Կամուրջ դեպի Տերաբիթիա (վիպակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կամուրջ դեպի Տերաբիթիա
անգլ.՝ Bridge to Terabithia
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրմանկական գրականություն և ֆենթեզի
ՀեղինակՔեթրին Փաթերսոն
Երկիր ԱՄՆ
Բնագիր լեզուանգլերեն
ՆկարազարդողDonna Diamond?
ՀրատարակչությունThomas Y. Crowell Co.
Հրատարակվել էհոկտեմբերի 21, 1977

«Կամուրջ դեպի Տերաբիթիա» (այլ թարգմանությամբ՝ «Կամուրջ դեպի Տերավիֆիա»), Քեթրին Փաթերսոնի վիպակը երեխաների համար, որը լույս է ընծայվել HarperCollins հրատարակչության կողմից 1977 թվականին։ Հեռուստատեսությունում բեմադրվել է 1985 թվականին, էկրանավորվել է Walt Disney Pictures ստուդիայի կողմից 2007 թվականին։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեթրին Փաթերսոնը որոշ ժամանակ ապրել է Մերիլենդ նահանգում՝ Վաշինգտոնի արվարձանի Տակոմա-պարկում[1][2]։ Այդտեղ տեղի է ունեցել ողբերգություն, որը ոգեշնչել վիպակի ստեղծումը. 1974 թվականի օգոստոսին Լայզա Հիլը՝ Փաթերսոնի որդու՝ Դեյվիդի լավագույն ընկերուհին, զբոսանքի ժամանակ մահացել է կայծակի հարվածից[1][2][3][4]։

Տերաբիթիա կախարդական երկրի անունը, որը ստեղծվել է վիպակի հերոսների կողմից, ըստ Քեթրին Փաթերսոնի խոստովանության, ոչ գիտակցական վերափոխումն է Թերեբինտիայի (Terebinthia) բառի, որը Նարնիայի կղզիներից մեկն է Քլայվ Լյուիս «Լուսաբացի նվաճողը կամ ծովագնացություն դեպ աշխարհի ծայրը» վիպակի մեջ, ընդ որում՝ Նարնիան հիշատակվում է տեքստում։ Սակայն գրողը նշում է, որ Լյուիսը կղզու անունը կազմել է տերպենտինյան ծառի անունից[5][6]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասնամյա Ջես Ահարոնսը Վիրջինիա նահանգի հարավ-արևմուտքում ապրող ոչ հարուստ ընտանիքի տղա է։ Բացի վեցամյա քրոջից՝ Մեյ Բելից, նրա հետ ոչ ոք չի ցանկանում ընկերություն անել։ Կյանքում նրա գրեթե միակ բերկրանքը նկարելն է, որով նա զբաղվում է բոլորից գաղտնի։ Դպրոցում նրան ծաղրում են, տանը մայրը մտապես զբաղված է, հայրն ամբողջ ժամանակն անցկացնում է աշխատավայրում, իսկ ավագ քույրերն անտեսում են Ջեսին։ Նույնիսկ Մեյ Բելը միշտ չէ, որ հասկանում է եղբորը։ Բայց մի օր հարևան տուն է գալիս Բյորքների ընտանիքը՝ ամուսիններն իրենց Լեսլի դստեր հետ, որ ընդունվում է նույն դասարան, ինչ Ջեսը։

Ջեսի և Լեսլիի միջև աստիճանաբար ձևավորվում է ամուր բարեկամություն։ Նրանք իրենց տների մոտ գտնվող անտառում ստեղծում են Տերաբիթիա երկիրը, ուր կարելի է հասնել միայն գետի վրայով ցատկելով՝ բռնելվով ծառի կախված պարանից։ Մտովի գտնվելով Տերաբիթիայում՝ նրանք իրենց ավելի վստահ են զգում և կարող են դիմադրել ավագ աշակերտների ծաղրուծանակին։

Ջեսիի ծննդյան օրը Լեսլին նրան նվիրում է ներկերի հավաքածու, իսկ Ջեսը Լեսլիի համար շնիկ է գտնում։ Այդ շնիկին ընկերները կոչում են Արքայազն Թերիեն՝ Տերաբիթիայի արքայազն, պաշտպան և պալատական ծաղրածու մեկ մարմնում։

Մի անգամ միսս Էդմոնդսը՝ երաժշտության երիտասարդ ուսուցչուհին, Ջեսին հրավիրում է այցելել Արվեստի ազգային պատկերասրահ Վաշինգտոնում։ Ջեսը համաձայնվում է ոչ միայն այն պատճառով, որ սիրում է նկարչությունը, այլ նաև այն պատճառով, որ գաղտնի սիրահարված է միսս Էդմոնդսին։ Նրա բացակայության ընթացքում Լեսլին մենակ է գնում Տերաբիթիա, բայց վերջին անձրևներից վարարած գետի վրայով ցատկելիս պարանը կտրվում է, Լեսլին ընկնում է և խեղդվում՝ գլուխը խփելով է ջրասույզ ծառաբնին։

Ջեսը դժվարությամբ է տանում Լեսլիի մահը։ Նրա վշտահար ծնողները հեռանում են այդ վայրերից՝ Ջեսիին թողնելով իրենց դստերը պատկանած բոլոր գրքերը։

Բայց Լեսլիի հետ բարեկամությունը վերափոխում է Ջեսին. նա անտարբեր ու նյարդային տղայից վերածվում է համարձակ ու նպատակասլաց տղայի։ Դա նրան օգնում է վերապրել ողբերգությունը։ Եվ իր աշխարհում միայնակ չլինելու համար նա Լեսլիի մահից կարճ ժամանակ Մերի Բելին թողնում է Տերաբիթիա, որը նախքան այդ համարում էր չափազանց փոքր ու նեղ կախարդական երկրի համար։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը խիստ քննադատության է արժանացել գրաքննության կողմից։ Շատ դժգոհությունների տեղիք են տվել, օրինակ, հերոսուհու մահը՝ որպես սյուժեի անհրաժեշտ մաս, հայհոյանքի օգտագործումը և հերոսների պայքարը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Kohn, Diana. «Lisa Hill and the Bridge to Terabithia». Takoma-Silver Spring Voice website. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 20-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)(անգլ.)
  2. 2,0 2,1 Internet Archive version of June 2005 story Lisa Hill and the Bridge to Terabithia(անգլ.)
  3. Question & Answer from Katherine Paterson’s official website Արխիվացված 2015-05-19 Wayback Machine(անգլ.)
  4. «Local Connection». The Washington Post. 2007 թ․ փետրվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 1-ին.(անգլ.)
  5. Katherine Paterson, Bridge to Terabithia. Harper Trophy, 2005, 208 pp. ISBN 0060734019, раздел «Вопросы к Кэтрин Патерсон».
  6. FAQ from Katherine Paterson’s official website Արխիվացված 2019-10-02 Wayback Machine(անգլ.)