Ջոն Նյուբերի անվան մեդալ
Ջոն Նյուբերի անվան մեդալ | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Տեսակ | գրական պարգև և մեդալ |
Պարգևատրող | Ամերիկյան գրադարանային միություն և Association for Library Service to Children? |
Վիճակագրություն | |
Հիմնադրման ամսաթիվ | 1922 |
Հերթականություն | |
Կայք | ala.org/alsc/newbery(անգլ.) |
Newbery Medal winners Վիքիպահեստում |
Ջոն Նյուբերի անվան մեդալ (անգլ.՝ John Newbery Medal), ամերիկյան ամենամյա գրական մրցանակ, որը շնորհվում է հեղինակին՝ ամերիկյան մանկական գրականության մեջ ունեցած ներդրման համար։ Հանձնվում է 1922 թվականից։
Մրցանակաբաշխության համար ներկայացված գրքույկը պետք է հրատարակված լինի նախորդ տարում, լեզուն՝ անգլերեն, նախատեսված լինի փոքրիկ ընթերցողների համար և պետք է նպաստի գրականության զարգացմանը։ Գրքի հեղինակը պետք է լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի կամ մշտական բնակիչ։
Ջոն Նյուբերի անվան մեդալը տրվում է Մանուկների գրադարանի սպասարկման ասոցիացիային (անգլ.՝ Association for Library Service to Children (ALSC): Այն աշխարհում խոշորագույն կազմակերպություն է, որն օժանդակում ու բարելավում է մանուկների գրադարանի սպասարկումը և նորարար է այդ ոլորտում։ ALSC ցանցը ներառում է առավել քան 4211 մանկապատանեկան գրադարաններ, այդ թվում՝ մանկական գրականության փորձագետներ, հրատարակիչներ, գրադարանավարներ, մանկավարժներ։ Կազմակերպության շրջանակներում գործում են շուրջ վաթսուն տարաբնույթ կոմիտեներ։
Մեկից ավելի Նյուբերի մեդալ ստացել են հինգ հեղինակներ՝ Էլեյն Կոնիգսբուրգ, Ժոզեֆ Կրամգոլդ, Լոիս Լոուրի, Քեթրին Պատերսոն, Էլիզաբեթ Սպիր և Քեյթ Դիկամիլո։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրեդերիկ Մելչերն, 1921 թվականի հունիսի 22-ին տեղի ունեցած Ամերիկյան գրադարանային ասոցիացիայի ժողովում, առաջարկել է սահմանել մրցանակ։ 1922 թվականին ALA Գործադիր խորհուրդը կայացրել է վերջնական որոշումը։ Մեդալն անվանվել է ի պատիվ XVIII դարի անգլիացի գրահրատարակիչ Ջոն Նյուբերի, ով հրատարակել է առաջին մանկական գիրքը՝ «Մի փոքրիկ, սիրունիկ գրպանի գրքույկ» (1744 թվական) անվամբ։
Պարգևատրման պաշտոնական նպատակը ձևակերպվել է հետևյալ կերպ.
Բրոնզե մեդալի դիզայնը մշակել է ամերիկացի քանդակագործ Ռենե Պոլ Շամբելանը (ֆր.՝ René Paul Chambellan): Նրա վրա պատկերված է գրող, ով տղային ու աղջկան է հանձնում գիրքը։ Մեդալի հակառակ կողմում, դիզայների մտահղացմամբ, գրվում է տարեթիվն ու հաղթողի անունը։
Նյուբերի մեդալը մանկական գրականության բնագավառում առաջին մրցանակն է աշխարհում[1]։ Կալդեկոտայի մեդալի հետ այն համարվում է ԱՄՆ-ի՝ երկու ամենահեղինակավոր մրցանակները մանկական գրականության ասպարեզում։
Դափնեկիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Պատկեր | Հեղինակ | Գրքի անվանում |
