Փոստատար Պեչկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Փոստատար Պեչկին
Փոստատար Պեչկին.jpg
Տեսակգեղարվեստական անձ
ՀեղինակԷդուարդ Ուսպենսկի
Ներկայացված էՔեռի Ֆյոդորը, կատուն և շունը, Քեռի Ֆեոդորը, շունը և կատուն, Երեքը Պրոստոկվաշինոյից, Արձակուրդները Պրոստոկվաշինոյում և Ձմեռը Պրոստոկվաշինոյում (մուլտֆիլմ)
Սեռարական
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունmail carrier
Դերը կատարել ենՎիկտոր Բայկով, Բորիս Նովիկով, Ալեքսանդր Պանկրատով-Չյոռնի և Իվան Օխլոբիստին

Փոստատար Իգոր Իվանովիչ Պեչկին (ռուս.՝ Почтальон Игорь Иванович Печкин), մանկագիր Էդուարդ Ուսպենսկու ստեղծագործությունների և դրանց հիման վրա նկարահանված խորհրդային մուլտֆիլմերի շարքի հերոս («Քեռի Ֆյոդորը, կատուն և շունը», «Երեքը Պրոստոկվաշինոյից», «Արձակուրդները Պրոստոկվաշինոյում» և «Ձմեռը Պրոստոկվաշինոյում»

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգոր Իվանովիչ Պեչկինը ծնվել է սեպտեմբերի 1-ին[1] ՌՍՖՍՀ Տվերի մարզի Վիշնի Վոլոչյոկ գյուղում։ Ապրում է Պրոստակվաշինոյում։ Նախքան թոշակի անցնելն աշխատել է տեղի փոստային բաժանմունքում։ Վիպակում առաջին անգամ հայտվելու ժամանակ նկարագրվում է որպես «հիսուն ու ավելի տարեկան» տղամարդ։ Ունի բավական վնասակար ու տաղտկալի բնավորություն, խելացի է ու խորամանկ. «բնավորությամբ զուսպ է, իրեն արատավորող հարաբերությունների մեջ չի նկատվել»։ Հակված է ձևականությունների, հետաքրքրասեր է և հավանության չի արժաացնում Քեռի Ֆեոդորի ու նրա ընկերների նախաձեռնությունները, բայց դրա հետ միասին բավական բարի է և ունի գյուղացուն հատուկ միամտություն, սիրում է պատմություններ պատմել և մասնակցել Պրոստակվաշինոյի բնակիչների կյանքին։ Ընկերություն է անում քեռի Ֆեոդորի, Շարիկի ու Մատրոսկինի հետ։ Ունի քույր՝ Ակուլինան (գրքերում չի հայտնվում) և շուն՝ Կաշտանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոստատար Պեչկինի հուշարձանը Լուխովիցիում
Փոստատար Պեչկինի հուշարձանը Կոզելսկի այգում

«Սոյուզմուլտֆիլմի» դասական եռագրությունում կերպարին հնչյունավորել է Բորիս Նովիկովը, 1975 թվականին ստեղծված «Քեռի Ֆյոդորը, կատուն և շունը» մուլտֆիլմում՝ Վիկտոր Բայկովը։ «Զարթուցիչ» (ռուս.՝ «Будильник») հաղորդման մեջ եղել է նմանատիպ կերպար (նրան մարմնավորել է Ալեքսանդր Վդովինը, ապա այլ դերասաններ)։ Նա մասնակցել է նաև «АБВГДейка» հաղորդմանը։ «Утренняя почта» հաղորդման՝ «Ձմեռը Պրոստոկվաշինոյում» (ռուս.՝ «Зима в Простоквашино») մուլտֆիլմին նվիրված թողարկման մեջ փոստատար Պեչկինի դերը կատարել է Յուրի Նիկոլաևը[2]։ Նոր մուլտսերիալում փոստատար Պեչկինը խոսում է Իվան Օխլոբիստինի ձայնով[3]։

Ժամանակի ընթացքում փոստատար Պեչկինը դարձել է անեկդոտների հերոս[4]։ Ըստ գրքի՝ Քեռի Ֆեոդորոը գնում է դպրոց։ Փոստատար Պեչկինն ասում է, որ ինքը ծխել է դասամիջոցներին ու դպրոցն ավարտել է «երեքներով»։

