Շառլ Պեռո
Շառլ Պեռո ֆր.՝ Charles Perrault | |
---|---|
Ծնվել է | հունվարի 12, 1628[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] |
Վախճանվել է | մայիսի 16, 1703[1][5][3][…] (75 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4][6] |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, բանաստեղծ-փաստաբան, ժողովրդական հեքիաթների բանահավաք, քննադատ, մանկագիր և արվեստի տեսաբան |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիայի թագավորություն |
Կրթություն | Սենտ-Լուիսի լիցեյ, Collège de Beauvais?, Օռլեանի հին համալսարան և Օռլեանի համալսարան |
Ժանրեր | հեքիաթ և Q113835463? |
Գրական ուղղություններ | կլասիցիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Մայր սագի հեքիաթները և Q110997625? |
Անդամակցություն | Ֆրանսիական ակադեմիա[7] և Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[8] |
Ամուսին | Marie Guichon?[9] |
Charles Perrault Վիքիպահեստում |
Շառլ Պեռո (ֆր.՝ Charles Perrault, հունվարի 12, 1628[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4] - մայիսի 16, 1703[1][5][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[4][6]), ֆրանսիացի գրող, բազմաթիվ հեքիաթների հեղինակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Փարիզում։ Ընտանիքի անդամները ճանաչված մարդիկ են եղել։ Եղբայրներից մեկը հայտնի ճարտարապետ է եղել, մյուսը՝ գիտնական, Շառլը ինքը՝ արքունական շինությունների ճարտարապետ, ֆրանսիական ակադեմիայի անդամ։
Այդ տարիներին փոթորկված էր գրական աշխարհը Ֆրանսիայում։ Մեծ վիճաբանություն էր ծավալված անտիկ և նոր շրջանների գրականության համեմատության շուրջը։ Պեռոն լուսավոր ու խոստումնալից էր տեսնում նոր գրականությունը։ Ըստ նրա, ֆրանսիական գրականությունն անտիկ շրջանում դեռևս իր բարձրակետին չի եղել։ Այդ թեմայով էլ նա հրատարակում է իր չորս հատորանոց գրական հետազոտությունները, որոնք նախորդում էին աշխարհահռչակ հեքիաթներին։ Պեռոն հայր դարձավ, երբ արդեն բավականին տարիք ուներ։ Իսկ մինչ այդ նա երկար տարիներ խորհրդածում էր մի սերունդը մյուսից բաժանող, մանկության ու հասունության միջև ընկած գաղտնի սահմանների մասին։ Եվ ըստ նրա, անհրաժեշտ է մաքուր պահել երեխաների մանկությունը, հեռու կյանքի վեր ու վար ճանապարհներից, ստից ու կեղծիքից։ Պետք է պահպանել երեխաների մանկությունը և, նրանց նրբորեն նախապատրաստել սեփական հասունության հետ հանդիպմանը։
Ստեղծագործական աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1697 թվականին, երբ առաջին անգամ հրատարակվեց հեքիաթների ժողովածուն, Շառլ Պեռոն 69 տարեկան էր, իսկ նրա որդին՝ 17։ Այդ օրվանից սկսած չեն դադարել վիճաբանություններն այն հարցի շուրջը, թե իրականում ո՞վ է հեքիաթների հեղինակը։ Պատճառն այն էր, որ առաջին հրատարակության մեջ որպես հեղինակ, գրվել է նրա որդու անունը՝ Պիեռ դ' Արմանկուր։ Ի՞նչն է դրդել Պեռոյին անելու այդ։ Արդյո՞ք իր ծերունական հասակից անհարմար զգալը։ Կամ, գուցե, հայր ու որդի, որ սովորություն ունեին գիշերային երկար ժամեր անցկացնելու միասին, հենց այդ ժամերին էլ միասի՞ն էին ստեղծում իրենց հերոսներին, միասին էին գտնում նրանց փրկության ճանապարհն ու միասին էլ կործանում չար ու եսասեր հերոսներին։ Եթե այդպես է, ուրեմն հեքիաթներն ստեղծվել են ծերունի հոր իմաստուն մտքով և երեխայի պարզամտությամբ։ Եվ, որովհետև, հեքիաթները գրվել են սագի փետուրով, հայր ու որդի ժողովածուն վերնագրել են «Իմ սագ մայրիկի հեքիաթները»։ Այն բաղկացած էր յոթ հեքիաթներից՝ «Կարմիր գլխարկը», «Կոշկավոր կատուն», «Մոխրոտը» և այլն։ Նրանց սյուժեները վերցված են ժողովրդական ստեղծագործություններից։
Հեքիաթներն ունեն բարոյա-խրատական միտում և գրեթե բոլորը վերջանում են այդպիսի միտք ունեցող չափածո խոսքերով։ Նա հաճախ հեքիաթներում համարձակորեն հրաժարվում է թագավորների ու թագաժառանգների առջև խոնարհվելուց, նրանց ներկայացնելով եսասեր ու հիմար։ Պեռոյի հերոսները ուժեղ ու չար հակառակորդին հաղթում են սեփական կամքի ու հնարամտության շնորհիվ։
Պեռոն համոզված է, որ ողբերգական րոպեներն անհրաժեշտ են երեխաների դաստիարակության համար։ Որքա՜ն մեծ ապրումներ են ունենում երեխաները Կարմիր գլխարկի, Մոխրոտի կամ մյուսների համար։ Դրանք էլ հենց կարելի է համարել մանկական տառապանքներ։ Իսկ, երբ մտաբերում ենք Դոստոևսկու այն խոսքը, որ տառապանքը մարդկության կյանքում ամենագլխավոր օրենքն է, ապա Շառլ Պեռոն համարվում է հմուտ դաստիարակ ու մանկան հոգեբան։
Պեռոի հեքիաթները երեխաներին հմայում են ոչ միայն իրենց գեղեցիկ ձևավորված հրատարակություններով։ Դրանց անդրադարձել են հայտնի կոմպոզիտորներ Պրոկոֆևը («Մոխրոտը» բալետը), Ռոսսինին («Մոխրոտ» օպերա), Չայկովսկին («Քնած գեղեցկուհին» բալետ) և այլն։
Վաղ ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շառլ Պեռոն մասնագիտությամբ իրավաբան էր, 1663–95 թվականներին եղել է Ֆրանսիայի գեղեցիկ արվեստների ակադեմիայի քարտուղարը, 1621 թվականից՝ ֆրանսիական ակադեմիայի անդամ։ Առաջին երկը «Տրոյայի պարիսպները կամ Բուռլեսկի ծագումը» (1653 թվական) երգիծական պոեմն է։ «Լյուդովիկոս Մեծի դարը» (1687 թվական) պոեմում, «Զուգահեռներ հների և նորերի միջև արվեստի ու գիտության հարցերում» (1688–97 թվականներ) երկխոսություններում քննադատել է անտիկ դարաշրջանի գրողների տեսակետները լեզվի ու գրականության մասին, «Գովաբանություն կանանց» (1694 թվական) երգիծական երկում բանավիճել է կլասիցիզմի տեսաբան, քննադատ, բանաստեղծ Նիկոլա Բուալոյի հետ։
Ճանաչումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Պեռոն հռչակվել է «Սագ մայրիկիս հեքիաթները կամ Անցած ժամանակների պատմություններ ու հեքիաթներ՝ խրատներով» (1697 թվական) ժողովածուով, որտեղ զետեղել է 8 հեքիաթ, մտածելով որ հեքիաթի «ցածր» ժանրը կարող է վարկաբեկել իր արդեն ձևավորված հեղինակությունը, ժողովածուն հրատարակել է 19-ամյա որդու՝ Պեռո դ’Արմանկուրի անունով։
Ստեղծագործական առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պեռոն անտիկ ավանդական հեքիաթին հակադրել է «գովաբանական և ուսուցողական բովանդակությամբ» ժողովրդական հեքիաթը («Կարմիր գլխարկ», «Փուփուշիկ Ռիքեն», «Մատնաչափիկը», «Կախարդուհին»)։