---|---|---|---|
1922 | Հենդրիկ վան Լուն | Մարդկության պատմություն (անգլ.՝ The Story of Mankind) | |
1923 | Հյու Լոֆթինգ | Բժիշկ Դուլիթլի ճանապարհորդությունը (անգլ.՝ The Voyages of Doctor Dolittle) | |
1924 | Չարլզ Հեյես | Մուգ ֆրեգատը (անգլ.՝ The Dark Frigate) | |
1925 | Չարլզ Ֆինգեր | Արծաթե երկրների պատմություն (անգլ.՝ Tales from Silver Lands) | |
1926 | Արթուր Քրիսման | Ծովերի դևը (անգլ.՝ Shen of the Sea) | |
1927 | Ուիլ Ջեյմս | Կովբոյի ծխագույն ձին (անգլ.՝ Smoky the Cow Horse) | |
1928 | Դեն Գոպալ Մուկերջի | Շքեղ պարանոցով աղավնու պատմությունը (անգլ.՝ Gay Neck, the Story of a Pigeon) | |
1929 | Էրիկ Կելի | Կրակովի փողահարը (անգլ.՝ The Trumpeter of Krakow) | |
1930 | Ռեյչել Դիլդ | Հիթթը և նրա առաջին հարյուր տարին (անգլ.՝ Hitty, Her First Hundred Years) | |
1931 | Էլիզաբեթ Կոուտսվորտ | Կատուն, որ երկինք է բարձրանում (անգլ.՝ The Cat Who Went to Heaven) | |
1932 | Լաուրա Արմեր | Ջրազուրկ լեռը (անգլ.՝ Waterless Mountain) | |
1933 | Էլիզաբեթ Լյուիս | Պատանի Ֆուն՝ Վերին Յանցզիի հետ (անգլ.՝ Young Fu of the Upper Yangtze) | |
1934 | Կոռնելիա Մեյգզ | Անպարտելի Լուիզան (անգլ.՝ Invincible Louisa) | |
1935 | Մոնիկա Շենոն | Բարի (անգլ.՝ Dobry) | |
1936 | Քերոլ Բրինք | Քեդի Վուդլոուն (անգլ.՝ Caddie Woodlawn) | |
1937 | Ռութ Սոյեր | Անվաչմուշկներ (անգլ.՝ Roller Skates) | |
1938 | Քեյթ Սերեդի | Սպիտակ եզ (անգլ.՝ The White Stag) | |
1939 | Էլիզաբեթ Էնրայթ | Երջանիկ մատնոց (անգլ.՝ Thimble Summer) | |
1940 | Ջեյմս Դոգերտի | Դանիել Բուն (անգլ.՝ Daniel Boone) | |
1941 | Արմսթրոնգ Սպերի | Այն արիություն անվանի (անգլ.՝ Call It Courage) | |
1942 | Ուոլթեր Էդմոնդս | Պատրույգը թնդանոթի համար (անգլ.՝ The Matchlock Gun) | |
1943 | Էլիզաբեթ Վինինգ | Ադամը՝ ճանապարհից (անգլ.՝ Adam of the Road) | |
1944 | Էսթեր Ֆորբս | Ջոնի Թրեմեն (անգլ.՝ Johnny Tremain) | |
1945 | Ռոբերտ Լոուսոն | Ճագարների բլուրը (անգլ.՝ Rabbit Hill) | |
1946 | Լուիս Լենսկի | Ելակ-աղջիկ (անգլ.՝ Strawberry Girl) | |
1947 | Քերոլայն Բեյլի | Օրիորդ Հիկորի (անգլ.՝ Miss Hickory) | |
1948 | Ուիլյամ Պեն դյու Բուա | Քսանմեկ փուչիկ (անգլ.՝ The Twenty-One Balloons) | |
1949 | Մարգարետ Հենրի | Քամիների թագավորը (անգլ.՝ King of the Wind) | |
1950 | Մարգարետ դե Անջելի | Պատի վրայի դուռը (անգլ.՝ The Door in the Wall) | |
1952 | Էլեանոր Էսթես | Ջինջեր Պայ (անգլ.՝ Ginger Pye) | |
1953 | Էնն Նոլան Կլարք | Անդի գաղտնիքը (անգլ.՝ Secret of the Andes) | |
1954 | Ժոզեֆ Կրամգոլդ | Իսկ այժմ՝ Միգել (անգլ.՝ ...And Now Miguel) | |
1955 | Մեյնդերտ Դե Յոնգ | Դպրոցի վրայի անիվը (անգլ.՝ The Wheel on the School) | |
