Աստրիդ Լինդգրեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աստրիդ Լինդգրեն
Astrid Lindgren (cropped).jpg
Ծննդյան անուն շվեդ.՝ Astrid Anna Emilia Ericsson
Ծնվել է նոյեմբերի 14, 1907({{padleft:1907|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:14|2|0}})[1][2][3][4][5][6]
Ծննդավայր Վիմերբյու
Վախճանվել է հունվարի 28, 2002({{padleft:2002|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:28|2|0}})[1][2][3][4][5][6] (94 տարեկանում)
Վախճանի վայր Ստոկհոլմ, Շվեդիա[7]
Մասնագիտություն սցենարիստ, մանկագիր, վիպասան և գրող
Լեզու շվեդերեն[1]
Ազգություն շվեդ
Քաղաքացիություն Flag of Sweden.svg Շվեդիա[4]
Ստեղծագործական շրջան 1944–1993
Ժանրեր մանկական գրականություն և հեքիաթ
Ուշագրավ աշխատանքներ Երկարագուլպա Պիպին, Emil i Lönneberga, Փոքրիկն ու տանիքում ապրող Կառլսոնը, The Six Bullerby Children և Bill Bergson
Անդամակցություն Samfundet De Nio[8]
Պարգևներ Գրականության և Արվեստների մեդալ International Swede of the Year Deutscher Jugendliteraturpreis Nils Holgersson Plaque Svenska Dagbladet Literature Prize Expressens Heffaklump Սելնա Լագերլյոֆի անվան մրցանակ «Ճիշտ կենսակերպի» մրցանակ Գերմանական գրավաճառների խաղաղության պարգև Zilveren Griffel Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակ Արվեստի և գրականության շքանշանի սպա Illis Quorum Ազատության շքանղան Ժպիտի շքանշան Վասայի շքանշան և Արվեստի և գրականության շքանշան
Ամուսին Sture Lindgren
Զավակներ Q26262208? և Karin Nyman
Astrid Lindgren signature.svg
Կայք astridlindgren.se[9]
Astrid Lindgren Վիքիպահեստում

Աստրիդ Աննա Էմիլիա Լինդգրեն (շվեդ.՝ Astrid Anna Emilia Lindgren, նոյեմբերի 14, 1907({{padleft:1907|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:14|2|0}})[1][2][3][4][5][6], Վիմերբյու - հունվարի 28, 2002({{padleft:2002|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:28|2|0}})[1][2][3][4][5][6], Ստոկհոլմ, Շվեդիա[7]), շվեդ գրող, արձակագիր և սցենարիստ։ Համարվում է աշխարհի 18-րդ ամենաթարգմանված հեղինակը[10]: Լինդգրենի գրքերը համաշխարհային մասշտաբով վաճառվել են 145 միլիոն օրինակով[11]: Առավել հայտնի գրքերից են «Երկարագուլպա Պեպպին», «Կարլսոնը, ով բնակվում է տանիքում», «Ավազակի դուստր Ռոնին» և այլ ստեղծագործություններ, որոնք առանձնահատուկ ժողովրդայնություն են վայելում հատկապես կրտսեր ընթերցողների շրջանում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինդգրենը ծնվել է Շվեդիայի հարավում գտնվող Վիմերբյու ավանում՝ շինականի ընտանիքում։ Սամուել Ավգուստ Էրիքսոնի և Աննա Յոհանսոնի 2-րդ զավակն է, ունեցել է 2 քույր և 1 եղբայր՝ Գունար անունով, ով հետագայում դառնում է Շվեդական խորհրդարանի պատգամավոր։

Դպրոցն ավարտելուն պես՝ Լինդգրենն աշխատանիքի է անցնում տեղական թերթի խմբագրությունում։ Երբ 1926 թվականին Լինդգրենն հղիանում է գլխավոր խմբագրից, վերջինս ամուսնության առաջարկություն է անում, սակայն մերժվում է։ Լինդգրենը տեղափոխվում է մայրաքաղաք Ստոկհոլմ, որտեղ սովորում է գրամեքենայով աշխատել և սղագրել։ Կարճ ժամանակ անց Լինդգրենը Կոպենհագենում ծնում է առաջնեկ արու զավակին, ում անուն է Լարս։ Լինդգրենը Լարսին թողնում է Կոպենհագենում՝ վստահելով մի խնամակալ ընտանիքի։

