Տիրամայր (նկար, Մունկ)
Տիրամայր | |
---|---|
տեսակ | նկարների շարք |
նկարիչ | Էդվարդ Մունկ |
տարի | 1894 |
ժանր | կրոնական նկարչություն և նյու |
հատվածն է | Տիրամայր, Տիրամայր, Տիրամայր, Տիրամայր և Տիրամայր |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
Madonna by Edvard Munch Վիքիպահեստում |
«Տիրամայր» (նորվ.՝ Madonna, հայտնի է նաև հետևյալ անվանումներով՝ «Հղիացում» և «Սիրող կինը»[1]), նորվեգացի նկարիչ-էքսպրեսիոնիստ Էդվարդ Մունկի կտավը։ «Տիրամայր» նկարի առաջին տարբերակը Մունկը վրձնել է 1893—1894 թվականներին։ 1895 թվականին այն օգտագործվել է որպես վիմագրություն։ Այս նկարն ունի թվով հինգ տարբերակներ[2]։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիրամայրը պատկերված է մորեմերկ երիտասարդ կնոջ կերպարով։ Նա ունի կիսափակ, էքստազի մեջ գտնվող աչքեր և սև գահավիժող վարսեր։ Կանոնական, այսինքն եկեղեցու կանոններով սահմանված Տիրամոր պատկերից, կտավում մնացել է միայն գլխի շուրջը տարածվող լուսապսակը։ Որմնանկարի տարբերակը բավականին տարբերվում է յուղաներկ կտավից։
Ներշնչանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարի տարեբերակներից մեկի բնորդը հանդիսանում է գրող, դաշնակահար և արվեստագետների ներշնչանք Դագնի Յուլը՝ գրող Ստանիսլավ Պշիբևսկու կինը և Մունկի մոտիկ ընկերուհին[3][4]։
Գտնվելու վայր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Տիրամայր» կտավի տարբերակները ներկա պահին պահպանվում են Մունկի թանգարանում և Օսլոյի արվեստի, ճարտարապետության և դիզայնի ազգային թանգարանում, ինչպես նաև Համբուրգյան Կունստհալեում։ Եվս երկու տարբերակ պահպանվուն են անհատական հավաքածուներում[2]։
Կողոպուտ
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին երկու զինված գողեր Մունկի թանգարանից դուրս հանեցին «Տիրամայր» և «Ճիչ» ստեղծագործությունները[5]։ 2006 թվականի մայիսին, երբ դեռևս նկարները չէին գտնվել, ենթադրյալ հափշտակիչների դատական նիստն էր ընթանում։ Երեք անձինք ստացան չորսից մինչև ութ տարի ազատազրկում, որոնցից երկուսը միաժամանակ նաև մեծ տուգանքի պետք է վճարեին, ևս երեք անձինք արդարացվեցին[6]։ Ոստիկանությունը գտավ հափշտակված նկարները այդ թվականի օգոստոս ամսին[7]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1880-1885)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1886-1892)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1893-1898)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1899-1902)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1903-1905)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1906-1908)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1909-1913)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1914-1927)
- Էդվարդ Մունկի նկարների ցանկ (1928-1944)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Стенерсен, Рольф. Эдвард Мунк. М.: Искусство, 1972 г.
- ↑ 2,0 2,1 «About the motif Scream and Madonna» (PDF). Музей Мунка. 15 мая 2008. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ Mary Kay Norseng Dagny: Dagny Juel Przybyszewska, the Woman and the Myth. — University of Washington Press, 1991. — С. 8. — 219 с. — ISBN 0295969997
- ↑ Sue Prideaux Edvard Munch: Behind the Scream. — Yale University Press, 2007. — С. 145. — 391 с. — ISBN 9780300124019
- ↑ «Scream stolen from Norway museum». BBC. 22 августа 2004. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «Three guilty of The Scream theft». BBC. 2 мая 2006. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ Berglund, Nina (31 августа 2006). «Munch paintings recovered». Aftenposten. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Мадонна» Արխիվացված 2010-04-02 Wayback Machine на сайте Университета штата Калифорния