Մունկի թանգարան
Մունկի թանգարան նորվ.՝ Munch-museet, Munch-museet i Oslo | |
---|---|
![]() | |
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Օսլո |
Վայր | Tøyen? |
Հիմնադրված է | 1963 |
Կոորդինատներ: 59°55′0.1″ հս․ լ. 10°46′27.1″ ավ. ե. / 59.916694° հս․. լ. 10.774194° ավ. ե. | |
Կայք | munchmuseet.no |
Մունկի թանգարան (նորվ.՝ Munch-museet, Munch-museet i Oslo), թանգարան Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում, որը զբաղվում է հայտնի նորվեգացի նկարիչ Էդվարդ Մունկի գործերի հավաքագրմամբ, ուսումնասիրությամբ և դրանց հանրահռչակմամբ:[1]
Ներկա պահին թանգարանն ունի շուրջ 1100 նկար, 4500 գծանկար, 18000 գրաֆիկական նյութեր: Թանգարանում բացի նկարչի ստեղծագործություններից, պահվում են նաև նրա անձնական իրերը, այդ թվում նաև 1944 թվականին իր մահից հետո քաղաքին ժառանգություն թողած իրերը:[1]
Մունկի թանգարանը հանդիսավորությամբ բացվեց 1963 թվականին:
Բովանդակություն
Կողոպուտ[խմբագրել | խմբագրել կոդը]
2004 թվականի օգոստոսի 22-ին տեղի ունեցավ ավազակային հարձակում թանգարանի վրա: Զինված հանցագործները իրենց հետ տարան «Ճիչ» և «Մադոննա» կտավները: 2006 թվականին կողոպտիչներից երեքը դատաարտվեցին բանտարկության, իսկ օգոստոսին ոստիկանությանը հաջողվեց հայտնաբերել գողացված կտավները: Կտավները հանցագործների մոտ եղած ժամանակ վնասվել էին. առկա էին քերծվածքներ[1]։
Թանգարանի ներկայացուցչի խոսքերով «Ճիչ» կտավի վրայի անկյունայիյ հետքը կմնա, քանի որ վերականգնողական աշխատանքներ իրականացնող մասնագետները չեն ուզեցել լրացուցիչ վնաս հասցնել կտավին:[1]
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Թանգարանի պաշտոնական կայքը: (թանգարան)
|