Շարիկ (Պրոստոկվաշինո)
Շարիկ | |
---|---|
Տեսակ | anthropomorphic dog?, գրական հերոս և անիմացիոն կերպար |
Հեղինակ | Էդուարդ Ուսպենսկի |
Ներկայացված է | Երեքը Պրոստոկվաշինոյից, Արձակուրդները Պրոստոկվաշինոյում, Ձմեռը Պրոստոկվաշինոյում (մուլտֆիլմ), Քեռի Ֆյոդորը, կատուն և շունը և Քեռի Ֆեոդորը, շունը և կատուն |
Սեռ | արական |
Բնակության վայր | Պրոստոկվաշինո |
Մասնագիտություն | wildlife photographer, որսորդ և Փողոցային շներ |
Դերը կատարել են | Լև Դուրով, Գարիկ Սուկաչով և Պավել Դերևյանկո |
Շարիկ (ռուս.՝ Шарик), հորինված շուն, մանկագիր Էդուարդ Ուսպենսկու ստեղծագործությունների հայտնի կերպար։ Առաջին անգամ հայտնվել է «Քեռի Ֆյոդորը, կատուն և շունը» վիպակում 1973 թվականին։
Ուսպենսկու ստեղծագործությունների հիման վրա ստեղծվել են խորհրդային մուլտֆիլմեր՝ «Քեռի Ֆեոդորը, շունն ու կատուն» («Էկրան», 1975), «Երեքը Պրոստոկվաշինոյից» («Սոյուզմուլտֆիլմ», 1978), «Արձակուրդները Պրոստոկվաշինոյում» (1980) և «Ձմեռը Պրոստոկվաշինոյում» (1984)։ «Երեքը Պրոստոկվաշինոյից» և «Գարունը Պրոստոկվաշինոյում» մուլտֆիլմերում Շարիկին հնչյունավորել է Լև Դուրովը, «Քեռի Ֆեոդորը, շունը և կատուն» մուլտֆիլմում՝ Աննա Գորյունովան։ «Նոր Պրոստոկվաշինո» մուլտսերիալում (2018-2019) Շարիկը խոսում է Գարիկ Սուկաչյովի ձայնով։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շարիկը սետտեր ցեղատեսակի անտուն, բարեհոգի գյուղական շուն է, որը ձեռք է բերել տեր՝ քեռի Ֆեոդորին, ընկերներ և ապաստան։ Ավելի վաղ նա պահպանել է պրոֆեսոր Իվան Տրոֆիմովիչ Սյոմինի ամառանոցը, որը կազմում էր «Որսորդական-շնային» բառարան։ Այն ժամանակ էլ նա սովորել է խոսել։
Դժգոհ Մատրոսկինի հարցին, թե ինչ օգտակար կարողություններ ունի Շարիկը, նա պատասխանում է. «Ես կարող եմ կարտոֆիլի բուկը լցնել հետևի թաթերով։ Եվ սպասքը լվանալ՝ լիզել։ Եվ տեղ ինձ պետք չէ, ես կարող եմ դրսում քնել»։
Շարիկը լավ շուն է, դաստիարակված, միայն գտնվում էր բարձիթողի վիճակում։ Քեռի Ֆեոդորը որոշում է կարգի բերել նրան և տանում է վարսավիրանոց։ Սակայն այնտեղ հրաժարվել են հարդարել Շարիկի մազերը՝ պատճառաբանելով «շների սրահի» բացակայությամբ։ Այդ ժամանակ միջամտում է հնարամիտ Մատրոսկինը. «Դուք կասեիք, որ դա ոչ թե պարզապես շուն է, այլ ինչ-որ արտիստի կամ ստադիոնի տնօրենի։ Ձեզ վայրկենապես կսպասարկեին... և օծանելիքով կօծեին։ Դրանից հետո վարսահարդարը կտրում է Շարիկի մազերը, լվանում նրա գլուխը և այնքան օծանելիք է փչում, որ նրանից մեկ կիլոմետր հեռվից էլ «Полёт» օծանելիքի հոտ է գալիս։ Շարիկից ստացվում է հիանալի պուդել, որին կարելի է նույնիսկ ցուցահանդես ուղարկել, և նույնիսկ նա իրեն չի ճանաչում հայելու մեջ։
Մշակույթի ստեղծագործություններում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյություն ունեն անեկդոտներ, որոնց հերոսներից է Շարիկը Պրոստոկվաշինոյից[1]։