1956 | Ջին Լետխեմ | Շարունակեք, պարոն Բոուդիչ (անգլ.՝ Carry On, Mr. Bowditch) | |
1957 | Վիրջինիա Սորենսեն | Մեպլ Հիլի հրաշքները (անգլ.՝ Miracles on Maple Hill) | |
1958 | Հարոլդ Քեյթ | Հրացաններ Ուեյթի համար (անգլ.՝ Rifles for Watie) | |
1959 | Էլիզաբեթ Սփիր | Բլեքբերդ լճակի վհուկը (անգլ.՝ The Witch of Blackbird Pond) | |
1960 | Ժոզեֆ Կրամգոլդ | Օնիոն Ջոն (անգլ.՝ Onion John) | |
1961 | Սկոտ Օ’Դել | Կապույտ դելֆինների կղզին (անգլ.՝ Island of the Blue Dolphins) | |
1962 | Էլիզաբեթ Սպիր | Բրոնզե սոխը (անգլ.՝ The Bronze Bow) | |
1963 | Մադլեն Լ’Էնգլ | Ժամանակի կնճիռը (անգլ.՝ A Wrinkle in Time) | |
1964 | Էմիլի Նևիլ | Թվում է՝ սա կատու է (անգլ.՝ It's Like This, Cat) | |
1965 | Մայա Վոյցեխովսկայա | Ցուլի ստվերը (անգլ.՝ Shadow of a Bull) | |
1966 | Էլիզաբեթ Բորտոն դե Տրևինյո | Ես Խուան դե Պարեխան եմ (անգլ.՝ I, Juan de Pareja) | |
1967 | Այրին Խանտ | Ճանապարհով դանդաղորեն դեպի վեր գնալ (անգլ.՝ Up a Road Slowly) | |
1968 | Էլեյն Կոնիգսբուրգ[en] | Տիկին Բազիլ Է. Ֆրանկվայլերի՝ աշխարհի ամենախրթին արխիվից (անգլ.՝ From the Mixed-Up Files of Mrs. Basil E. Frankweiler) | |
1969 | Ալեքսանդր Լլոյդ | Բարձրահասակ թագավորը (անգլ.՝ The High King) | |
1970 | Ուիլյամ Արմսթրոնգ | Սաունդեր (անգլ.՝ Sounder) | |
1971 | Բեթսի Բեյերս | Կարապների ամառը (անգլ.՝ Summer of the Swans) | |
1972 | Ռոբերտ Օ’Բրայեն | Տիկին Ֆրիսբին և NIMH առնետները (անգլ.՝ Mrs. Frisby and the Rats of NIMH) | |
1973 | Ջին Ջորջ | Ջուլիան և գայլը (անգլ.՝ Julie of the Wolves) | |
1974 | Պոլա Ֆոքս | Պարող ստրուկը (անգլ.՝ The Slave Dancer) | |
1975 | Վիրջինիա Համիլթոն | Մ. Կ. Հիգինս Մեծը (անգլ.՝ M. C. Higgins, the Great) | |
1976 | Սյուզան Կուպեր | Մոխրագույն թագավորը (անգլ.՝ The Grey King) | |
1977 | Միլդրեդ Թեյլոր | Ամպրո՛պ, լսի՛ր իմ ճիչը (անգլ.՝ Roll of Thunder, Hear My Cry) | |
1978 | Քեթրին Պաթերսոն | Կամուրջ դեպի Տերաբիթիա (անգլ.՝ Bridge to Terabithia) | |
1979 | Էլեն Պասկին | Վեսթինգի խաղը (անգլ.՝ The Westing Game) | |
1980 | Ջոան Բլոս | Օրերի կույտ։ Նոր Անգլիաում ապրող աղջնակի օրագիրը (անգլ.՝ A Gathering of Days: A New England Girl’s Journal) | |
1981 | Քեթրին Պատերսոն | Ես սիրեցի Հակոբին (անգլ.՝ Jacob Have I Loved) | |
1982 | Նենսի Ուիլարդ | Այցելություն Ուիլյամ Բլեյքին (անգլ.՝ A Visit to William Blake’s Inn) | |
1983 | Սինթիա Վոյթ | Դեյսիի երգը (անգլ.՝ Dicey’s Song) | |
1984 | Բևերլի Քլիռլի | Թանկագին պարոն Հենշոու (անգլ.՝ Dear Mr. Henshaw) | |
1985 | Ռոբին ՄակՔինլի | Հերոսը և թագը (անգլ.՝ The Hero and the Crown) | |
1986 | Պատրիցիա Մակլախլան | Սառան, Փլեյնը և Թոլը (անգլ.՝ Sarah, Plain and Tall) | |
1987 | Սիդ Ֆլեյշման | Մտրակ տղան (անգլ.՝ The Whipping Boy) | |
