Մորիս Սենդակ
Մորիս Սենդակ անգլ.՝ Maurice Sendak | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Maurice Bernard Sendak[1] |
Ծնվել է | հունիսի 10, 1928[2][3][4][…] |
Ծննդավայր | Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] կամ Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Վախճանվել է | մայիսի 8, 2012[2][3][5][…] (83 տարեկան) |
Վախճանի վայր | Կոնեկտիկուտ, ԱՄՆ[1] |
Մասնագիտություն | գրաֆիկական դիզայներ, կոմիքսների հեղինակ, գրող, նկարազարդող, արվեստագետ, նկարիչ, մանկագիր և սցենարիստ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգա և Լաֆայեթի ավագ դպրոց[1] |
Ուշագրավ աշխատանքներ | Այնտեղ, որտեղ ապրում են հրեշները և In the Night Kitchen? |
Աշխատավայր | All-American Publications?[1] և FAO Schwarz?[1] |
Պարգևներ | |
Ներշնչվել է
| |
Կայք | barclayagency.com/sendak.html |
![]() |
Մորիս Սենդակ (անգլ.՝ Maurice Sendak, հունիսի 10, 1928[2][3][4][…], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - մայիսի 8, 2012[2][3][5][…], Կոնեկտիկուտ, ԱՄՆ[1]), ամերիկացի մանկագիր և նկարազարդող, որին համաշխարհային հռչակ է բերել «Այնտեղ, որտեղ ապրում են հրեշները» նկարազարդ գիրքը՝ հեղինակի նկարազարդումներով (1963)։
ՍԵնդակի գրքերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, սակայն մեր ընթերցողին գրեթե անհայտ է մնացել, բացառությամբ մի քանի ամսագրային հրապարակումների[9][10], ռուսերեն թարգմանությունը հրապարակվել է 2014 թվականի վերջում։ ԽՍՀՄ-ում հրապարակվել է գրքի միայն մեկ թարգմանություն՝ էստոներենով[11]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է հրեաների ընտանիքում։ Նրա ծնողները՝ Ֆիլիպ (Փինխոս) Սենդակ և Սառա Շինդլեր[12], ներգաղթել են Լեհաստանից (Լոմժա) և Ռուսաստանից 1913 թվականին և բնակվել են Բրուքլինում[13]։ Նկարազարդող որոշել է դառնալ տասներկու տարեկանում՝ ոգեշնչվելով «Երևակայություն» մուլտֆիլմից։ Հեքիաթների առաջին ժողովածուն հրապարակել է 1951 թվականին, իսկ 1963 թվականին թողարկել է իր ամենահայտնի գիրքը՝ «Այնտեղ, որտեղ ապրում են հրեշները»՝ տպագրված մի շարք երկրներում։
1999 թվականին գրող, ռեժիսոր Արթուր Յորինկսի հետ մասնակցել է Pilobolus ընկերության պարային ներկայացման ստեղծմանը՝ նվիրված Հոլոքոսթին։ 2003 թվականին «Հրեշտակներն Ամերիկայում» սերիալում խաղացել է տարեց ռաբբի դերը, որի սցենարը գրել է Սենդակի ընկերը՝ Տոնի Կուշները։ Նույն թվականին սեփական նկարազարդումներով թողարկել է հոր՝ Ֆիլիպ Սենդակի «Պապիկի տանը» գիրքը (իդիշից անգլերեն թարգմանած)։
2009 թվականին Սենդակի «Այնտեղ, որտեղ ապրում են հրեշները» գրքի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմը։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Սենդակը եղել է համասեռամոլ, չնայած երբեք դրա մասին չի բարձրաձայնել։ Նրա խոստովանությունը հրապարակվել է միայն 2008 թվականի The New York Times ամսագրի հոդվածում։ Դա տեղի է ունեցել Սենդակի գործընկերոջ՝ հոգեվերլուծաբան Յուջինա Գլինի մահից հետո, որը մահացել է 2007 թվականի մայիսին՝ թոքերի քաղցկեղից։ Նրանց հարաբերությունները շարունակվել են 50 տարի։ Գրողի ծնողները չեն իմացել նրա կողմնորոշման մասին։ Սենդակը չի ցանկացել դա հրապարակայնացնել իր կարիերայի ընթացքում՝ գիտակցելով, որ այս խոստովանությունը կարող հեղինակազրկել իրեն՝ որպես մանկական գրողի[14]։
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Սեփական գրքերը, որոնց և՛ տեքստի հեղինակն է, և՛ նկարազարդողը.