2008 թվականի նոյեմբերին Մոսկվայի մարզի Լուխովիցա քաղաքում տեղի է ունեցել փոստատար Պեչկինի հուշարձանի հանդիսավոր բացումը։ Քանդակագործական կոմպոզիցիայի հերոսների թվում են Մատրոսկինը և Շարիկը։ Գրեթե երկու մետր բարձրությամբ բրոնզե կոմպոզիցիան տեղադրվել է տեղական փոստի շենքի դիմաց։ Հուշարձանի հեղինակը Պոլինա Գորբունովան է։
Ուսուցողական գրականության և խաղերի մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]1995 թվականին լույս է տեսել «Russian Faces and Voices» գիրքը, որով օտարերկրացի ընթերցողները Պրոստոկվաշինոյում Շարիկի, Մատրոսկինի, Ֆեոդորի և փոստատար Պեչկինի արկածների մասին պատմության միջոցով կարող են ծանոթանալ Ռուսաստանի և ռուսական մշակույթի հետ[2]։
«Տնտեսագիտություն երեխաների համար» գրքում ուսումնասիրվում է հերոսների կողմից գնված կովի և ստացված կաթի հետ կապված իրավիճակը[3]։
Քեռի Ֆեոդորի ծնողների նամակի օրինակով ուսումնասիրվում է ռուսերենում ածականների օգտագործումը «Ռուսաց լեզուն դպրոցում» («Русский язык в школе») ամսագրում[4]։
2001 թվականին «Народное образование» ամսագրում (№ 7) հրապարակվել է առաջադրանքների ժողովածու Շարիկի, Մատրոսկինի և փոստարար Պեչկինի զրույցի ձևով, որտեղ նրանք միմյանց հետ շփման ընթացքում պատասխաններ են փնտրում ամենապարզ մաթեմատիկական խնդիրների համար։
2006 թվականին լույս է տեսել «Երեքը Պրոստոկվաշինոյից։ Շարիկը այբուբենն է սովորում։ 4-6 տարեկան երեխաների համար» խաղը։
2010 թվականին «Զարգացման ակադեմիա» հրատարակչությունում լույս է տեսել «Սովորում ենք հաշվել Քեռի Ֆեոդորի, Մատրոսկինի և Շարիկի հետ միասին» գիրքը[5]։
Այլ գրականության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նվիրատվությունների և կտակների ձևակերպման իրավաբանական տեղեկագրքում հակադրվում են Մատրոսկին և Շարիկի կերպարները, որտեղ Շարիկը նկարագրվում է որպես օրինավոր քաղաքացի, որ ժամանակին փոխում է անձնագիրը, պահպանում է բոլոր կանոնները և ձևակերպվում է թույլտվություն իր լուսանկարչական զենքի համար, ի տարբերություն Մատրոսկինի, որը որպես փաստաթուղթ ամենուր ներկայացնում է իր թաթերը և պոչը և, ըստ էության, մի բակային կատու է առանց որոշակի բնակության վայրի[6]։
Կոնստանտին Խարսկիի «Արժեքային կառավարում բիզնեսի համար» կառավարման ձեռնարկում Շարիկն ու Մատրոսկինը հակադրվում են որպես Զգացմունքային և Նյութապաշտ։ Ըստ հեղինակի՝ Մատրոսկինը Շարիկին վերաբերում է որպես անարժեք, տնտեսության մեջ անօգուտ, հետևաբար հիմար երևույթի[7]։
«Սովորում ենք հաշվապահական հաշվառումը հաշվապահ Իվանովը» ձեռնարկում այն իրավիճակի օրինակով, երբ Շարիկն ու Մատրոսկինը որոշում են վաճառել «ինչ-որ անպետք բան», դիտարկվում է հաշվապահական հաշվեկշռի հաշվումը[8]։
