Նորից անբավարար (մուլտֆիլմ)
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Եվգենի Ռայկովսկի և Բորիս Ստեպանցև |
Սցենարիստ | Վադիմ Կորոստիլյով և Միխայիլ Լվովսկի |
Բեմադրող նկարիչ | Անատոլի Սավչենկո |
Երաժշտություն | Նիկիտա Բոգոսլովսկի |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Պրիկվել | Մուրզիլկայի արկածները |
Սիկվել | Մուրզիլկան և հսկան |
Թվական | 1957 |
Նորից անբավարար, մեր հատուկ թղթակից Մուրզիլկայի նոր արկածները (ռուս.՝ Опять двойка — Новые приключения нашего специального корреспондента Мурзилки ), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ, Մուրզիլկայի մասին չորս մուլտֆիլմերից երկրորդը։
Մուլտֆիլմում պատկերվող Մուրզիլկայի արտաքին տեսքն արմատապես տարբերվում է «Մուրզիլկա» ամսագրում ներկայացվող արտաքին տեսքից։ Հատուկ թղթակից Մուրզիլկայի կերպարի որոնումները, որ դարձել է իր արկածների մասին պատմող չորս մուլտֆիլմերի («Մուրզիլկայի արկածները», «Նորից անբավարար», «Մուրզիլկան արբանյակում», «Մուրզիլկան և հսկան») հերոս, սկսվել են «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում, 1950-ական թվականների կեսերին։ Հայտարարվում է ներստուդիական մրցույթ, որը 1955 թվականին հաղթում է նկարիչ Անատոլի Սավչենկոն, ով որոշում է փոքրիկ թղթակցի կերպարը[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հատուկ թղթակից Մուրզիլկան հեռագիր է ստանում Պոչտովայա փողոցի երեխաներից և ճպուռի մեջքին անտառից սլանում է` կատարելու հանձնարարությունը, որի նպատակն էր պարզել, թե ինչու է անբավարար ստացել Ռեշետնիկովի «Նորի՞ց անբավարար» հայտնի նկարի հերոսը։ Տրետյակովյան պատկերասրահում նկարը գտնել Մուրզիլկային օգնում են ռուս նկարիչների հայտնի նկարների կերպարները` Դյուցազունները, Ալյոնուշկան, «Իվան Ցարևիչը գորշ գայլի վրա»։
Պարզվում է, որ աշակերտ Կոլյան անբավարար է ստացել աշխարհագրություն առարկայից, բայց չի ուզում խոստովանել, որ ինքն առարկան չգիտի։ Մուրզիլկան առաջարկում է նրան ճանփորդության մեկնել։ Կոլյան հաղորդում է, որ ինքն ուզում է գնալ հասարակած, որպեսզի արևայրուկ ստանա, լողա տաք ծովում և ուտի տասը բաժին պաղպաղակ։ Մուրզիլկան խնդրում է նրան ցույց տալ հասարակածը կախարդական գլոբուսի վրա։ Տղան հասարակածի փոխարեն ցույց է տալիս Հյուսիսային բևեռը, և նրանք Մուրզիլկայի հետ միասին ընկնում են այդտեղ։ Բևեռում ծույլ աշակերտը չի ցանկանում ընդունել, որ սխալվել է և հետևողականորեն կատարում իր «հասարակածային» երկու ցանկությունները. արևայրուք է ընդունում (ավելի ճիշտ` կապտում է ցրտից, քանի որ հագին միայն շապիկ ու անդրավարտիք էր) և լողանում է սառցե ջրի մեջ։ Միայն դրանից հետո նա ստիպված է լինում տաքանալ փրկարար ծովափղի հսկա կոշիկով և սպիտակ արջի շարֆով, և երբ Մուրզիլկան հրավիրում է նրան կատարելու երրորդ ցանկությունը, այսինքն, ուտել տաս բաժին պաղպաղակ, Կոլյան հրաժարվում է, և նրանք վերադառնում են։ Կոլյան խոստովանում է իր սխալը և խոստանում «երկուսը» դարձնել «հինգ» և նույնիսկ երազում է հայտնվել «Նորից գերազանց» նոր նկարի մեջ։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սցենարի հեղինակներ | Վադիմ Կորոստիլյով, Միխայիլ Լվովսկի |
Բեմադրող ռեժիսորներ | Եվգենի Ռայկովսկի, Բորիս Ստեպանցև |
Բեմադրող նկարիչ | Անատոլի Սավչենկո |
Կոմպոզիտոր | Նիկիտա Բոգոսլովսկի |
Օպերատոր | Ն. Կլիմովա |
Հնչյունային օպերատոր | Բորիս Ֆիլչիկով |
Ռեժիսորի օգնականներ | Ե. Շիլովա, Յու. Պրիտկով |
Նկարիչ մուլտիպլիկատորներ | Ֆեոդոր Խիտրուկ, Տատյանա Տարանովիչ, Վադիմ Դոլգիխ, Իգոր Պոդգորսկի, Վիկտոր Լիխաչյով, Գենադի Նովոժիլով, Կոնստանտին Չիկին, Բորիս Չանի |
Վերաթողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]1990-ական թվականներին մուլտֆիլմը թողարկվել է խորհրդային լավագույն մուլտֆիլմերի հավաքածուներում։ DVD ձևաչափով այն մի քանի անգամ թողարկվել է մուլտֆիլմերի «Մեծ դասամիջոց», «Սոյուզմուլտֆիլմ» հավաքածուներում[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Георгий Бородин. Киностудия «Союзмультфильм» Արխիվացված 2016-03-05 Wayback Machine. Краткий исторический обзор.
- ↑ Большая переменка (DVD)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Фильмы-сказки. Сценарии рисованных фильмов. Выпуск 5.. — М.: Искусство, 1958. — С. 33. — 290 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Опять двойка» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
|