Կաթի արդյունաբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաթի գործարան

Կաթի արդյունաբերություն, սննդի արդյունաբերության ճյուղ, միավորում է կենդանական յուղ, պանիր, խտացրած կաթ և կաթի փոշի, կաթի պահածո, պաղպաղակ և այլ կաթնամթերք արտադրող ձեռնարկությունները։

Հայաստանում կաթնամշակությունն ունի բազմադարյան ավանդույթ։ Ս. Աբովյանը 1898 թվականին Լոռիում և Ախալքալաքում հիմնադրել է կաթնատնտեսական ֆերմաներ, Անդրկովկասում առաջինը կազմակերպել եվրոպական պանիրների արտադրությունը։ Սակայն մինչև խորհրդային կարգերի հաստատումը կաթնամշակությունը հիմնականում տնայնագործական բնույթի էր։

1913 թվականին մանր-տնայնագործական գործարաններում մշակվում էր ընդամենը 4, 6 հազար տ կաթ, արտադրվում 349 տ շվեյցարական և 27 տ աղաջրային պանիր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 158 CC-BY-SA-icon-80x15.png