Արձագանքներ և գրախոսականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արվեստագիտության պետական ինստիտուտի փոխտնօրեն, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Խրենովի կարծիքով՝ Շարիկի, Մատրոսկինի և Պեչկինի հարաբերությունները զուրկ են հանդուրժողականությունից։ Յուրաքանչյուրը դժգոհում է նրանից, թե ինչպես է ապրում մերձավորը կամ հարևանը։ Յուրաքանչյուր ոք կարծում է, որ կենցաղի կազմակերպման վերաբերյալ իր պատկերացումներն ամենաճիշտն են։ Բոլոր երեքի մոտ ուժեղ են նահապետական հոգեբանական դրվածքները, «համայնքային» լինելու ներքին պահանջները և, համապատասխանաբար, հակումները։ Առաջին սերիայում Մատրոսկինը, Շարիկը և Պեչկինինը պարզապես չեն սիրում միմյանց։ Երկրորդ սերիայում նրանք անընդհատ կռվում են և վիճում։ Երրորդ սերիայում կատուն և շունը սկզբում ընդհանրապես չեն խոսում իրար հետ։ Եվ նույնիսկ տնտեսությունը նրանց մոտ անկում է ապրում. վառարանը թողնվել է առանց հսկողության, սպասքը ծածկված է սարդոստայնով։ Պրոստոկվաշինոյի մշտական բնակիչները չունեն այն, ինչն այդքան թանկ է Քեռի Ֆյոդորի ընտանիքի համար, այն է՝ այլընտրանքային ժամանցի հնարավորություն և կենսատարածքի երկմասյա կազմակերպում։ Մշտապես համատեղ ապրելու դատապարտված լինելը յուրովի այլասերում է։ Ոչ ոք չի գնահատում մյուսի ներկայությունը՝ մոտ էակի մեջ տեսնելով միայն բացասական որակներ։ Ներդաշնակությունը գալիս է ընտանիքի շրջանակի ընդլայնմամբ տղայի և նրա ծնողների հաշվին, Մատրոսկինը և Շարիկը հաշտվում են այն ժամանակ, երբ Քեռի Ֆեոդորի հետ մեքենան դուրս են բերում ձնակույտերից[9]։
Տես. նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ anekdot.ru
- ↑ Morris, George W.; Dabars, Zita D.; Sosenko, Ellina Yu.; Vokhmina, Lilia L. Знакомимся со страной и русской культурой // Russian Faces and Voices. — Dubuque, Iowa: Kendall Hunt, 1995. — С. 174—179. — 428 с. — ISBN 0-7872-0504-4
- ↑ Кнышова Л. В., Меньшикова О. И., Попова Т. Л. Экономика для малышей, или, Как Миша стал бизнесменом. — М.: Педагогика-Пресс, 1996. — С. 43. — 125 с. — ISBN 5-7155-0732-4
- ↑ Скрябина О. А. Система работы по совершенствованию грамотности учащихся старших классов. На материале повести-сказки Э. Н. Успенского «Дядя Фёдор, Пёс и Кот» // Министерство образования и науки Российской Федерации Русский язык в школе : Журнал. — М.: Учпедгиз, 2000. — № 1. — С. 46, 47.
- ↑ Книга «Учимся считать вместе с Дядей Федором, Матроскиным и Шариком» купить и читать | Лабиринт — Книги ISBN 978-5-7797-1440-2
- ↑ Смирнова В. В. Нотариальное удостоверение завещания // Завещать или подарить? — СПб.: Питер, 2004. — С. 26. — 64 с. — (Юридические советы). — ISBN 5-469-00329-9
- ↑ Харский К. В. Материалист -> Эмоционал // Ценностное управление для бизнеса. — СПб.: Политехника-Сервис, 2010. — С. 66. — 289 с. — ISBN 978-5904-03143-5
- ↑ Каморджанова Н. А. Часть 7. Вопросы Игоря // Познаём бухучет с бухгалтером Ивановым. — СПб.: Питер, 2004. — С. 107. — 175 с. — ISBN 5-9472-3790-3
- ↑ Хренов Н. А. Искусство и цивилизационная идентичность. — М.: Наука, 2007. — С. 527. — 603 с. — (Искусство в исторической динамике культуры). — ISBN 5-0203-5681-6