Թուրմուդ Հաուգեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թուրմուդ Հաուգեն
նորվ.՝ Tormod Haugen
Ծնվել էմայիսի 12, 1945(1945-05-12)[1]
ԾննդավայրTrysil Municipality, Հեդմարկ, Նորվեգիա
Վախճանվել էհոկտեմբերի 18, 2008(2008-10-18)[2][1] (63 տարեկան)
Վախճանի վայրՕսլո, Նորվեգիա
Մասնագիտությունլեզվաբան, գրող, թարգմանիչ և մանկագիր
Լեզունորվեգերեն
Քաղաքացիություն Նորվեգիա
ԿրթությունՕսլոյի համալսարան
Ժանրերմանկական գրականություն
Պարգևներ

Թուրմուդ Հաուգեն (նորվ.՝ Tormod Haugen, մայիսի 12, 1945(1945-05-12)[1], Trysil Municipality, Հեդմարկ, Նորվեգիա - հոկտեմբերի 18, 2008(2008-10-18)[2][1], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի գրող, մանկագիր, լեզվաբան և թարգմանիչ։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրմուդ Հաուգենը ծնվել է 1945 թվականի մայիսի 12-ին Նորվեգիայի Հեդմարկ շրջանի Տրյուսիլ փոքր գյուղում։ Կրքություն է ստացել Օսլոյի համալսարանում։ Այստեղ սովորել է համեմատական գրականագիտություն և արվեստի պատմություն։ Դրանից հետո Թուրմուդ Հաուգենը 1971-ից 1973 թվականներին աշխատել է Մունկի թանգարանում։ Որպես գրող իր դեբյուտը կայացել է 1973 թվականին։ Թուրմուդ Հաուգենը հրատարակեց Ikke som i fjor («Ոչ այնպես, ինչպես անցած տարի») գիրքը։ Այդ գրքից հետո մանկագիրը սկսեց պարբերաբար գրքեր լույս ընծայել։ Արդյունքում գրողը դարձավ ամենահայտնի ու սիրված մանկագիրներից մեկը ոչ միայն Նորվեգիայում, այլև ամբողջ Սկանդինավիայում[3]։

Թուրմուդ Հաուգենի ստեղծագործությունների գլխավոր թեման երեխայի հոգեբանությունն է։ Նրա գրքերում գլխավոր երևույթը երեխաների ներքնաշխարհն ու էմոցիաներն են։ Թուրմուդը գրում է երեխաների ու մեծերի մասին, ովքեր երազում են մի այնպիսի ընդհանրության մասին, որտեղ կկարողանան բոլորը վստահեն միմյանց և ցուցադրեն իրենց բոլոր ունակությունները։ Որպես կանոն նրա գրքերի հերոսները ընկնում են բարդ կենսական պայմանների մեջ։ Մանուկները հիմնականում զգում են վախ, տագնապ, անվստահություն, մերժվածություն և լքվածություն։ Թուրմուդն իր գրքերում այնպես է անում, որ հերաս երեխաները զգում են անտեսանելին, զգում են կեղծիքը, բայց միշտ չէ, որ կռահում են դրանց պատճառները։

Թուրմուդ Հաուգենի գրքերը գրված են պարզ ու բոլորին ընկալելի լեզվով, դրանք շատ սահուն ու թեթև են կարդացվում։ Գրողի գրքերում կան լիքը հանելուկներ, առեղծվածներ ու գաղտնիքներ՝ ինչպես բոլոր երեխաների կյանքում[4]։

Մանկագիր Թուրմուդի ստեղծագործությունները թարգմանվել են ավելի քան 24 լեզուներով։ Այդ գրքերը հրատարակվել են աշխարհի 26 երկրներում։ Թուրմուդ Հաուգենը նաև տաղանդավոր թարգմանիչ էր։ Նորվեգերենով հրապարակել է Քլայվ Սթեյփլս Լյուիսի «Նարնիայի ժամանակագրություններ» գիրքը։