- Kenny’s Window (1956)
- Very Far Away (1957)
- The Sign on Rosie’s Door (1960)
- The Nutshell Library (1962)
- Alligators All Around (An Alphabet)
- Chicken Soup with Rice (A Book of Months)
- One Was Johnny (A Counting Book)
- Pierre (A Cautionary Tale)
- Where the Wild Things Are (1963)
- Higglety Pigglety Pop! or There Must Be More to Life (1967) ISBN 0-06-028479-X
- In the Night Kitchen (1970)
- Ten Little Rabbits: A Counting Book with Mino the Magician (1970)
- Some Swell Pup or Are You Sure You Want a Dog? (совместно с Мэтью Марголисом) (1976)
- Seven Little Monsters (1977)
- Fantasy Sketches (1981)
- Outside Over There (1981)
- Caldecott and Co: Notes on Books and Pictures (сборник эссе о детской литературе) (1988)
- We Are All in the Dumps with Jack and Guy (1993)
- Maurice Sendak’s Christmas Mystery (1995) (книжка с приложением паззла)
- Mommy? (книжка-панорама) (2006) ISBN 0-439-88050-5
- Bumble-Ardy (2011) ISBN 0-06-205198-9, ISBN 978-0-06-205198-1
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1964, Կալդեկոտի անվան մեդալ Where the Wild Things Are գրքի համար
- 1970, Հ.Ք. Անդերսենի անվան մրցանակ մանկական գրքերի նկարազարդման համար
- 1982, National Book Award for Young People's Literature «նկարներով գիրք» նոմինացիայում Outside Over There գրքի համար[15]
- 1983, Laura Ingalls Wilder Medal
- 1996, National Medal of Arts[16]
- 2003, Աստրիդ Լինդգրենի անվան մրցանակ (Քրիստինե Նյոստլինգերի հետ միասին)
Հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սենդակի հիշատակին Հյուսիսային Հոլիվուդում (Կալիֆոռնիա) անվանակոչել են դպրոց[17]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Fox M. Maurice Sendak, Author of Splendid Nightmares, Dies at 83 — The New York Times, 2012.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Maurice Sendak (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
- ↑ https://web.archive.org/web/20171006144300/http://jeugdliteratuur.org/auteurs/maurice-sendak
- ↑ https://www.loc.gov/about/awards-and-honors/living-legends/maurice-sendak/
- ↑ https://web.archive.org/web/20210109231742/https://www.thersa.org/about/royal-designers-for-industry/past-royal-designers-for-industry
- ↑ В гостях у настоящих чудовищ; Весёлый счёт // «Весёлые картинки». 1988. № 12.
- ↑ Отрывок из книги Kenny’s Window: Морис Сендак. Можно ли исправить нарушенное обещание? (Перевела Ольга Мяэотс) // «Детская литература». 1997. № 3. — С. 50—51.
- ↑ Seal, kus elavad metsakollid (Там, где лешие живут) / Рассказал и нарисовал М. Сендак; Пер. с англ. Э. Соосаар. Таллинн: Ээсти раамат, 1989. 36 с. цв. ил.
- ↑ Документы о натурализации Пинхоса (Филипа) Сендака: первоначальная фамилия Синдак
- ↑ Документы о гражданстве США(չաշխատող հղում): Сара (Сэйди) Сендак родилась в России
- ↑ Cohen Patricia, The New York Times (սեպտեմբերի 9, 2008)։ «Concerns Beyond Just Where the Wild Things Are»
- ↑ «National Book Awards — 1982». Retrieved February 27, 2012.
- ↑ «Lifetime Honors – National Medal of Arts»։ Nea.gov։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-06-ին։ Վերցված է 2012-05-10
- ↑ Maurice Sendak Elementary School
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Морис Сендак в журнале «Весёлые картинки» (1988 год)
- Морис Сендак: В жизни должно быть что-то большее Archived 2010-11-20 at the Wayback Machine.
- Вальтер Шерф. Морис Сендак // «Детская литература». 1972. № 8. — С. 71—75. (pdf)
- Ольга Мяэотс. МОРИС СЕНДАК (MAURICE SENDAK) Archived 2010-11-25 at the Wayback Machine.
- Новая история оловянных солдатиков (Морис Сендак)
- Морис Сендак на сайте Philatelia.ru
|
- Հունիսի 10 ծնունդներ
- 1928 ծնունդներ
- Բրուքլինում ծնվածներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Մայիսի 8 մահեր
- 2012 մահեր
- Կոնեկտիկուտ նահանգում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ամերիկացի մանկագիրներ
- Կաթվածից մահացածներ
- Հրեա արվեստագետներ
- Ամերիկացի աթեիստներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի դիզայներներ
- Ամերիկացի նկարիչներ