Մեյնդերտ Դե Յոնգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մեյնդերտ Դե Յոնգ
հոլ.՝ Meindert De Jong
Ծնվել էմարտի 4, 1906(1906-03-04)[1][2]
ԾննդավայրWierum, Դոնգերադեյլ, Ֆրիսլանդիա, Նիդերլանդներ
Մահացել էհուլիսի 16, 1991(1991-07-16)[1][2] (85 տարեկան)
Մահվան վայրՄիչիգան, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the Netherlands.svg Նիդերլանդների Թագավորություն
ԿրթությունCalvin University?
Մասնագիտությունգրող և մանկագիր
Պարգևներ և
մրցանակներ
Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակ Արծաթե ստիլոս Ռեգինա մեդալ և Ջոն Նեբյուրիի մեդալ[3]

Մեյնդերտ Դե Յոնգ (հոլ.՝ Meindert De Jong, մարտի 4, 1906(1906-03-04)[1][2], Wierum, Դոնգերադեյլ, Ֆրիսլանդիա, Նիդերլանդներ - հուլիսի 16, 1991(1991-07-16)[1][2], Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի մանկագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դե Յոնգը ծնվել է Նիդերլանդների Ֆրիզլանդ գավառի Վիերում գյուղում։ 1914 թվականին նրա ծնողները ներգաղթել են ԱՄՆ և հաստատվել են Գրանդ Ռեփիդս քաղաքում, (Միչիգան նահանգ)։ Դե Յոնգը սովորել է կալվինյան մասնավոր քոլեջներում, այնուհետև ընդունվել է Չիկագոյի համալսարան, բայց այն չի ավարտել։ Գրել սկսել է դեռ քոլեջում սովորելու ժամանակ։

Մեծ ճգնաժամի ժամանակ Մեյնդերտ Դե Յոնգը փոխել է շատ մասագիտություններ. աշխատել է որպես քարագործ, եկեղեցու պահակ, գերեզմանափոր, դասավանդել է Այովա նահանգի փոքր քոլեջներից մեկում։ Մանկական գրադարանի գրադարանավարի ակնարկով Դե Յոնգը գրել է գրքեր երեխաների համար։ 1938 թվականին լույս է տեսել «Մեծ սագը և փոքրիկ սպիտակ բադիկը» (անգլ. The Big Goose and the Little White Duck) պատմվածքը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Դե Յոնգը ծառայել ԱՄՆ ռազմաօդային ուժերում, որոշ ժամանակ նրա զորամիավորումը տեղակայված էր Չինաստանում[4]։

Պատերազմից հետո Դե Յոնգը սկսում է վերադառնալ իր գրական գործունեությանը, գրել է 27 գիրք, որոնցից 7-ի գործողությունները տեղի են ունենում Հոլանդիայում։ Դե Յոնգի 6 գիրք պատկերազարդել է Մորիս Սենդակը։ Դե Յոնգի ստեղծագործությունները մեծապես հայտնի էին 1950-ականներին, բայց 1970 թվականին ավելի հաճախ էին քննադատվում սենտիմենտալության համար, և 1970-ական թվականներին Դե Յոնգը դադարեցնում է իր գրական գործունեությունը։

Մի քանի տարի ապրում է Մեքսիկայում, դրանից հետո վերադառնում է ԱՄՆ և կյանքի վերջին տարիներն անցկացնում է Միչիգան նահանգում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1954 թվականին «Շադրախ» և «Սենդի, շտապիր տուն» վեպերը առաջադրվել են Ջոն Նյուբերի անվան մեդալին։
  • 1955 թվականին «Անիվը դպրոցի մոտ» պատմվածքը պարգևատրվել է Ջոն Նյուբերի անվան մեդալով, 1957 թվականին` Մանկական գրականության գերմանական մրցանակով, իսկ 1963 թվականին առաջադրվել է Lewis Carroll Shelf Award ամերիկյան մրցանակին[5]։
  • 1956 թվականին «Վաթսուն հայրերի տունը» վեպը ստացել է Ժոզետ Ֆրանկի մրցանակ, և նաև պարգևատրվել է Ջոն Նյուբերի անվան մեդալով (1957 թվական)։
  • 1962 թվականին Դե Յոնգին շնորհվում է Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակ մանկական գրականության մեջ կատարած իր ներդրման համար։ Նա դառնում է առաջին ամերիկացի գրողը, ում շնորհվել է այդ մրցանակը։
  • 1969 թվականին «Ճանապարհորդություն Անանուխի փողոցից» պատմվածքը հաղթում է Ազգային գրքի առաջին մրցանակը «Մանկական գրականություն» անվանակարգում[6]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլերեն լեզվով

  • The Big Goose and the Little White Duck, 1938
  • Smoke above the lane
  • The Wheel on the school
  • Dirk’s dog Bello
  • The House of sixty fathers
  • Along came a dog
  • The Cat that walked a week
  • The last little Cat
  • The Tower by the sea
  • Far out the long canal
  • Shadrach
  • A horse came running
  • The Easter cat
  • The singing hill
  • Hurry home, Candy.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #122288017 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC — 2010.
  3. https://www.ala.org/awardsgrants/awards/15/all_years
  4. Newbery Medal Books: 1922—1955, eds. Bertha Mahony Miller, Elinor Whitney Field, Horn Book, 1955, LOC 55-13968, p.425-433
  5. Award List. «Lewis Carroll Shelf Award Winners», Collection, Living Arts Corporation, Loveland, Colorado.
  6. «National Book Awards — 1969». National Book Foundation. Retrieved 2012-02-27.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]