Վալերիա Բրունի Տեդեսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալերիա Բրունի Տեդեսկի
իտալ.՝ Valeria Carla Federica Bruni-Tedeschi[1]
Ծնվել էնոյեմբերի 16, 1964(1964-11-16)[2][3][4][…] (59 տարեկան)
ԾննդավայրԹուրին, Իտալիա[5]
Քաղաքացիություն Իտալիա և  Ֆրանսիա[1]
Մասնագիտությունկինոռեժիսոր, սցենարիստ, երգչուհի, կինոդերասանուհի, կատարողուհի, թատրոնի դերասանուհի, մոնտաժող, դերասանուհի և ռեժիսոր
Ծնողներմայր՝ Մարիսա Բորինի
Համատեղ ապրող(ներ)Լուի Գարրել և Sofiane Bennacer?
Պարգևներ և մրցանակներ
Արվեստի և գրականության շքանշանի սպա և Արվեստների և գրականության շքանշանի ասպետ

 

Վալերիա Կառլա Ֆեդերիկա Բրունի Տեդեսկի, գրվում է նաև Բրունի-Տեդեսկի (Իտալերեն արտասանություն՝ [vaˈlɛːrja ˈbruːni teˈdeski] նոյեմբերի 16, 1964(1964-11-16)[2][3][4][…], Թուրին, Իտալիա[5]), իտալացի և ֆրանսիացի[6] դերասանուհի, սցենարիստ և կինոռեժիսոր։ Ֆրանսիայի 23-րդ նախագահ Նիկոլյա Սարկոզիի կնոջ՝ Կառլա Բրունիի ավագ քույրն է։ Չորս անգամ արժանացել է իտալական հեղինակավոր «Դավիդ դի Դոնատելլո» կինոմրցանակի (1996, 1998, 2014, 2017)՝ որպես լավագույն դերասանուհի։ Նրա նկարահանած «Մի ամրոց Իտալիայում» ֆիլմը 2013 թվականին Կաննի կինոփառատոնում առաջադրվել է «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին[7]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրունի Տեդեսկին ծնվել է Իտալիայի Թուրին քաղաքում[8]։ Իր կրտսեր քրոջ՝ Կառլա Բրունիի պես նա հաստատվել է Ֆրանսիայում։ Աղջիկները մեծացել են երկլեզու ընտանիքում։ Նրանց մայրը ֆրանսիական ծագմամբ իտալուհի է, հայրը՝ իտալացի[9]։ Բրունին Ալեսանդրա Մարտինեսի երկրորդ զարմուհին է[10][11]։ Նրանց ընտանիքը 1973 թվականին տեղափոխվել է Փարիզ` վախենալով առևանգումներից և ավելի ուշ` Կարմիր բրիգադների ահաբեկչությունից։ Բրունին ունի իտալական քաղաքացիություն, 2006 թվականի հուլիսի 31-ին էլ ստացել է ֆրանսիական քաղաքացիություն[12]։ Տեդեսկին 2007-2012 թվականներին հարաբերություններ է ունեցել ֆրանսիացի դերասան Լուի Գարելի հետ։ Նրանք միասին 2009 թվականին որդեգրել են սենեգալցի մի աղջկա՝ Օումին[13][14]։ Ըստ տարածված լուրերի՝ 2022 թվականի դրությամբ Բրունի Տեդեսկին հարաբերությունների մեջ էր ֆրանսիացի դերասան Սոֆիան Բենասերի (Sofiane Bennacer) հետ[15][16][17]։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Վերնագիրը Դերը Նշումներ
1985 Hôtel de France Sonia
1989 The Story of Boys & Girls / Պատմություն տղաների ու աղջիկների մասին Վալերիա
1991 Fortune Express / Բախտի ճեպընթացը Կորինա
1993 Diary of a Man Condemned to Marriage / Ամուսնանալու դատապարտված մարդու օրագիրը Գլորիա
1993 Normal People Are Nothing Exceptional / Նորմալ մարդիկ բացառիկ ոչ մի բան չունեն Մարտինա Սեզար մրցանակ «Ամենախոստումնալից դերասանուհի» անվանակարգում

Լոկառնոյի ՄԿՓ-ի մրցանակ - «Լավագույն դերասանուհի» անվանակարգում

առաջադրում European Nastro d'Argento մրցանակի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
1994 La Reine Margot / Մարգո թագուհի 2nd Escardon Volant
1995 The Second Time / Երկրորդ ժամանակը Լիզա Վենտուրի «Դավիդ դի Դոնատելլո» «Լավագույն դերասանուհի» անվանակարգում

առաջադրում—European Nastro d'Argento-ի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
1996 My Man / Իմ կյանքի տղամարդը Սանգինա առաջադրում Սեզար մրցանակի Երկրորդ պլանի կանացի դերի լավագույն կատարում անվանակարգում
1996 Nénette et Boni Լոկառնոյի ՄԿՓ-ի մրցանակ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
1996 The Liars / Ստախոսները Դեյզի
1997 The House / Տունը
1998 Those Who Love Me Can Take the Train Քլեր
1998 Notes of Love / Սիրո նոթեր Անջելա «Դավիդ դի Դոնատելլո» «Լավագույն դերասանուհի» անվանակարգում

