին ապացուցի, որ ինքը կենդանի մնացածների թվին է պատկանում, սկսում է երգել[1]։

Բախտի քմահաճույքով, 1685 թվականին 35 տարեկան հասակում Ավգուստինը մահանում է ալկոհոլային թունավորումից, ինչի մասին վկայում է եկեղեցու տարեգրքի գրառումը[1][4]։

Վիեննայում Ավգուստինի ենթադրյալ գերեզմանից ոչ հեռու՝ Նոյշտիֆտգասե (գերմ.՝ Neustiftgasse) և Քելերմանգասե (գերմ.՝ Kellermanngasse) փողոցների խաչմերուկում, 1908 թվականին նրա պատվին հուշարձան-շատրվան է կառուցվում (հեղինակ` Յոհան Սքերպե)[1][5]։

Այլ լեզուներով թարգմանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիական ժողովրդական «Ach, du lieber Augustin», երգը ունի այլալեզու բազմաթիվ թարգմանություններ, այդ թվում նաև գրական։ Հոդվածում ներկայացված է երգի տեքստի հայերեն բառացի թարգմանությունը, գրական հայերեն թարգմանություն համացանցի տիրույթում առկա չէ։

Գերմաներեն բնօրինակ տեքստ Հայերեն բառացի թարգմանություն Տ.Լոպատինի գրական թարգմանություն (ռուսերեն)

O, du lieber Augustin,
Augustin, Augustin,
O, du lieber Augustin,
Alles ist hin!
Geld ist hin, Mensch ist hin,
Alles hin, Augustin.
O, du lieber Augustin,
Alles ist hin.
Rock ist weg, Stock ist weg,
Augustin liegt im Dreck,
O, du lieber Augustin,
Alles ist hin.
Und selbst das reiche Wien,
Hin ist’s wie Augustin;
Weint mit mir im gleichen Sinn,
Alles ist hin!
Jeder Tag war ein Fest,
Und was jetzt? Pest, die Pest!
Nur ein groß' Leichenfest,
Das ist der Rest.
Augustin, Augustin,
Leg' nur ins Grab dich hin!
Oh, du lieber Augustin,
Alles ist hin!
O, du lieber Augustin,
Augustin, Augustin,
O, du lieber Augustin,
Alles ist hin!

Օ՜, իմ սիրելի Ավգուստին,
Ավգուստին, Ավգուստին,
Օ՜, թանկագին դու Ավգուստին,
Ավգուստին, Ավգուստին,
Ամեն ինչ կորա՜վ ։
Փողը կորավ, մարդը կորավ,
Ամեն ինչ կորավ, Ավգուստին,
Օ՜, թանկագին դու Ավգուստին,
Ամեն ինչ կորա՜վ։
Շոր չկա, փայտ չկա,
Ավգուստինը ընկած է կեղտի մեջ,
Օ՜, թանկագին դու Ավգուստին,
Ամեն ինչ կորա՜վ։
Եվ նույնիսկ հարուստ Վիեննան,
Կորավ ինչպես Ավգուստինը,
Ողբացեք ինձ հետ միասին,
Ամեն ինչ կորա՜վ։
Ամեն օրը տոն էր,
Եվ ի՞նչ այժմ հիմա, ժանտախտ միայն ժանտախտ,
Միայն շատ թաղումներ,
Ահա և վերջ։
Ավգուստին, Ավգուստին,
Մի խոսքով պառկիր գերեզմանում,
Օ՜, թանկագին դու Ավգուստին,
Ամեն ինչ կորա՜վ։
Օ՜, թանկագին դու Ավգուստին,
Ավգուստին, Ավգուստին,
Օ՜, թանկագին դու Ավգուստին,
Ամեն ինչ կորա՜վ։

Ах, мой милый Августин,
Августин, Августин,
Ах, мой милый Августин,
Всё прошло, всё!
Денег нет, счастья нет,
Всё прошло, Августин!
Ах, мой милый Августин,
Все прошло, все!
Платья нет, шляпы нет,
В грязь упал Августин.
Ах, мой милый Августин,
Всё прошло, всё!
Город прекрасный мой
Сгинул, как Августин.
Будем слезы лить с тобой,
Всё прошло, всё!
Где же вы, праздники,
Дни нашей радости?
Всех, не зная жалости,
Косит чума.
Августин, Августин,
В гроб ложись, смерти жди!
Ах, мой милый Августин,
Всё прошло, всё!
Ах, мой милый Августин,
Августин, Августин,
Ах, мой милый Августин,
Всё прошло, всё!

Մշակութային ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Վիեննայի մի շարք պանդոկներ, հյուրատներ ու հյուրանոցներ կրում են հենց «Սիրելի Ավգուստին» անվանումը։
  • Երգի մեղեդին նվագում է կախարդկան կճուճիկը՝ Հանս Քրիստիան Անդերսենի «Խոզարածը» հեքիաթի էկրանավորման մեջ։
  • 1770 թվականին երգի մեղեդին ղողանջում են մոսկովյան Կրեմլի աշտարակի զանգերը։ Հետաքրքրական է, որ հենց 1770 թվականին Մոսկվայում բռնկվում է ժանտախտի համաճարակ, որն իր գագաթնակետին է հասնում 1771 թվականին[6]։
  • 1905 թվականին, Գուստավ Մայրինկը Վիեննայում հրատարակում է «Սիրելի Ավգուստին» ամսագիրը։
  • Ֆիլմերում «Ավգուստին»-ի մասին առաջին հիշատակումը վերաբերվում է 1922 թվականին, երբ նկարահանվում է ավստրիական «Օ, du lieber Augustin» ֆիլմը (ռեժ. Հ. Կ. Բրեսլաուեր)։
  • 1940 թվականին Գերմանիայում ցուցադրվում է Հորսթ Գեյսլերի պատմվածքի հիման վրա Վերներ Իմոյի կողմից նկարահանված «Der liebe Augustin» ֆիլմը։

Ավգուստինի անվան հետ գործածվող «N» տպատառը եկեղեցական բյուրոկրատական գործունեության արդյունք է։ Ընդունված ընթացակարգի համաձայն եկեղեցական մատյաններում մահացածների մասին գրառման մեջ պետք է նշվեր մահացածի անունը և ազգանունը։ Եթե ազգանունը ինչ-ինչ պատճառներով անհայտ էր մնում, դրա փոխարեն գրվում էր լատիներեն «N» տառը (գերմ.՝ namenlos` «անանուն»)[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]