Ամառ 85

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ամառ 85
ֆր.՝ Été 85
Ամառ 85.jpg
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Ժանրդրամա, ռոմանտիկ ֆիլմ, գրական ստեղծագործության էկրանավորում և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
Թեմաdeath of a close person?[1], Մեղքի հույզ[1], Ռոմանտիկ սեր[1], Խանդ[1], falling in love?[1], love at first sight?[1], Քոփինգ[1] և loss?[1]
ՀիմքDance on My Grave?
Թվական2020 և հուլիսի 8, 2021
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորՖրանսուա Օզոն
ՊրոդյուսերÉric Altmayer? և Nicolas Altmayer?
Սցենարի հեղինակՖրանսուա Օզոն
ԴերակատարներBenjamin Voisin?, Félix Lefebvre?, Valeria Bruni Tedeschi?, Մելվիլ Պուպո, Իզաբել Նանտի, Aurore Broutin? և Bruno Lochet?[2]
ՕպերատորHichame Alaouie?
ԵրաժշտությունJean-Benoît Dunckel?
ՄոնտաժLaure Gardette?
Պատմվածքի վայրՆորմանդիա
Տևողություն100 րոպե

«Ամառ 85» (ֆր.՝ Été 85), ֆրանսիացի ռեժիսոր Ֆրանսուա Օզոնի դրամա ֆիլմը։ Ֆիլմը նկարահանվել է Էյդեն Չեմբերսի «Պարի՛ր իմ գերեզմանի վրա» վեպի հիման վրա։

Այն թողարկվել է Ֆրանսիայում 2020 թվականի հուլիսի 14-ին Diaphana Distribution ընկերության կողմից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսը 16-ամյա Ալեքսիսն է, որը ամառն անցկացնում է Նորմանդիայի ծովային առողջարանում, նրան խեղդվելուց փրկում է 18-ամյա Դեյվիդը, և Ալեքսիսը սիրահարվում է։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆելիքս Լեֆևր՝ Ալեքսիս
  • Բենջամին Վուազեն՝ Դեյվիդ
  • Ֆիլիպինա Վեյժ՝ Քեյթ
  • Վալերիա Բրունի Տեդեսկի՝ մադամ Գորման
  • Մելվիլ Պուպո՝ Մ․ Լեֆևր
  • Իզաբել Նանտի՝ մադամ Ռոբին

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի հունիսին հայտարարվել է, որ ֆիլմի դերասանական կազմին միացել են Ֆելիքս Լեֆևրը, Բենջամին Վուազենը և Ֆիլիպինա Վեյժը, իսկ ռեժիսորը լինելու է Ֆրանսուա Օզոնը՝ իր գրած սցենարով[3]։ Նկարահանումները սկսվել են 2019 թվականի մայիսին[4]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի պրեմիերան պետք է կայանար Կաննի կինոփառատոնում 2020 թվականի մայիսին, սակայն այն չեղարկվել է COVID-19 համավարակի պատճառով[5]։ Այն թողարկվել է Ֆրանսիայում 2020 թվականի հուլիսի 14-ին[6]։ 2020 թվականի սեպտեմբերին Music Box Films ընկերությունը ձեռք է բերել ֆիլմի տարածման իրավունքները ԱՄՆ-ում[7]։ Այն ցուցադրվել է Տորոնտոյի 2020 միջազգային կինոփառատոնում 2020 թվականի սեպտեմբերի 13-ին[8]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն ունի 59% հաստատման վարկանիշը Rotten Tomatoes-ի ամփոփման կայքում, որը հիմնված է 22 ակնարկների վրա, միջին արժեքով 5.58/10[9]։ Metacritic-ում Ֆիլմն ունի 100-ից 68 վարկանիշ, որը հիմնված է 9 քննադատների վրա, ինչը ցույց է տալիս «ընդհանուր առմամբ դրական արձագանքներ»[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Été 85 (ֆր.) — 2020.
  2. ČSFD (չեխերեն) — 2001.
  3. Lemercier Fabien (5 June 2019)։ «François Ozon shooting Eté 84»։ CineEuropa։ Վերցված է 28 September 2019 
  4. «En tournage : " Été 84 " de François Ozon»։ troiscouleurs.fr։ 6 June 2019։ Վերցված է 28 September 2019 
  5. Roxborough Scott (3 June 2020)։ «Cannes 2020 Lineup Unveiled»։ The Hollywood Reporter։ Վերցված է 3 June 2020 
  6. «Ete 85»։ Diaphana Distribution։ Վերցված է 4 June 2020 
  7. Keslassy Elsa (9 September 2020)։ «Music Box Acquires U.S. Rights to Francois Ozon’s Cannes 2020 Highlight ‘Summer of 85’ (EXCLUSIVE)»։ Variety։ Վերցված է 30 September 2020 
  8. Wiseman Andreas (July 30, 2020)։ «Toronto Sets 2020 Lineup: Werner Herzog, Regina King, Mira Nair, Francois Ozon, Naomi Kawase Titles Join Hybrid Edition»։ Deadline Hollywood։ Վերցված է July 30, 2020 
  9. «Summer of 85 (2020)»։ Rotten Tomatoes։ Վերցված է 30 September 2020 
  10. «Summer of 85»։ Metacritic։ Վերցված է 22 September 2020 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]