Թուրմուդ Հաուգենն արժանացել է մեծ թվով պարգևների ու մրցանակների։ Այդ թվում՝ Հյուսիսի դպրոցական գրադարանների ասոցիացիայի մրցանակ (1986 թվական), «փոքր նոբելյան»՝ Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակ (1990 թվական։ 2005 թվականին նրան շնորհվում է Աստրիդ Լինդգրենի հիշատակին նվիրված մրցանակը[5]։ Մնացածները ներկայացվում են ստորև։

Թուրմուդ Հաուգենն իր մահկանացուն կնքել է վաթսուներեք տարեկան հասակում՝ 2008 թվականի հոկտեմբերի 18-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1975 — Նորվեգիայի մշակույթի նախարարության մրցանակ «Մանկապատանեկան գրականության համար» «Գիշերային թռչուններ» (նորվ.՝ Nattfuglene) գրքի համար։
  • 1976 — Նորվեգիայի մշակույթի նախարարության մրցանակ «Մանկապատանեկան գրականության համար» «Zeppelin» գրքի համար։
  • 1979 — Նորվեգիայի քննադատների ասոցիացիայի գրական մրցանակ «Մանկապատանեկան գրականության համար» «Joakim» գրքի համար։
  • 1979 —Գերմանական գրական մրցանակ մանկական գրականության համար
  • 1979 — Նորվեգիայի մշակույթի նախարարության մրցանակ «Մանկապատանեկան գրականության համար» «թարգմանության համար»։ Նա անգլերենից թարգմանեց Քլայվ Սթեյփլս Լյուիսի «Առյուծը, կախարդը և պահարանը» (անգլ.՝ The Lion, the Witch and the Wardrobe, նորվ.՝ Løven, heksa og klesskapet) գիրքը։
  • 1987 — Նորվեգիայի մշակույթի նախարարության մրցանակ «Մանկապատանեկան գրականության համար» «թարգմանության համար» Sarah, Plain and Tall (նորվ.՝ En mor til sommeren) գիրքը։
  • 1988 — Բաստի մրցանակ
  • 1989 — Նորվեգիայի մշակույթի նախարարության մրցանակ «Մանկապատանեկան գրականության համար» «գրականության համար» Skriket fra jungelen գրքի համար։
  • 1990 — Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակ

Ընտիր ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1973 — Ikke som i fjor
  • 1974 — Til sommeren — kanskje
  • 1975 — Nattfuglene
  • 1976 — Zeppelin
  • 1977 — Synnadrøm
  • 1979 — Joakim
  • 1980 — Slottet Det Hvite
  • 1983 — Dagen som forsvant
  • 1984 — Vinterstedet
  • 1986 — Romanen om Merkel Hansen og Donna Winter og den store flukten
  • 1988 — Farlig ferd
  • 1989 — Skriket fra jungelen
  • 1991 — Øglene kommer
  • 1992 — Tsarens juveler
  • 1993 — På sporet av frøken Detektiv
  • 1996 — Georg og Gloria (og Edvard)
  • 1997 — Hjerte og smerte (og Taj Mahal)
  • 1998 — Hellou og guddbai (og høstens regn)
  • 1999 — Luftvandreren
  • 2001 — I lyset fra fullmånen
  • 2002 — Prinsusse Klura og dragen
  • 2005 — Doris Day og tordnvær

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Årboka Litteratur for barn og unge 2002, som har tre artikler om Tormod Haugen;
  • Tormod Haugen: en artikkelsamling (Gyldendal, 1995).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 ПроДетЛит (ռուս.) — 2019.
  2. 2,0 2,1 2,2 http://www.aftenposten.no/kul_und/litteratur/article2722683.ece
  3. http://www.snl.no/.nbl_biografi/Tormod_Haugen/utdypning Tormod Haugen
  4. «Турмуд Хауген». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 16-ին.
  5. http://www.vg.no/rampelys/artikkel.php?artid=521173 Forfatter Tormod Haugen

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]