առաջադրում—European Nastro d'Argento-ի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
1999 The Color of Lies / Ստերի գույնը Ֆրեդերիկա Լըսաժ
1999 Empty Days / Փուչ, դատարկ օրեր Մարի Դել Սոլ
1999 The Nanny Վիտտորյա Մորի
2001 The Milk of Human Kindness / Մարդկային բարության կաթը Ժոզիանա
2002 If I Were a Rich Man / Եթե ես հարուստ մարդ լինեի Ալիսա
2002 Peau d'Ange Փաստաբան
2002 Ten Minutes Older: The Cello the Histoire d'eaux - մի հատված
2003 Feelings / Զգացողություններ Երիտասարդ մայր
2003 Happiness Costs Nothing / Երջանկությունը ոչ մի արժեք չունի Կառլա
2003 It's Easier for a Camel... / Ավելի հեշտ է միայն ուղտի համար Ֆեդերիկա Տրիբեկայի ՄԿՓ-ի մրցանակ «Լավագույն նոր ռեժիսոր» անվանակարգում

Տրիբեկայի ՄԿՓ-ի մրցանակ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում

առաջադրում—European Nastro d'Argento-ի «Լավագույն նոր ռեժիսոր» անվանակարգում

առաջադրում Սեզար մրցանակի՝ «Լավագույն դեբյուտ» անվանակարգում
2004 5x2 Մարիոն Pasinetti մրցանակ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում

առաջադրում Եվրոպական կինոմրցանակի՝ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
2005 Time to Leave / Լքելու ժամանակը Ջեյնի
2005 Munich Սիլվիա
2005 Quartier V.I.P. Քլեր
2006 A Good Year Նատալի Օզե
2007 Actrices / Դերասանուհիներ Մարսելինա Կաննի կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակ - Un Certain Regard section
2007 Let's Dance / Արի պարենք Սառա Բելինսկի
2010 Kiss Me Again / Ինձ նորից համբուրիր Ադել առաջադրում—European Nastro d'ArgentoԵրկրորդ պլանի կանացի դերի լավագույն կատարում անվանակարգում
2010 Roses à crédit Սյուզետ
2011 Les Mains en l'air Սենդրինա European Nastro d'Argento
2012 Padroni di casa Մոյրա Միելի
2013 Viva la libertà Դանիելա առաջադրում—«Դավիդ դի Դոնատելլո»-ի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
2013 Un château en Italie Լուիզա Ռոսսի Լևի
2014 Human Capital / Մարդկային կապիտալ Կառլա Բեռնասկի «Դավիդ դի Դոնատելլո» «Լավագույն դերասանուհի» անվանակարգում

Golden Ciak «Լավագույն դերասանուհի» անվանակարգում

Տրիբեկայի ՄԿՓ-ի մրցանակ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում

առաջադրում եվրոպական կինոմրցանակի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում

առաջադրում—Nastro d'Argento-ի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
2014 Saint Laurent մադամ Դյուզե
2015 Macadam Stories Բուժքույր
2015 Latin Lover Ստեֆանիա առաջադրում—European Nastro d'ArgentoԵրկրորդ պլանի կանացի դերի լավագույն կատարում անվանակարգում
2015 Like Crazy / Խելագարի նման Բեատրիս Մորանդինի Վալդիրանա «Դավիդ դի Դոնատելլո» «Լավագույն դերասանուհի» անվանակարգում

European Nastro d'Argento «Լավագույն դերասանուհի» անվանակարգում

առաջադրում Եվրոպական կինոմրցանակի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
2016 Slack Bay Իզաբելա Վան Պետեգեմ առաջադրում Սեզար մրցանակի Երկրորդ պլանի կանացի դերի լավագույն կատարում անվանակարգում
2017 Let the Sunshine In / Թող արևը ներս ընկնի
2018 The Summer House / Ամառային տունը Աննա առաջադրում —«Դավիդ դի Դոնատելլո»-ի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
2020 Summer of 85 մադամ Գորման առաջադրում Սեզար մրցանակի Երկրորդ պլանի կանացի դերի լավագույն կատարում անվանակարգում
2020 The Time of Indifference / Անտարբերության ժամանակը Մարիա Գրացիա Արդենգո
2021 La fracture / Կոտրվածքը Ռաֆայելա Կատանյա առաջադրում Սեզար մրցանակի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
2021 Anaïs in Love / Սիրահարված Անաիսը Էմիլիա Դյուկրե

Վալերիան ներկա է գտնվել 2005 թվականի Բեռլինալեին՝ Բեռլինի միջազգային կինոփառատոնին՝ գովազդելու երկու ֆիլմ, որոնցում ինքը նկարահանվել է. ռեժիսոր Օլիվյե Դյուկաստելի և Ժակ Մարտինոյի Crustacés et Coquillages կատակերգությունը և Էրմանո Օլմիի, Աբաս Քիառոստամիի ու Քեն Լոուչի նկարահանած «Տոմսակներ» եռամաս ֆիլմը։ Իսկ դրանից մեկ տարի առաջ էլ Բեռլինալեին մասնակցել էր որպես ժյուրիի անդամ։