Գրողի հեքիաթները և՛ հեքիաթային են, և՛ ռեալիստական հերոսներն իրական մարդիկ են։ «Կոշկավոր կատուն» հեքիաթի գլխավոր հերոսը՝ կատուն, ճարպիկ «երիտասարդ» է, որը խորամանկորեն ու հնարամտությամբ ոչ միայն կարգավորում է տիրոջ ճակատագիրը, այլև ինքն է դառնում «երևելի անձ»։ «Մոխրոտիկը», «Կապույտ Մորուքը», «Քնած գեղեցկուհին», «Էշի կաշին» հեքիաթներում գեղեցիկ ու բարի հերոսուհիները հաղթում են չարին։ Պեռոն հեքիաթներում քննադատել է ազնվականների տգիտությունն ու մեծամտությունը, գովաբանել հասարակ մարդկանց առողջ մտածելակերպը։
Ազդեցությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոր սերնդի գրողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրողի հեքիաթները մեծապես ազդել են ապագա հեքիաթագիրների՝ Յակոբ և Վիլհելմ Գրիմ եղբայրների, Հանս Քրիստիան Անդերսենի և ուրիշների ստեղծագործությունների վրա։
Պեռոն գրել է նաև այլաբանական պոեմներ, ներբողներ, ուղերձներ, հրատարակել «XVII դարի Ֆրանսիայի հռչակավոր մարդիկ» հանրագիտարան-բառարանը, որտեղ ներկայացրել է 100-ից ավելի գիտնականների, բանաստեղծների, պատմաբանների, բժիշկների, նկարիչների կենսագրություններ։
Օպերաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պեռոյի հեքիաթների սյուժեներով օպերաներ են ստեղծել Ջակոմո Ռոսսինին՝ «Մոխրոտը», Բելա Բարտոկը՝ «Կապույտ Մորուք դքսի դղյակը», և ուրիշներ, բալետներ՝ Պյոտր Չայկովսկին՝ «Քնած գեղեցկուհին», Սերգեյ Պրոկոֆևը՝ «Մոխրոտը», և ուրիշներ, նկարահանել են մուլտիպլիկացիոն և գեղարվեստական կինոնկարներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Перро Шарль // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 NooSFere (ֆր.) — 1999.
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.biography.com/people/charles-perrault-9438047
- ↑ Académie française (ֆր.)
- ↑ https://aibl.fr/academiciens-depuis-1663/
- ↑ FranceArchives: Portail national des archives — 2017. — ISSN 2556-3521
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շառլ Պեռոն հայկական հանրագիտարանում
- Woks by Charles Perrault in the Internet Archive
- Charles Perrault's fairy tales at World of tales
- SurLaLune Fairy Tale Pages: Fairy Tales of Charles Perrault Արխիվացված 2007-02-21 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլ Պեռո» հոդվածին։ |
|
- Հունվարի 12 ծնունդներ
- 1628 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Մայիսի 16 մահեր
- 1703 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Ֆրանսիական ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 17-րդ դարի ֆրանսիացի գրողներ
- Մանկագիրներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի մանկագիրներ
- Ֆրանսիացի բանաստեղծներ
- Ֆրանսիացի փաստաբաններ
- Ֆրանսիացի սցենարիստներ
- Ֆրանսիացի քննադատներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Ֆրանսալեզու գրողներ
- Ֆրանսիացի գրաքննադատներ
- Ֆրանսիացի գիտա-ֆանտաստիկ գրողներ
- Ֆրանսիացի գրողներ
- Ֆրանսիացի լեզվաբաններ
- Ֆրանսիացի վիպասաններ
- Ֆրանսիացի իրավաբաններ