Երաժիշտ այծը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երաժիշտ այծը
ռուս.՝ Козёл-музыкант
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
ՌեժիսորԲորիս Դյոժկին
ՍցենարիստՍերգեյ Միխալկով
ՀնչյունավորումԳեորգի Միլյար
ԵրաժշտությունAlexander Mosolov?
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1954

«Երաժիշտ այծը» (ռուս.՝ «Козёл-музыкант»), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված 1954 թ. ռեժիսոր-մուլտիպլիկատոր Բորիս Դյոժկինի կողմից Սերգեյ Միխալկովի սցենարի հիման վրա։ Դյոժկինի առաջին ինքնուրույն աշխատանքն է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմում ծաղրվում են անտաղանդ ու անբարեխիղճ կոմպոզիտորները, որոնք իսկական արվեստը անամոթաբար փոխարինում են բանաքաղությամբ։

Կոմպոզիտոր այծն ավարտին է հասցնում իր նոր ստեղծագործությունը, որի թեման նրան հուշել էին Ավանակն ու Խոյը։ Կոմպոզիտորի հեղինակային համերգն իր ելույթով բացում է երաժշտագետ Գորշ Գայլը։ Նա հիացած է վաստակավոր հիմար այծի արվեստով։ Սակայն երբ գազանների նվագախումբն սկսում է նվագել «Տատիկի մոտ ապրում էր գորշավուն հիմարիկ այծիկը» (ռուս.՝ «Жил-был у бабушки серенький козлик дурачок») երգի թեթևակի փոխված տարբերակը, հանդիսատեսն սկսում է հեռանալ։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարիստ Սերգեյ Միխալկով
Ռեժիսոր Բորիս Դյոժկին
Կոմպոզիտոր Ալեքսանդր Մոսոլով
Բեմադրող նկարիչներ Պյոտր Ռեպկին, Վալենտինա Վասիլենկո, Ալեքսանդր Վինոկուրով
Օպերատոր Ա. Աստաֆև
Հնչյունային օպերատոր Գեորգի Մարտինյուկ
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Դմիտրի Բելով, Ֆեոդոր Խիտրուկ, Բորիս Չանի, Բորիս Ստեպանցև, Ֆաինա Եպիֆանովա, Վյաչեսլավ Կոտյոնոչկին, Վլադիմիր Արբեկով, Լիդիա Ռեզցովա
Տեխնիկական օգնական Գալինա Բրոդսկայա
Մոնտաժողի օգնական Վալենտինա Իվանովա
Նկարիչ-դեկորատորներ Իրինա Սվետլիցա, Պյոտր Կորոբաև
  • Ստեղծողների ցանկը կազմվել է ըստ մուլտֆիլմի տիտրերի։

Դերերը հնչյունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Գեորգի Միլյար Այծ Այծ
Սերգեյ Մարտինսոն Ավանակ Ավանակ
Գեորգի Վիցին Առաջին ոզնի Առաջին ոզնի
Յուրի Խրժանովսկի Երկրորդ ոզնի Երկրորդ ոզնի
Ռոստիսլավ Պլյատ Գայլ Գայլ
  • Մուլտֆիլմը հնչյունավորած դերասանների անուններն ու ազգանունները տիտրերում նշված չեն[1]։

Թողարկում DVD-ով[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիպմը պաշտոնապես թողարկվել է DVD սկավառակով «Союз-видео» ընկերության կողմից «Տոնական մուլտհամերգ» (ռուս.՝ «Праздничный мультконцерт») հավաքածուում։ «Երաժիշտ այծը» մուլտֆիլմից բացի հավաքածուում ընդգրկվել են հետևյալ մուլտֆիլմերը՝ «Ուղիղ երեքն անց տասնհինգ...» (ռուս.՝ «Ровно в три пятнадцать»), «Գարնանային մեղեդիներ» (ռուս.՝ «Весенние мелодии»), «Փոքրիկ նավակ» (ռուս.՝ «Катерок»), «Մաշենկայի համերգը» (ռուս.՝ «Машенькин концерт»), «Անտառային էստրադայում» (ռուս.՝ «На лесной эстраде»), «Որտե՞ղ եմ ես տեսել նրան» (ռուս.՝ «Где я его видел?»), «Օտար ձայն» (ռուս.՝ «Чужой голос»)[2]։

  • Ձայն — Ռուսերեն Dolby Digital 1.0 Mono,
  • Տարածաշրջանային կոդ — 0 (All),
  • Պատկեր — Standart 4:3 (1,33:1),
  • Գույն — PAL,
  • Փաթեթավորում — Կոլեկցիոն հրատարակություն,
  • Տարածող — «Союз-видео»։

Թեմատիկ ցուցադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գեորգի Բորոդինի «Արխիվ։ Խորհրդային անիմացիոն սատիրա - երաժշտության և գեղանկարչության մասին» (ռուս.՝ «Архив. Советская анимационная сатира - о музыке и живописи») հաղորդում, «Հասարակության սիրելին» (ռուս.՝ «Любимец публики»), «Օտար ձայն» (ռուս.՝ «Чужой голос»), «Երաժիշտ այծը» (ռուս.՝ «Козёл-музыкант»), «Страна Оркестрия», «Թռչում էին երկու ուղտ» (ռուս.՝ «Летели два верблюда»), «Նկարչի հետ պատահած դեպք» (ռուս.՝ «Случай с художником»), «Նկար» (ռուս.՝ «Картина»), «Օ, ծով, ծով» (ռուս.՝ «О, море, море!»)[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Книга по мультфильму в серии "СОЮЗМУЛЬТФИЛЬМ представляет: впервые - легендарные мультфильмы в книгах!"

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]