Միո, իմ որդի (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միո, իմ որդի
շվեդ.՝ Mio, min Mio
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրֆենթեզի, մանկական գրականություն և գրական հեքիաթ
Ձևվեպ
ՀեղինակԱստրիդ Լինդգրեն
Երկիր Շվեդիա
Բնագիր լեզուշվեդերեն
ՏեսարանՍտոկհոլմ, Land of Faraway? և Outer Land?
ԿերպարներBo Olsson?, Jum-Jum? և Kato?
ՆկարազարդողԻլոն Վիկլանդ
Կազմի հեղինակԻլոն Վիկլանդ
ՀրատարակչությունRabén & Sjögren
Հրատարակվել է1954
 Mio, min Mio

Միո, իմ որդի (շվեդ.՝ Mio, min Mio), շվեդ գրող Աստրիդ Լինդգրենի մանկական հեքիաթային պատմվածքը, որն առաջին անգամ հրապարակվել է 1954 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոսսեին որդեգրել են տարեց խնամատար ծնողները, որոնք նրան առանձնապես չեն սիրում։ Մի անգամ մոտակա խանութի վաճառողուհին` Ֆրու Լունդինը, Բոսսեին խնձոր է տալիս և խնդրում փոստարկղում թողնել իր բացիկը։ Տղան չի դիմանում տեքստը կարդալու գայթակղությանը. նամակն ուղղված է արքային, այնտեղ ասվում է, որ արքայի որդին շուտով տուն կվերադառնա, և որպես նշան նրա ձեռքին կլինի ոսկե խնձոր։ Բոսսեի ձեռքի խնձորը դառնում է ոսկե։

Շուտով տղան մի շիշ է գտնում, որի մեջ թաքնված էր ջին. Բոսսեն ազատում է նրան, և նա, տեսնելով խնձորը, Բոսսեին տեղափոխում է Ցանկալի աշխարհ։ Այնտեղ նա իմանում է, որ իր իսկական անունը Միո է, իսկ ինքը որպես թագավորի որդի այդ երկրի արքայազնն է։ Միոն ծանոթանում է Յում-Յումի հետ, իսկ հայրը նրան նվիրում է Միրամիս անունով ձի։

Սակայն շուտով պարզվում է, որ այս հրաշալի երկրում ամեն ինչ այնքան էլ անվտանգ չէ, որքան թվում է առաջին հայացքից։ Այստեղ ապրում է նաև չար արքայազն` Կատո անունով, որը շրջապատի հանդեպ իր ատելությամբ այրում է ամեն ինչ, մոտակա գյուղերից երեխաների է առևանգում։

Հին գուշակությունն ասում է, որ հենց Բոսսեն, չնայած իր տարիքին, կպայքարի Կատոյի դեմ և կհաղթի նրան։ Տղաները և Միրամիսը մեկնում են վտանգավոր և հեռավոր ճանապարհորդության։

Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1956 թվականին վիպակը ստացել է Պատանեկան գրականության գերմանական մրցանակ։
  • Այս պատմվածքը Աստրիդ Լինդգրենի ստեղծագործության մեջ էպիկական ֆենտեզի ժանրով գրված առաջին ստեղծագործությունն է։ Այս ժանրով գրված նրա հաջորդ գրքերը «Առյուծե սիրտ եղբայրները» և «Ռոնին, ավազակի աղջիկը» ստեղծագործություններն են[1]։
  • Պատմվածքի ամերիկյան թարգմանության մեջ գլխավոր հերոսներին անվանում են Կառլ Անդերս Նիլսոն և Պոմպու[2]։
  • 1987 թվականին պատմվածքը էկրանավորվել է «Միո, իմ Միո» վերնագրով և դարձել Աստրիդ Լինդգրենի կենդանության օրոք նկարահանված ամենաթանկ էկրանավորումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Джон-Генри Холмберг «Lindgren, Astrid (Anna Emilia)», 1997—1999, (անգլերեն), Нью-Йорк, изд. St. Martin’s Griffin, стр. 582
  2. Книга на amazon.com

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]