Քեռի Ֆյոդորը, կատուն և շունը
Քեռի Ֆյոդորը, կատուն և շունը ռուս.՝ Дядя Фёдор, пёс и кот | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | հեքիաթ և վիպակ |
Հեղինակ | Էդուարդ Ուսպենսկի |
Երկիր | ԽՍՀՄ |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Տեսարան | Պրոստոկվաշինո |
Կերպարներ | Մատրոսկին կատու, Uncle Fyodor?, Շարիկ (Պրոստոկվաշինո) և Փոստատար Պեչկին |
Հրատարակչություն | Детская литература |
Հրատարակվել է | 1973 |
Շարք | list of Prostokvashino books? |
Հաջորդ | Ձմեռը Պրոստոկվաշինոյում (մուլտֆիլմ) |
«Քեռի Ֆյոդորը, կատուն և շունը» (ռուս.՝ Дядя Фёдор, пёс и кот), Էդուարդ Ուսպենսկու հեքիաթային վիպակը, առաջին անգամ հրատարակվել է 1974 թվականին[1] (1972 թվականին դուրս է եկել համանուն դիաֆիլմը)[2]։ Վիպակի աշխատանքների առաջին փուլն ընթացել է Պրոստոկվաշինոյում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Քեռի Ֆյոդորը տղա էր, որի ընտանիքն ապրում էր քաղաքում։ Ծնողները նրան անվանել էին քեռի, քանի որ նա շատ կայացած էր և խելացի։ Շքամուտքում նա հանդիպում է անտուն խոսացող կատվի՝ Մատրոսկինային, որը նախկինում գիշերում էր ձեղնահարկում, իսկ հիմա նա տեղ չուներ ապրելու։ Քեռի Ֆյոդորը կատվին տանում է իրենց տուն, սակայն տղայի մայրը նրան խնդրում է դուրս հանել կենդանուն։ Հաջորդ օրը քեռի Ֆյոդորը՝ Մատրոսկինայի հետ փախչում է տնից, և գնում են գյուղ՝ Պրոստոկվաշին, որտեղ նրանք սկսում են ապրել մի «աղքատ» տանը։ Գյուղում՝ ճանապարհին նրանց է միանում խոսող շունը՝ Շարիկը։ Նրանք ծանոթանում են տեղական փոստատար Պեչկինի հետ։ Առաջիկա գլուխների մեջ հերոսների հետ անընդհատ տեղի են ունեցել տարբեր արկածներ։
Շարունակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ձմեռը Պրոստոկվաշինում» (1997)
- «Քեռի Ֆյոդորի մորաքույրը, կամ փախուստ Պրոստոկվաշինից» (1994)
- «Քեռի Ֆյոդորը գնում է դպրոց, կամ Նէնսին համացանցից գնում է Պրոստոկվաշին» (1999)
- «Քեռի Ֆյոդորի սիրած աղջիկը» (1997)
- «Պրոստոկվաշին գյուղի նոր կարգերը» (2001)
- «Արձակուրդները Պրոստոկվաշինում» (2004)
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմեր՝
- 1975 — Քեռի Ֆյոդորը, կատուն և շունը
- 1978 — Երեքը՝ Պրոստոկվաշինից
- 1980 — Արձակուրդները Պրոստոկվաշինում
- 1984 — Ձմեռը Պրոստոկվաշինում
- 2011 — Գարունը Պրոստոկվաշինում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Лаборатория фантастики. «Эдуард Успенский «Дядя Фёдор, пёс и кот»». Վերցված է 2013 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «Диафильм «Дядя Фёдор, пёс и кот» в каталоге диафильмов».