1988 | Ռասել Ֆրիդման | Լինքոլն. լուսանկարչություն (անգլ.՝ Lincoln: A Photobiography) | |
1989 | Պոլ Ֆլեյշման | Ուրախալի աղմուկ (անգլ.՝ Joyful Noise: Poems for Two Voices) | |
1990 | Լոիս Լոուրի | Աստղերի թիվը (անգլ.՝ Number the Stars) | |
1991 | Ջերի Սպինելի | Մոլագար Մեջին (անգլ.՝ Maniac Magee) | |
1992 | Ֆիլիս Նեյլոր | Շիլոհ (անգլ.՝ Shiloh) | |
1993 | Սինթիա Ռայլենտ | Կորած Մեյը (անգլ.՝ Missing May) | |
1994 | Լոիս Լոուրի | Նվիրողը (անգլ.՝ The Giver) | |
1995 | Շերոն Կրիչ | Երկու լուսինների զբոսանքը (անգլ.՝ Walk Two Moons) | |
1996 | Կարեն Կուշման | Տատմոր աշակերտուհին (անգլ.՝ The Midwife’s Apprentice) | |
1997 | Էլեյն Կոնիգսբուրգ | Շաբաթօրյա հայացք (անգլ.՝ The View from Saturday) | |
1998 | Կարեն Հեսսե | Փոշուց (անգլ.՝ Out of the Dust) | |
1999 | Լուիս Սեյկեր | Խորշեր (անգլ.՝ Holes) | |
2000 | Քրիտոֆեր Կյորտիս | Բադ, այլ ոչ թե Բադդի (անգլ.՝ Bud, Not Buddy) | |
2001 | Ռիչարդ Պեք | Մի տարի ինչ-որ տեղ ներքևում (անգլ.՝ A Year Down Yonder) | |
2002 | Լինդա Սյու Պակ | Բեկոր (անգլ.՝ A Single Shard) | |
2003 | Էվի | Կրիսպին. արճիճե խաչը (անգլ.՝ Crispin: The Cross of Lead) | |
2004 | Քեյթ Դիկամիլո | Մկնիկ Դեսպերոյի արկածները (անգլ.՝ The Tale of Despereaux) | |
2005 | Սինթիա Կադոխատա | Կիռա-Կիռա (անգլ.՝ Kira-Kira) | |
2006 | Լին Ռե Պերկինս | Քրիս-Քրոս (անգլ.՝ Criss Cross) | |
2007 | Սյուզան Պատրոն | Հաջողության իշխանությունը (անգլ.՝ The Higher Power of Lucky) | |
2008 | Լաուրա Էմի Շլից | Բարի՜ պարոնայք, քա՜ղցր տիկնայք (անգլ.՝ Good Masters! Sweet Ladies!) | |
2009 | Նիլ Գեյման | Պատմություն գերեզմանատան մասին (անգլ.՝ The Graveyard Book) | |
2010 | Ռեբեկա Սթիդ | Երբ դու կհասնես ինձ (անգլ.՝ When You Reach Me) | |
2011 | Քլեր Վանդերպուլ | Լուսինը մանիֆեստի վերևում (անգլ.՝ Moon Over Manifest) | |
2012 | Ջեք Գաթսոն | Փակուղի՝ Նորվելթում (անգլ.՝ Dead End in Norvelt) | |
2013 | Քեթրին Էպլգեյթ | Միակ ու անկրկնելի Իվանը (անգլ.՝ The One and Only Ivan) | |
2014 | Քեյթ Դի Քամիլո | Ֆլորա և Ուլիսս. լուսավորված արկածները (անգլ.՝ Flora & Ulysses: The Illuminated Adventures) | |
2015 | Ալեքսանդր Կվեյմ | Քրոսովեր (անգլ.՝ The Crossover) | |
2016 | Մեթ դե լա Պենյա | Վերջին կանգառը Մարքեթ Սթրիթում (անգլ.՝ Last Stop on Market Street) | |
2017 | Քելի Բարնհիլ | Աղջիկը, որը խմել է Լուսինը (անգլ.՝ The Girl Who Drank the Moon) | |
2018 | Էրին Էնտրադա Քելի | Ողջո՛ւյն, Տիեզե՛րք (անգլ.՝ Hello, Universe) | |
2019 | Մեգ Մեդինա | Մերսի Սուարեսը փոխում է շարժանիվները (անգլ.՝ Merci Suárez Changes Gears) |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Plot Twist: The Newbery May Dampen Kids' Reading The Washington Post(անգլ.)