Մատրոսկին կատու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մատրոսկին կատու
Մատրոսկին կատու.jpg
Տեսակanthropomorphic cat?, գրական հերոս և անիմացիոն կերպար
ՀեղինակԷդուարդ Ուսպենսկի
Ներկայացված էԵրեքը Պրոստոկվաշինոյից, Արձակուրդները Պրոստոկվաշինոյում, Ձմեռը Պրոստոկվաշինոյում (մուլտֆիլմ), Քեռի Ֆյոդորը, կատուն և շունը և Քեռի Ֆեոդորը, շունը և կատուն
Սեռարական
Դերը կատարել ենՍվետլանա Խառլապ, Օլեգ Տաբակով, Դմիտրի Ֆիլիմոնով և Անտոն Տաբակով

Մատրոսկին կատու, Էդուարդ Ուսպենսկիի ստեղծագործությունների հայտնի կերպարներից մեկը։ Ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի քանի խորհրդային մուլտֆիլմեր՝ «Արձակուրդները Պրոստոկվաշինոյում», «Ձմեռը Պրոստոկվաշինոյում», «Երեքը Պրոստոկվաշինոյից»։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատրոսկինը խոսող կատու է։ Նա ուսումնասիրում է կենդանիների լեզուներ, և սովորում է մարդկանց լեզուն։ Ծանոթանում է Քեռի Ֆյոդրի հետ, բնակվում նրա տանը՝ Պրոստոկվարշինո գյուղում։ Նա շատ խելամիտ է և ծայր աստիճան տնտեսող։ Նվագում է կիթառ, երգում է լիրիկական երգեր, սիրում է ձեռ առնել բարեհոգի Շարիկ շանը, չնայած ընդհանուր առմամբ վատ չի վերաբերվում նրան։ Միակ բանը, որ նրան տխրեցնում է, շնից որևէ գործնական օգուտ չստանալն է։ Նա գիտի գրել, կարդալ և հաշվել։

Ձայնագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորինված կատվին ճանաչում է բերել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օլեգ Տաբակովը։ Տաբակովին անընդհատ համեմատում են Մատրոսկինի հետ և նույնիսկ նվիրում Մատրոսկինին վերաբերող նվերներ[1][2]։ Երեխաների հասկացողությամբ Տաբակովը և Մատրոսկինը նույն անձն են, դրանով է բացատրվում այն, որ Օլեգ Տաբակովին են վերագրում Մատրոսկինի ճաշակը[1][2]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտիպլիկատոր-նկարիչը խոստովանել է, որ Մատրոսկինին նկարել է՝ լսելով Տաբակովի ձայնը։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատրոսկինի, ինչպես նաև Պրոստոկվաշինոյի մյուս կերպարները անեկդոտների հերոսներ են։ Որպես կանոն դրանք պատմվում են՝ նմանակելով Տաբակովի ինտոնացիան։ Ընդ որում հաճախ անեկդոտները կարող են ունենալ մանկան տարիքին անհամապատասխան՝ անպարկեշտ բովանդակություն[3]։

Նիկոլայ Օլեյնիկովը 1991 թվականից առաջացած տնտեսա-քաղաքական իրավիճակում կողմնորոշվելու հասարակ ժողովրդի անկարողությունը անվանում է «Կատու Մատրոսկինի սինդրոմ»՝ որտեղից ինչ գնել ձմռանը՝ մինչև գարնան գալը դիմանալու համար[4].

Գովազդում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատրոսկին կատուն պատկերված է «Պրաստոկվաշինո» կաթի տուփի վրա և համարվում է այդ բրենդի սիմվոլը։

Գրականությունում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010 թվականին «Ակադեմիա ռազվիտիա» (ռուս. Академия Развития) հրատարակությունը լույս է ընծայում մի շարք գրքեր՝ «Կատու Մատրոսկինի այբբենարանը» (ISBN 978-5-7797-1423-5)[5], «Սովորում ենք հաշվել Քեռի Ֆյոդրի, Մատրոսկինի և Շարիկի հետ» (ISBN 978-5-7797-1440-2
  • Տերեմոկ (ռուս. Теремок) հրատարակչությունում տպագրվում է «Մատրոսկին կատվի դպրոցը» գիրքը[6]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Матроскину подарили Матроскина
  2. 2,0 2,1 Под портретом Сталина разместили икону
  3. anekdot.ru
  4. Олейников Н. Вакансия для моей соседки // Московский государственный университет им. М. В. Ломоносова Диалог : Журнал. — Изд-во ЦК КПСС «Правда», 1991. — № 10-12. — С. 6.
  5. Книга «Азбука Кота Матроскина» купить и читать | Лабиринт — Книги
  6. Серия книг Школа кота Матроскина | Лабиринт — Серии

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]