Aftenposten
Aftenposten բուկմոլ՝ Aftenposten | |
---|---|
![]() | |
Տեսակ | օրաթերթ և առցանց լրագիր |
Լեզու | նորվեգերեն |
Հիմնադրվել է | մայիսի 14, 1860 |
Հրատարակիչ | Schibsted Norge? |
Սեփականատեր | Schibsted |
Երկիր | ![]() |
Գրասենյակ | Օսլո, Նորվեգիա |
ISSN | 0804-3116 |
Պարգևներ | Herman Wildenvey Poetry Price? |
Կայք | aftenposten.no(նորվ.) և aftenposten.no |
Aftenposten Վիքիպահեստում |
«Աֆթենպոսթեն»(նորվ.՝ «Aftenposten», «Երեկոյան փոստ»), նորվեգական օրաթերթ։
Հայտնիություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Աֆթենպոսթենը» համարվում է ամենազանգվածային (ամենաից շատ տպագրական մամուլ ունեցող) թերթը Նորվեգիայում։ Առաջինն է դարձել 2010 թվականին, երբ բազմամյա առաջատար «VG»-ի տպագրությունը անկում կատարեց[1][2]։ Այդ ժամանակ՝ 2010 թվականին, տպագրական մամուլը կազմում էր 239 հազար օրինակ, իսկ «VG»-ինը՝ 233 հազար։
2013 թվականի փետրվարի տվյալներով՝ «Աֆթենպոսթենի» օնլայն տարբերակը՝ aftenposten.no, ամեն օր կարդում էր 745 հազար մարդ, իսկ բջջային տարբերակը՝ 232 հազար[3]։
Ղեկավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Աֆթենպոսթենն» ու «VG»-ն ունեն միևնույն սեփականատերը՝ «Schibsted» մեդիահոլդինգը, որին են նաև պատկանում մի շարք թերթեր Շվեդիայում և Նորվեգիայում։
«Աֆթենպոսթենի» գլխավոր խմբագիրը Էսպեն գել Հանսենն է։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թերթը հիմնադրվել է գրքեր հրատարակող Մ. Քրիստիան Շիփստեդի կողմից 1860 թվականին։ Կոչվում էր այն այդ ժամանակ «Christiania Adresseblad» և երեկոյան թերթ էր։ 1861 թվականի հունվարի 1-ից թերթի անունը փոխվեց՝ դառնալով «Աֆթենպոսթեն»։ 1885 թվականից սկսած՝ ի պատասխան առավոտյան մրցակից թերթի՝ «Morgenbladet»-ի նաև երեկոյան թողարկման, «Աֆթենպոսթեն»-ը սկսեց տպագրվել երկու տարբերակով՝ առավոտյան և երեկոյան։ Ողջ պատմության ընթացքում երեկոյան տարբերակն անվանումը փոխել է մի քանի անգամ, և ներկայումս կրում է պարզապես «Aften» («Երեկո») անունը[4]։
Ավանդաբար թերթը համարվել է պահպանողական և հնում ասոցացվել է աջ ուժերի հետ։
Մարդիկ, որոնք զբաղվում են նորվեգական մամուլի ուսումնասիրությամբ, կարծում են, որ «Աֆթենպոսթեն»-ի ամենակարևոր նվաճումը եղել է Օսլոյի բնակիչների շրջանում հայերնասիրական զգացմունքների ստեղծումն ու դաստիարակությունը։ Այն ժամանակ քաղաքի բնակիչները, ի տարբերություն երկրի մնացած մասին, հայրենասեր չին և իրենց նորվեգացի չէին զգում։ Մասամբ նման իրադրության պատճառն այն էր, որ քաղաքում շատ էին գաղթյալները[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Avisenes opplags- og lesertall 2009»։ Mediebedriftene։ Վերցված է 2014-10-19
«Medietall 2010»։ Mediebedriftene։ Վերցված է 2014-10-19
«Medietall 2011»։ Mediebedriftene։ Վերցված է 2014-10-19 - ↑ «Aftenposten er opplagsvinner»։ Aftenposten։ 2011-10-12։ Վերցված է 2014-10-19
- ↑ «1,2 millioner leser Aftenposten hver dag»։ Aftenposten։ 2013-02-18։ Վերցված է 2014-10-19
- ↑ 4,0 4,1 «Historien sett gjennom Aften-øyne»։ osloby։ 2012-12-20։ Վերցված է 2014-10-19
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|