Էյդեն Չեմբերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էյդեն Չեմբերս
անգլ.՝ Aidan Chambers
Aidan Chambers - Festivaletteratura 2012.JPG
Ծնվել էդեկտեմբերի 27, 1934(1934-12-27)[1][2] (88 տարեկան)
ԾննդավայրChester-le-Street, Դարեմ քաունթի, Դարհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]
Մասնագիտությունդրամատուրգ, գրող և մանկագիր
Լեզուանգլերեն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն[3][4][2]
Ժանրերմանկական գրականություն
ԱնդամակցությունԹագավորական գրական ընկերություն
Պարգևներ
Կայքaidanchambers.co.uk
Commons-logo.svg Aidan Chambers Վիքիպահեստում

Էյդեն Չեմբերս (անգլ.՝ Aidan Chambers, դեկտեմբերի 27, 1934(1934-12-27)[1][2], Chester-le-Street, Դարեմ քաունթի, Դարհեմ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]), բրիտանացի գրող, մանկական և պատանեկան ստեղծագործությունների հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էյդեն Չեմբերսը ծնվել է 1934 թվականին Դարեմ կոմսության Չեսթեր լը Սթրիթ քաղաքում, եղել է ընտանիքի միակ երեխան։ Չեմբերսների տանը եղել է ընդամենը հինգ գիրք, որոնց թվում են Աստվածաշունչը և Եզոպոսի առակները[5]։ Տարրական դպրոցում սովորել է դժվարությամբ, մինչև 6 տարեկանը չի կարողացել սահուն կարդալ[6]։

Ավարտել է Լոնդոնի «Բորո Ռոուդ» քոլեջը, որից հետո երկու տարի ծառայել է Թագավորական նավատորմում, այնուհետև տարբեր դպրոցներում դասավանդել է անգլերեն և դրամա։ 1960 թվականին ընդունվել է Գլոստերշիր կոմսության Սթրաուդ անգլիական վանական համալիրը՝ շարունակելով դասավանդել։ Չեմբերսի առաջին ստեղծագործությունները, այդ թվում՝ Johnny Salter (1966), The Car և The Chicken Run (1968), հրատարակվել են այն ժամանակ, երբ նա Սթրաուդի «Archway School» դպրոցի ուսուցիչ էր։ Նրա Now I Know («Հիմա ես գիտեմ», 1987) վեպը մասամբ հիմնված է նրա անձնական ճգնավորական փորձի վրա։

1967 թվականին Չեմբերսը դուրս է եկել վանքից, 1968 թվականին ամուսնացել է և դադարել զբաղվել դասավանդելով՝ դառնալով ֆրիլանսեր գրող։ Մեկ տարի անց Չեմբերսը կնոջ՝ Նենսիի հետ հիմնել է «Թրիմբլ Պրես» հրատարակչությունը և սկսել հրատարակել «Սիգնալ» ամսագիրը, որտեղ տպագրվել են մանկական գրականության մասին քննադատական հոդվածներ։ 1982 թվականին Չեմբերս ամուսիններն արժանացել են Էլինոր Ֆարջոնի մրցանակին՝ մանկական գրականության զարգացման մեջ մեծ դեր ունենալու համար։ 2003-2006 թվականներին Էյդեն Չեմբերսը եղել է Մեծ Բրիտանիայի Դպրոցական գրադարանային ասոցիացիայի նախագահը։

1978-2005 թվականներին Չեմբերսը գրել է վեց վեպից բաղկացած շարք, որոնց միավորում է մեկ թեմա՝ «Ի՞նչ բան է սերը»։ Այդ շարքում ներառված են այնպիսի ստեղծագործություններ, ինչպիսիք են Breaktime («Ընդմիջում»), Dance on My Grave («Պարիր իմ գերեզմանի վրա»), Now I Know («Հիմա ես գիտեմ»), The Toll Bridge («Վճարովի ուղանցմամբ կամուրջը»), Postcards from No Man’s Land («Նամակներ անմարդաբնակ երկրից») և This is All: The Pillow Book of Cordelia Kenn («Այս ամենը։ Քորդելիա Քենի սեղանի գիրքը»)։

Չեմբերսը նորարար է ոճով և բովանդակությամբ, իր՝ երիտասարդությանն ուղղված վեպերում նա փորձարկում է լեզուն, ձևը և բովանդակությունը[5]։

Էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեմբերսի «Պարիր իմ գերեզմանի վրա» վեպը հիմք է դարձել «Ամառ 85» ֆիլմի (ռեժիսոր՝ Ֆրանսուա Օզոն) սցենարի համար, որը էկրան է բարձրացել 2020 թվականի հուլիսին։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործություններ երիտասարդների համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cycle Smash (1967)
  • Marle (1968)
  • Snake River (1975)
  • Breaktime (1978)
  • Dance on My Grave (1982)
  • Now I Know (1987)
  • The Toll Bridge (1992)
  • Postcards from No Man's Land (1999)
  • This is All: The Pillow Book of Cordelia Kenn (2005)
  • «Dying to Know You» (2012)

Ստեղծագործություններ երեխաների համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Seal Secret (1980)
  • The Present Takers (1984).

Կարճ պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Kissing Game: Short Stories of Defiance and Flash Fictions (2011)[7]

Քննադատական և կրթական հրատարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Reluctant Reader (1969)
  • Introducing Books to Children (1973, 1983)
  • Booktalk: occasional writing on literature and children (1985)
  • The Reading Environment (1991)
  • Tell Me: Children, Reading and Talk (1993)
  • Reading Talk (2001)
  • Tell Me: Children, Reading and Talk with The Reading Environment (2011)[8]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]