Ուրախ բանջարանոց (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ուրախ բանջարանոց
Весёлый огород (кадр).jpg
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՎլադիմիր Սուտեև
Բեմադրող նկարիչԵվգենի Միգունով
ՕպերատորՄիխայիլ Դրույան
ԵրկիրFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1947

«Ուրախ Բանջարանոց» (ռուս.՝ Весёлый огород) խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ, ստեղծվել է 1947 թվականին Սոյուզմուլտֆիլմի կողմից, որի ռեժիսորն է Վլադիմիր Սուտեևը:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանյա և Մաշենկա Կնոպոչկինները որոշեցին հետևել իրենց բանջարանոցին: Նրանք համերաշխ տնկում էին բանջարեղենները, մրգերը, պատրաստել էին խրտվիլակ, որպեսզի վախեցնեն ագռավներին, բայց, երևում է, որ բանջարանոցին հետևելն այնքան էլ հեշտ չէ: Մի խրտվիլակը ոչ միշտ էր կարողանում դիմակայել ագռավներին, իսկ բանջարանոցում կային ուրիշ վնասատուներ. մեկ խոզն էր իր խոճկորների հետ այնտեղ վազում, մեկ էլ թրթուրներն էին ներխուժում: Բացի այդ, եթե երկար ժամանակ անձրև չէր գալիս, բանջարանոցը ջրելու կարիք ուներ: Բայց համերաշխ եղբայրն ու քույրը հաստատակամորեն ամեն ինչում գլուխ էին հանում: Հերոսներին օգնում էր սարյակը, որը ֆիլմի վերջում ընտանիքի հետ թռչում է հարավ[1]:

Այս տաս րոպեանոց երաժշտական ֆիլմը ցույց է տալիս բանջարանոցային աշխատանքների ամբողջական մի շարք, նշելով, բերքի բոլոր բնական թշնամիներին և այլ խնդիրներ, որոնց հետ բախվում է հողագործը, դրանով իսկ ծանոթացնելով քաղաքի երեխաներին գյուղատնտեսական աշխատանքների հետ[2]։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

սցենար և բեմադրություն Վլադիմիր Սուտեև
բեմադրող-նկարիչ Եվգենի Միգունով
կոմպոզիտոր Ալեքսեյ Սոկոլով-Կամին
երգի տեքստ Նատալյա Կոնչալովսկայա
ռեժիսորի ասիստենտ Ռոման Դավիդով
օպերատոր Միխայիլ Դրույան
ձայնային օպերատոր Նիկոլայ Պրիլուցկի
տեխնիկական ասիստենտ Վ. Շիլինա
պատկերի տնօրեն Ն. Ցոֆնաս
նկարիչ-մուլտիպլիկատոր Լ. Պոպով, Բորիս Ստեփանցև, Ռոման Դավիդով, Յուրի Կուզկին, Լիդիա Ռեզցովա, Ռենատա Միրենկովա, Բորիս Դյոժկին, Տատյանա Տարանովիչ
նկարիչ-դիզայներ Վերա Վալերյանովա, Գեորգի Պոզին
դերերը կրկնօրինակել են Յուլյա Յուլսկայա՝ աղջիկ

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը DVD տարբերակով բազմիցս հրատարակվել է «Ուրախ ընտանիք» մուլտֆիլմերի ժողովածուում[3]։

Մուլտֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանակից վերադառնալուց հետո մուլտֆիլմը դարցավ Սուտեևի առաջին աշխատանքը: Մուլտֆիլմի հերոսները՝ Վանյա և Մաշա Կնոպոչկիննեը, ավելի վաղ էին հայտնվել 1940 թվականին նրա կողմից նկարված «Եվ մենք օլիմպիադայում» մուլտֆիլմում։ Նկարիչ Եվգենի Միգունովը նշում է, որ Սուտեևը իր այս և այլ սցենարներում խուսափում էր կոնկրետ արդիականությունից, իսկ ֆիլմերն իրենք աչքի էին ընկնում բարությամբ և մանկական հավատով, որը ցուցադրվում էր էկրանիմ: Ամփոփ ձևով նա զարմանալիորեն հստակ կարողացել է երեխայի համար բացահայտել կարևոր միտք և այդ միտքը չստիպելով, առանց դիդակտիկայի մատուցել նրան, հիշում է Միգունովը («Ուրախ բանջարանոցը» մեր օրերում ևս օգտագործվում է Ռուսաստանի շատ մանկապարտեզների կրթական ծրագրում[4], Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարանին կից խաղերի և խաղալիքների փորձաքննության Մոսկվայի քաղաքային կենտրոնը խորհուրդ է տալիս դիտել այս մուլտֆիլմը 4-5 տարեկան երեխաներին)[5]: Միգունովը պատմում է նաև ֆիլմի նկարահանման սկզբնական աշխատանքների մասին, երբ Սուտեևը վերցրեց վատմանը, նստեց և սկսեց նկարել կադր առ կադր դասավորելով, գրեթե մի ժամում ավարտելով ամբողջ դասավորությունը, տիպաժը և էսքիզը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]