Jump to content

Վտանգավոր չարաճճիություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վտանգավոր չարաճճիություն
ռուս.՝ Опасная шалость
Դրվագ «Վտանգավոր չարաճճիություն» մուլտֆիլմից
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԵվգենի Ռայկովսկի
ՍցենարիստVladimir Mass? և Mikhail Chervinsky?
ԵրաժշտությունԴավիդ Լվով-Կոմպանեեց
ՕպերատորԵլենա Պետրովա
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1954

«Վտանգավոր չարաճճիություն» (ռուս.՝ «Опасная шалость»), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված 1954 թվականին[1][2]։ Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչ վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ չարաճճիությունները։

Խաղալիքների աշխարհում ապրում են խաղալիքներն ու շրջում լարովի մեքենաներով։ Երկու տիկնիկ-աղջիկներ զբոսնում են մեքենայով և այն կարճ ժամանակով թողնում առանց հսկողության։ Երկու տղաներ նստում են մեքենան և սեղմում տարբեր ստեղներ, չնայած չգիտեն մեքենա վարել։ Մեքենան առաջ է նետվում զիգզագ գծով, խաղալիքները փորձում են հասնել նրա հետևից, և միայն մոտոցիկլով ոստիկանն է կարողանում փրկել վարորդներին։ Իսկ ջարդված մեքենան ստիպված են լինում ուղարկել վերանորոգման։

ՍցենարիստներՎլադիմիր Մասս, Միխայիլ Չերվինսկի
ՌեժիսորԵվգենի Ռայկովսկի
ԿոմպոզիտորԴավիդ Լվով-Կոմպանեեց
Բեմադրող նկարիչներԲորիս Ստեպանցև, Կոնստանտին Կարպով
ՕպերատորԵլենա Պետրովա
Հնչյունային օպերատորԳեորգի Մարտինյուկ
Նկարիչ-մուլտիպլիկատորներԲորիս Բուտակով, Ռոման Դավիդով, Ֆաինա Եպիֆանովա, Վյաչեսլավ Կոտյոնոչկին, Վիկտոր Լիխաչյով, Իգոր Պոդգորսկի, Տատյանա Տարանովիչ, Տատյանա Ֆեոդորովա, Ֆեոդոր Խիտրուկ, Կոնստանտին Չիկին
Ռեժիսորի օգնականՅուրի Պրիտկով
Տեխնիկական օգնականԵ. Շիլովա
Մոնտաժողի օգնականՎ. Եգորովա, Նինա Մայորովա
Նկարիչ-դեկորատորներՕ. Գեմերլինգ, Ի. Պրոկոֆևա
Հնչյունավորողներ (տիտրերում նշված չեն)Գեորգի Վիցին, Յուրի Խրժանովսկի, Մարիա Վինոգրադովա և այլք

Վերաթողարկում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը թղարկվել է VHS-ով և DVD-ով մուլտֆիլմերի տարբեր հավաքածուներում՝

  • Լավագույն խորհրդային մուլտֆիլմեր, Studio PRO Video, 1990-ական թվականներ, VHS,
  • «Սոյուզմուլտֆիլմ», Союз Видео, 1990-ական թվականների կեսերի թողարկում,
  • «Քեռի Ստյոպան՝ միլիցիոներ» (ռուս.՝ «Дядя Стёпа — милиционер»), «Սոյուզմուլտֆիլմ»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]