Չնայած ցածր վարձավճարին՝ Լինդգրենը խնայած գումարների հաշվին հաճախ էր մեկնում Կոպենհագեն՝ որդուն տեսնելու։ Ի վերջո Լինդգրենը որդուն տանում է հայրենիք՝ հանձնելով հոր և մոր խնամքին, մինչև որ ինքն է կարողանում բավականաչափ գումար աշխատել, որպեսզի որդուն իր ուժերով մեծացնի Ստոկհոլմում։

1931 թվականին ամուսնանում է իր ղեկավարի՝ Ստուր Լինդգրենի հետ (1898–1952)։ Երեք տարի անց ամուսինները դուստր են ունենում՝ Կարին անունով (հետագայում դառնում է թարգմանիչ)։ Երբ մի անգամ Կարինը ծանր հիվանդանում է և անորոշ ժամանակով գամվում անկողնուն, մայրն ամեն երեկո նրան զբաղեցնում է տարբեր պատմություններով։ Հենց այդ ժամանակ էլ ստեղծվում է Երկարագուլպա Պեպպիի կերպարը։

1941 թվականին ընտանիքը տեղափոխվում է բնակվելու Դալագաթան փողոցում, որտեղ էլ Լինդգրենն ապրում է մինչև կյանքի վերջ։

1971 թվականին Լինդգրենը մերժում է Հայաո Միյաձակիի ու Իսաո Տաքահատայի` Երկրագուլպա Պեպպիի հիման վրա անիմե նկարելու առաջարկը։

2002 թ.-ին Լինդգրենը կնքում է մահկանացուն՝ 94 տարեկան հասակում։ Կյանքի վերջին տարիներին Լինդգրենը գրեթե կույր էր։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստրիդ Լինդգրենը մանկական գրականություն մուտք գործեց «Երկարագուլպա Պիպին» վիպակով՝ հեղաշրջելով մանկական գրականությունը։ Գիրքն ընդգրկում է անսովոր ուժի տեր չարաճճի աղջիկ Երկարագուլպա Պեպպիի մասին վիպակներից առաջինը։ Այն գրվել է 1944 թվականին և այդ տարվանից դարձել ամենասիրված մանկական գրքերից մեկն աշխարհում։ Հայերեն թարգմանվել է առաջին անգամ 2013 թվականին Աշխեն Բախչինյանի կողմից և հրատարակվել «Զանգակ» հրատարակչությունում։ Լինդգրենի մյուս՝ «Էմիլը Լյոնեբերգից» գիրքը, ևս թարգմանվել է հայերեն և հրատարակվել 2015 թվականին «Զանգակ» հրատարակչության կողմից։ Փոքրիկ տղայի մասին երեք վիպակներում էլ մանկագիրը մեծ սիրով ու գորովանքով է նկարագրում իրեն անչափ հարազատ շվեդական բնությունն ու մարդկանց, ավանդական տոներն ու զվարճությունները, կենցաղը, համեղագույն կերակուրները, առասպելներն ու սովորույթները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Anderson (gold medal).jpg Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակակիրներ Anderson (gold medal).jpg

Էլինոր Ֆարջոն (1956) • Աստրիդ Լինդգրեն (1958) • Էրիխ Կեստներ (1960) • Մեյնդերտ Դե Յոնգ (1962) • Ռընե Գիյո (1964) • Տուվե Յանսսոն (1966) • Ջեյմս Կրյուս և Խոսե-Մարիա Սանչես Սիլվա (1968) • Ջաննի Ռոդարի (1970) • Սկոտ Օ'Դել (1972) • Մարիա Գրիպե (1974) • Սեսիլ Բյոդկեր (1976) • Պաուլա Ֆոքս (1978) • Բոհումիլ Ռժիհա (1980) • Լիժիա Բոժունգա (1982) • Կրիստինե Նյոստլինգեր (1984) • Պատրիսիա Ռայթսոն (1986) • Աննի Շմիդտ (1988) • Տուրմուդ Հաուգեն (1990) •Վիրջինիա Համիլթոն (1992) • Միտիո Մադո (1994) • Ուրի Օրլև (1996) • Քեթրին Փեթերսոն (1998) • Աննա Մարիա Մաշադու (2000) • Էյդեն Չեմբերս (2002) • Մարտին Ուոդել (2004) • Մարգրեթ Մահի (2006) • Յուրգ Շուբիգեր (2008) • Դեյվիդ Ալմոնդ (2010) • Մարիա Թերեզա Անդրուետո (2012) • Նահոկո Ուեհասի (2014)