Ռեժիսորական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալերիայի ռեժիսորական դեբյուտը Ավելի հեշտ է միայն ուղտի համար... ֆիլմն է, որը նրան 2003 թվականին բերել է Տրիբեկայի կինոփառատոնի մրցանակներ Նորահայտ կինոռեժիսոր Լավագույն դերասանուհի անվանակարգերում[18]։ Բացի այդ, ֆիլմը 2004 թվականին մրցանակի է արժանացել Անկարայի «Ցախավելով թռչող կանանց կինոփառատոնում»[19][20], ինչպես նաև շահել է Լուի Դելյուկի անվան մրցանակը՝ որպես լավագույն առաջնաֆիլմ[21]։ Ի հավելումն՝ այն ներկայացվել է Մոսկվայի միջազգային 25-րդ կինոփառատոնում[22]։ Կինոքննադատ Թիմ Պալմերի գնահատմամբ՝ դա ֆրանսիական փոփ-արտ կինոյի գրավիչ նմուշօրինակ է[23]։

2007 թվականին Բրունի Տեդեսկին նկարահանել է Դերասանուհիներ ֆիլմը, որը Կաննի միջազգային կինոփառատոնում արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի՝ Un Certain Regard|Prix Spécial du Jury: 2022 թվականին նրա նկարահանած Les Amandiers (Հավերժ երիտասարդ) կինոնկարը նույնպես ներկայացվել է Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցույթին[24]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.legifrance.gouv.fr/jorf/jo/id/JORFCONT000000004663
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #132237334 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. «Fluctuat : Actu et chroniques : un œil sur la Pop culture». Premiere.fr (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 7-ին.
  7. «2013 Official Selection». Cannes. 2013 թ․ ապրիլի 20. Վերցված է 2013 թ․ ապրիլի 20-ին.
  8. Catálogo BAFICI 2008. Gob Ciudad de Buenos Aires. էջ 116 – via Internet Archive. «Valeria Bruni Tedeschi turin.»
  9. "La genealogies de Carla Bruni", RF Genealogie
  10. Média, Prisma (2021 թ․ սեպտեմբերի 19). «Le saviez-vous ? Alessandra Martines est la cousine de Carla Bruni - Gala». Gala.fr (ֆրանսերեն). Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 18-ին.
  11. «Cos'hanno in comune Fantaghirò, Carla Bruni e Valeria Bruni Tedeschi? Il loro legame vi sorprenderà». Cinematographe.it (իտալերեն). 2021 թ․ փետրվարի 24. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 18-ին.
  12. «JORF n° 0177 du 2 août 2006 - Légifrance». legifrance.gouv.fr. Վերցված է 2024 թ․ հունվարի 8-ին.
  13. Mabilon, Léa (2023 թ․ հունվարի 27). ««J'avais envie d'être blanche» : ces mots d'Oumy, la fille de Louis Garrel et Valeria Bruni Tedeschi, victime de racisme"» ["I wanted to be white: words of Oumy, the daughter of Louis Garrel and Valeria Bruni Tedeschi, victim of racism]. Le Figaro (ֆրանսերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 20-ին.
  14. «Carla Bruni 'besotted' after becoming aunt to African baby». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 25-ին.
  15. Vicente, Álex (2023 թ․ մայիսի 19). «Valeria Bruni Tedeschi: "Lamento haber rodado mi película, ninguna obra vale este sufrimiento"» ["Valeria Bruni Tedeschi: I regret having shot my film, no work of art is worth this suffering"]. El País (իսպաներեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 20-ին.
  16. «Affaire Bennacer : sa compagne, la réalisatrice Valeria Bruni-Tedeschi, dénonce un "lynchage médiatique"» ["The Bennacer Affair: his partner, the director Valeria Bruni-Tedeschi, denounces a "media lynching""]. La Montagne (ֆրանսերեն). 2022 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2023 թ․ մայիսի 20-ին.
  17. Chollet, Mona (2022 թ․ դեկտեմբերի 3). «'Valeria Bruni-Tedeschi did not stop to analyze the power games that were playing out in her school'». Le Monde (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 20-ին.
  18. Amdur, Meredith (2003 թ․ մայիսի 12). «'Blind Shaft' tops at Tribeca Fest». Variety (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 2-ին.
  19. «Il est plus facile pour un chameau... - IMDb» – via www.imdb.com.
  20. «7th Flying Broom International Women's Film Festival» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 2-ին.
  21. «Delluc: the nominations». Cineuropa - the best of european cinema (անգլերեն). 2003 թ․ հոկտեմբերի 31. Վերցված է 2022 թ․ հունվարի 2-ին.
  22. «25th Moscow International Film Festival (2003)». MIFF. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 3-ին.
  23. Palmer, Tim (2011). Brutal Intimacy: Analyzing Contemporary French Cinema, Wesleyan University Press, Middleton CT. 0-8195-6827-9.
  24. «Official Selection». Festival de Cannes 2022. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալերիա Բրունի Տեդեսկի» հոդվածին։