Պատրիսիա Ռայթսոն
Պատրիսիա Ռայթսոն անգլ.՝ Patricia Wrightson | |
---|---|
Ծնվել է | հունիսի 19, 1921[1][2] |
Ծննդավայր | Լիսմոր |
Մահացել է | մարտի 15, 2010[3][1][4][…] (88 տարեկան) |
Մահվան վայր | Լիսմոր |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | գրող, մոնտաժող և մանկագիր |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Պատրիսիա Ռայթսոն (անգլ.՝ Patricia Wrightson, հունիսի 19, 1921[1][2], Լիսմոր - մարտի 15, 2010[3][1][4][…], Լիսմոր), ավստրալիացի մանկագիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Նոր Հարավային Ուելս նահանգի Լիսմոր գյուղաքաղաքում։ Մինչ Քվինսլենդում դպրոց ընդունվելը սովորել է հեռակա։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Պատրիսիան աշխատել է Սիդնեյի ռազմական գործարանում։ Ռայթսոնի գրական կարիերան սկսվել է, երբ Նոր Հարավային Ուելսի քաղաքներից մեկում որպես հիվանդանոցի ադմինիստրատոր է աշխատել։ 1955 թվականին լույս է տեսել նրա առաջին վեպը՝ «Օձի կորը» (The Crooked Snake)։ 1960 թվականին Ռայթսոնը տեղափոխվել է Սիդնեյ, որտեղ դարձել է նախ խմբագրի օգնական, ապա՝ Դպրոցական հանդեսի (որը կրթության պետական դեպարտամենտը անվճար տարածել է Նոր Հարավային Ուելսի բոլոր տարրական դպրոցներում) ամենամսյա գրական անթոլոգիայի խմբագիր[6]։
Պատրիսիա Ռայթսոնի վաղ շրջանի ստեղծագործությունները քննադատները բնութագրել են որպես ռեալիստական[7], բայց 1970-ականների սկզբից նրա գործերում սկսել են գերիշխել Ավստրալիայի աբորիգենների բանահյուսության հետ կապված մոտիվները։ Ռայթսոնի ստեղծագործությունների բանաստեղծական լեզուն առավել բացահայտվել է նրա գլխավոր ստեղծագործության՝ «Երգ Վիրրունի մասին» եռագրության մեջ, որը ներառում էր «Սառույցը մոտենում է», «Ջրի մուգ փայլը» և «Քամու հետևում» («The Ice is Coming», «The Dark Bright Water», «Behind the Wind») գրքերը։ Եռագրությունը նվիրված է աբորիգեն Վիրունի կյանքին, որը ձգտում է երկիրը փրկել կործանումից։ Ռայթսոնի մյուս երկու գրքերն են «Մթնալուսին» և «Balyet»։ «Մթնալուսին»-ում, յուրատիպ հումորով համեմված, խոսք է գնում սպառնացող էկոլոգիական աղետի մասին, իսկ «Balyet»-ում գերիշխում է տխրությունը։
Պատրիսիա Ռայթսոնի ստեղծագործությունը լայն ճանաչում է ստացել Ավստրալիայում և ամբողջ աշխարհում, նրան շնորհվել են բազմաթիվ ազգային և միջազգային մրցանակներ, նրա ստեղծագործությունները թարգմանվել են 16 լեզուներով[8]։ Դեռևս գրողի կենդանության օրոք՝ 1999 թվականին, Ավստրալիայում շնորհվել է գրական մրցանակ, որն անվանվել է նրա պատվին։
Պատրիսիա Ռայթսոնը մահացել է 2010 թվականի մարտի 15-ին Նոր Հարավային Ուելսի հոսպիտալում։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բրիտանական կայսրության շքանշան (1977)
- Դիտմարի մրցանակ (1982)
- Dromkeen Medal (1984)
- Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակ (1986)
- Ավստրալիայի տարվա լավագույն մանկական գիրք (1956, 1974, 1978, 1984)
Մատենագրություն (ընտրված)
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Crooked Snake (1955)
- The Bunyip Hole (1958)
- The Rocks of Honey (1960)
- The Feather Star (1962)
- Down to Earth (1965)
- A Racecourse for Andy (1968)
- I Own the Racecourse! (1968).
- Beneath the Sun: an Australian collection for children (1972)
- An Older Kind of Magic (1972)
- The Nargun and The Stars (1973)
- Emu Stew: an illustrated collection of stories and poems for children (1976)
- The Human Experience of Fantasy (1978)
- Night Outside (1979)
- Journey Behind the Wind (1981)
- A Little Fear (1983)
- The Haunted Rivers (1983)
- Moon-dark (1987)
- The Song of Wirrun (1987)
- «The Ice is Coming» (1977)
- «The Dark Bright Water» (1978)
- «Behind the Wind» (1981)
- Manmorker (1989)
- Balyet (1989).
- The Old, Old Ngarang (1989)
- The Sugar-gum Tree (1991)
- Shadows of Time (1994)
- Rattler’s Place (1997) (անգլ.՝ Aussie Bites շարքում)
- The Water Dragons (անգլ.՝ Aussie Bites շարքում).
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 ПроДетЛит (ռուս.) — 2019.
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.theaustralian.com.au/news/arts/pioneer-of-australian-idiom-for-kids-dies/story-e6frg8nf-1225844972765
- ↑ 4,0 4,1 4,2 Times, The Daily Universal Register, London times, Times of London, التايمس, التيمس, جريدة التيمس / T. Gallagher — London: Times Media, 1785. — Iss. 69929. — ed. size: 440581 — ISSN 0140-0460; 0956-1382; 1363-7746
- ↑ https://www.slv.vic.gov.au/about-us/scholarships-awards/dromkeen-awards/dromkeen-medal/previous-recipients
- ↑ Patricia Wrightson obituary | Books | The Guardian
- ↑ http://www.libfl.ru/about/dept/children_centre/portraits/display.php?file=wrightson.html Արխիվացված 2011-09-28 Wayback Machine Патриция Райтсон
- ↑ Patricia Wrightson Obituary - New South Wales - Tributes.com
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատրիսիա Ռայթսոն» հոդվածին։ |
|