Aquote1.png Միակ չափահաս կերպարը, որ օրգանապես մտել է Քեռի Ֆեոդորի ու նրա ընկերների աշխարհ, փոստատար Պեչկինն է, որի կերպարը, դուրս գալով Ուսպենսկու ստեղծագործությունների սահմաններից, լայնորեն օգտագործվում է ինչպես հեռուստա և ռադիոհաղորդումներում, այնպես էլ բանավոր բանահյուսության մեջ անեկդոտների տեսքով՝ դառնալով ինքնատիպ համամշակութային երևույթ։
Aquote2.png


Փոստատար Պեչկինը հիշատակվում է նաև Ելենա Ապինայի «Тук-тук» երգում (տեքստի հեղինակ՝ Արկադի Սլավորոսով, կոմպոզիտոր՝ Օ. Մոլչանով)։

Հուշարձան[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոստատար Պեչկինի հուշարձանն Ուրգենչ քաղաքում

2008 թվականի նոյեմբերին Մոսկվայի մարզի Լուխովիցի քաղաքում տեղի է ունեցել Փոստատար Պեչկինի հուշարձանի հանդիսավոր բացումը։ Գրեթե երկու մետր բարձրություն ունեցող բրոնզե արձանը, որը ներկայացնում է հեծանիվի վրա նստած փոտատար Պեչկինին և նրա մոտ կանգնած Մատրոսկին կատվին, տեղադրվել է տեղի փոստի շենքի դիմաց։ Հուշարձանի հեղինակն է Պոլինա Գորբունովան։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստագիտության պետական ինստիտուտի տնօրենի տեղակալ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Խրենովի կարծիքով՝ բնիկ գյուղացի Պեչկինը մարմնավորում է ոչ այնքան խորը գյուղական հոգեբանությունը, որքան խորհրդային հոգեբանության արատները, որոնք ընդհանուր էին քաղաքի ու գյուղի համար։ Այդ թվում են ուրիշի անձնական աշխարհ ներխուժելու պահանջմունքը, մասնավոր անձանց վրա ինքնակամ և ոչ մեկի կողմից պաշտոնապես չարտոնված վերահսկողություն սահմանելը, ամեն տեղ կարգի խախտում փնտրելը, բոլորին ձևամոլությամբ ձանձրացնելը։ Հենց Պեչկինն է պահանջում «փաստաթղթեր» և «անձնագիր», ուշացնում ծանրոցները՝ շատ լավ իմանալով, թե ում է այն հասցեագրված։ Ի վերջո, Պեչկինը չափում է Քեռի Ֆեոդորի հասակը, որպեսզի հաստատի, որ հենց նա է այն տղան, ում փնտրում են ծնողները թերթի հայտարարությամբ, թեև լուսանկարն ու տեքստը սպառիչ կերպով տալիս են Քեռի Ֆեոդորի նկարագրությունը։ Իսկ մետրը ծեր Պեչկինի ձեռքին երևում է սարսափազդու, ինչպես դագաղագործի կամ բանտապահի մոտ, ինչն անուղղակի կերպով ընդգծում է փոստատարի կերպարի ժամանակավրեպ լինելը, որի գիտակցությունը մնացել է խորհրդային բռնաճնշող բարքերի ծաղկման ժամանակաշրջանում[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Успенский Э. День рождения почтальона Печкина
  2. Утренняя Почта Простоквашино 1986 год — YouTube
  3. Л. Малюкова, Я. Шенкман (2 апреля 2018)։ [76024-pochtalon-pechkin-opyat-stuchitsya-k-nam-v-dver «Почтальон Печкин опять стучится к нам в дверь»]։ «Новая газета» 
  4. Անեկդոտներ փոստատար Պեչկինի մասին
  5. Скатов Н. Н. Русская литература XX века: прозаики, поэты, драматурги.М.: Олма-пресс, — 2005- С. 549. ISBN 594848307X
  6. Хренов Н. А. Искусство и цивилизационная идентичность. — М.: Наука, 2007. — С. 527. — 603 с. — (Искусство в исторической динамике культуры). — ISBN 5-0203-5681-6