Քեն Լոուչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քեն Լոուչ
Ken Loach Cannes.jpg
Ծնվել է հունիսի 17, 1936(1936-06-17)[1][2][3] (82 տարեկան)
Ծննդավայր Նանիտոն, Warwickshire, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Կրթություն Սուրբ Պետրոսի քոլեջ
Մասնագիտություն կինոռեժիսոր, սցենարիստ և հեռուստառեժիսոր
Աշխատավայր BBC
Պարգևներ և
մրցանակներ
Կոնրադ Վոլֆի մրցանակ Կայսերական մրցանակ Ոսկե արմավենի Ոսկե արմավենի Ժյուրիի մրցանակ Ժյուրիի մրցանակ Ժյուրիի մրցանակ «Սեզար» մրցանակ լավագույն օտարալեզու ֆիլմի համար «Սեզար» մրցանակ Եվրամիությունից Լավագույն ֆիլմի համար Ռոբեր Բրեսոնի մրցանակ Լիոնի կինոփառատոնի Լյումիեր մրցանակ Ոսկե արջ Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ լավագույն ֆիլմի համար Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ լավագույն ֆիլմի համար և BAFTA Academy Fellowship Award
Երեխաներ Ջիմ Լոուչ
Ken Loach Վիքիպահեստում

Քեն Լոուչ (անգլ.՝ Ken Loach, ամբողջական անունը՝ Kenneth Loach, հունիսի 17, 1936(1936-06-17)[1][2][3], Նանիտոն, Warwickshire, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի ռեժիսոր, եվրոպական սուր սոցիալական կինոյի դասականներից մեկը։ Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի» երկակի դափնեկիր «Քամին, որ տատանում է գարին» (2006) և «Ես, Դանիլ Բլեյք» (2016) ֆիլմերի համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քենեթ Լոուչը ծնվել է 1936 թվականի հունիսի 17-ին Մեծ Բրիտանիայի Նանիթոն քաղաքում, հանքագործի ընտանիքում։ Օքսֆորդի Սուրբ Պետրոս քոլեջում ուսանելու տարիներին[4] հաճախել է փորձարարական թատրոնի ակումբ։ 1961 թվականից սկսած՝ BBC-ի համար փաստագրական հեռուստասերիալ է նկարահանել անտունների կյանքի մասին, որը մեծ հասարակական ռեզոնանս առաջացրել։

1968 թվականին թողարկվում է Լոուչի առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Խեղճ կովը» գլխավոր դերում Թերենս Սթամփի հետ միասին։

Լոուչի վաղ արվեստի բարձրակետը եղել է «Քես» ֆիլմը (1969), որը Կինոյի բրիտանական ինստիտուտը համարել է XX դարի ազգային կինեմատոգրաֆիայի լավագույն ստեղծագործություններից մեկը։ Երկար տարիների համեմատական պասիվությունից հետո Լոուչը կրկին իր վրա ուշադրություն է գրավել «Գաղտնիության վարագույրի ետևում» (1990) ֆիլմից հետո, որը արժանացել է Կաննի կինոփառատոնի ժյուրիի մրցանակին։ «Ռիֆ-Ռաֆ» («Հասարակության մնացուկները») աշխատանքը ճանաչվել է 1991 թվականի լավագույն եվրոպական ֆիլմ Եվրոպական կինոակադեմիայի կարծիքով։ «Զատիկ, թռչիր երկինք» ֆիլմը, որը մեծ էկրաններին է բարձրացել 1994 թվականին, Բեռլինի կինոփառատոնի երկու մրցանակ է ստացել։ Իսկ «Երկիր և ազատություն» ֆիլմը (1995) դարձել է Լոուչի երկրորդ աշխատանքը, որը արժանացել է Եվրոպական կինոակադեմիայի վարկածով՝ «Լավագույն եվրոպական ֆիլմ» մրցանակին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]