Պիտակով չարագործը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պիտակով չարագործը
ռուս.՝ Злодейка с наклейкой
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԲորիս Ստեպանցև
ՍցենարիստՍերգեյ Միխալկով
ՕպերատորԻոսիֆ Գոլոմբ
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ

«Պիտակով չարագործը», 1954 թվականի խորհրդային տիկնիկային մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ նկարահանված Բորիս Ստեպանցեվ և Վսևոլդ Շարբակով ռեժիսորների կողմից (մեծահասակների համար)[1]։

Բորիս Ստեպանցևի առաջին ռեժիսորական աշխատանքն էր, որն ապագայում ստեղծել է այնպիսի հայտնի մուլտֆիլմեր, ինչպիսիք են՝ «Մանչուկն ու Կառլսոնը», «Վովան անդրսարյան թագավորությունում», «Մուրզիլկայի արկածները», «Պետյան ու Կարմիր գլխարկը», «Մարդուկ-Ջարդուկը», «Աքաղաղն ու ներկերը» և այլն։

Մուլտֆիլմը ևս երեք նովելների հետ միասին («Ակամա ռևիզորներ», «Ես ոչինչ չեմ հիշում» և «Ստորագրությունն անընթեռնելի է») ընդգրկվել է «Родимые пятна» կինոալմանախում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոնկարի հեղինակներն այն նվիրել են հավերժական թեմային՝ հարբեցողության վտանգներին։ Մուլտֆիլմը, որը նախատեսված է մեծահասակների համար, ստեղծվել է Սերգեյ Միխալկովի առակների հիման վրա։ Հիմնական հակահերոսը կես լիտր շիշն է, որն ամենուրեք խնդիրներ է ստեղծում և չարիք է բերում յուրաքանչյուրին, ով իր հետ հանդիպում է փնտրում։ Համր կինոյի ոճով սյուժեն ուղեկցվում է երաժշտությամբ և ընդմիջվում բանաստեղծություններով։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Սերգեյ Միխալկով
  • Ռեժիսորներ՝ Վսեվոլոդ Շերբակով, Բորիս Ստեպանցև
  • Օպերատոր՝ Իոսիֆ Գոլոմբ
  • Բեմադրող նկարիչ՝ Վ․ Գրեխով
  • Կոմպոզիտոր՝ Ալեքսանդր Մոսոլով
  • Հնչյունային օպերատոր՝ Գեորգի Մարտինյուկ
  • Ռեժիսորի օգնական՝ Վ Շևելևա
  • Մոնտաժողի օգնական՝ Ն․ Արավինա
  • Տիկնիկները և զարդարանքները պատրաստվել են գլխավոր նկարիչ Ռոման Գուրովի ղեկավարությամբ
  • Տիկնիկավար դերասաններ՝ Վլադիմիր Կուսով, Գ․ Բոդրովա, Լ․ Կյարտ
  • Ֆիլմի տնօրեն՝ Բ․ Բուրլակով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Предисловие: «Русская — советская — российская» Лариса Малюкова при участии Наталии Венжер. Cтр. 26

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]