Կարմիր գլխարկ
Կարմիր գլխարկ | |
---|---|
![]() | |
Տեսակ | ժողովրդական ասք և Հեքիաթային սյուժե |
Ժանր | հեքիաթ և առակ |
Թեմա | impostor? և danger? |
Կերպար(ներ) | Big Bad Wolf? և Little Red Riding Hood? |
Ստեղծման տարեթիվ | 10-րդ դար |
Երկիր | Եվրոպա |
Հրատարակման տարեթիվ | 1020[1], 1697 և 1812 |
Little Red Riding Hood Վիքիպահեստում |
«Կարմիր գլխարկ» (ֆր.՝ Le Petit Chaperon rouge, գերմ.՝ Rotkäppchen), ֆրանսիական[2] և այնուհետ Եվրոպական հեքիաթ է փոքրիկ աղջկա և մեծ վատ գայլի մասին։ Պատմությունը ժամանակի ընթացքում էական փոփոխություններ է կրել և բազմաթիվ ժամանակակից տարբերակներ են երևան եկել։ Առաջին անգամ այն հրատարակել է Շարլ Պերրոն[3]:
Սյուժեի ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գայլի կողմից խաբված աղջկա մասին սյուժեն տարածվել է Ֆրանսիայում և Իտալիայում միջին դարերից: Ալպերի շրջակայքում և Տիրոլուն հեքիաթը հայտնի է ամենաքիչը 14-րդ դարից մեծ տարածում ուներ: Զամբյուղի պարունակությունը փոխվում էր. Հյուսիսային Իտալիայում թոռնիկը տատիկին տանուն էր թարմ ձուկ, Շվեյցարիայում մի գլուխ պանիր, իսկ Ֆրանսիայի հարավում` կարկանդակ և կարագ: Ժողովրդական պատմություններում սյուժեն նկարագրվում է հետևյալ կերպ:
Մայրը աղջկան ուղարկում էր տատիկի մոտ կաթով և հացով: Նա տեսնում է գայլին, պատմում էե նրան, թե ուր է գնում: Գայլն առաջ է անցնում աղջկանից, սպանում է տատիկին, նրա մարմնից ուտելիք է պատրաստում, իսկ արյունից` ըմպելիք, հագնում է տատիկի շորերը և պառկում նրա անկողնու վրա: Երբ աղջիկը գալիս է, գայլը նրան առաջարկում է ուտել: Տատիկի կատուն փորձում է զգուշացնել աղջկան, որ նա ուտում է իր տատիկի մնացորդները, բայց գայլը կատվի վրա նետում է փայտե կոշիկները և սպանում նրան: Հետո գայլը առաջարկում է աղջկան հանել շորերն ու պառկել իր կողքին, իսկ շորերը գցել կրակի մեջ: Նա այդպես էլ անում է, և, պառկելով գայլի կողքը, հարցնում է, թե ինչու նա այդքան շատ մազ ունի, ինչու են ուսերը լայն, եղունգները երկար և ատամները մեծ: Վերջին հարցին գայլը պատասխանում է. «Սա նրա համար է, որ քեզ ավելի շուտ ուտեմ, իմ բալիկ» և ուտում է աղջկան:
Այսպես ավարտվում են գրված սյուժեների մեծ մասը, չնայած որոշներում աղջիկը կարողանում է փախչել գայլից իր խորամանկության շնորհիվ:
Գրական մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]
Շառլ Պերո[խմբագրել | խմբագրել կոդը]
Շառլ Պերոն է թարգմանել սյուժեն: Նա հեռացրել է հանիբալիզմի հատվածը, կատվի կերպարը և նրա սպանությունը գայլի կողմից, հեքիաթի մեջ ներառել է կարմիր գլխարկը, որը կրում էր աղջիկը: Ամենակարևորը, նա ավելացրեց բարոյախրատական հատված, ըստ որի աղջիկը պասժվում է, քանի որ խախտում է կարգը: Հեքիաթը հրատարակվեց 1697 թվականին Փարիզում «Սագ մայրիկի հեքիաթը կամ հին ժամանակների ուսուցողական պատմություններն ու հեքիաթները» գրքում, որն ավելի հայտնի է «Սագ մայրիկի հեքիաթները» անունով[4]:
Գրիմ եղբայրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեքիաթի այն տարբերակը, որը դասական դարձավ ժամանակակից մանկական գրականության համար, գրվեց Պերրոյի մահից 100 տարի անց՝ Գրիմ եղբայրների կողմից[5]: Հեքիաթին ավելացվել է դրական ավարտ. այս տարբերակում փայտահատները աղմուկ են լսում և սպանում են գայլին, բացում են նրա փորը և փրկում են տատիկին և Կարմիր գլխարկին: Ըստ մեկ այլ տարբերակի, այս դրվագը վերցվել է մեկ այլ հայտնի գերմանական հեքիաթից` «Գայլը և յոթ ուլիկները»[6]: Ըստ մեկ այլ տարբերակի, ավարտը վերցվել է «Կարմիր գլխարկի կյանքը և մահը» պիեսից, որը գրվել է 1800 թվականին գերմանացի ռոմանտիկ գրող Լյուդվիգ Տիկի կողմից: Ըստ Պերրոյի, Կարմիր գլխարկը խախտում է մայրիկի կամքը, և հեքիաթի բարոյախոսությունը հետևյալն է. «Պետք է լսել մայրիկի պահանջները և անտառում այս ու այն կողմ չվազվզել:
Էկրանավորում և բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պատկերավոր արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հենրի Պիչ Ռովինսոնի լուսանկարը, «Կարմիր գլխարկն իր տատիկի տան դռան մոտ» (1958)
- «Կարմիր գլխարկը», Լուիս Քերրոլլի լուսանկարը
Երաժշտական ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռախմանինովի «Կարմիր գլխարկը և մոխրագույն գայլը» էտյուդ-պատկերը:
- Կարմիր գլխարկը (1911), կոմպոզիտոր Ցեզար Կյուի մանկական օպերան:
- Կարմիր գլխարկը (2001), ժամանակակից ֆրանսիացի կոմպոզիտոր Ժորժ Ապերգիսի մանկական օպերան:
Դասական էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կարմիր գլխարկը (1937), Բրումբերգ քույրերի սև ու սպիտակ մուլտֆիլմը, ԽՍՀՄ:
- Կարմիր գլխարկը (1989), Ադամ Բրուքսի մյուզիքլը, ԱՄՆ-Իսրայելի համատեղ արտադրությունը:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ziolkowski J. M. A Fairy Tale from before Fairy Tales: Egbert of Liège's "De puella a lupellis seruata" and the Medieval Background of "Little Red Riding Hood" // Speculum — Cambridge University Press, University of Chicago Press, Medieval Academy of America, 1992. — Vol. 67, Iss. 3. — P. 562, 575. — ISSN 0038-7134; 2040-8072 — doi:10.2307/2863656
- ↑ Jacques Berlioz, Il faut sauver Le petit chaperon rouge. Les Collections de L'Histoire (2007) n°36, p63
- ↑ Bottigheimer, Ruth. (2008). "Before Contes du temps passe (1697): Charles Perrault's Griselidis, Souhaits and Peau". The Romantic Review, Volume 99, Number 3. pp. 175-189
- ↑ ««Կարմիր գլխարկի իրական պատմությունը», Տ. Վորոնցովի հոդվածը»։ Արխիվացված է օրիգինալից 2010-02-06-ին։ Վերցված է 2017-05-24
- ↑ «— (Жизнь замечат. людей. Серия биогр. Вып. 7 (603).»։ Արխիվացված է օրիգինալից 2009-06-15-ին։ Վերցված է 2017-05-24
- ↑ Harry Velten, «The Influences of Charles Perrault’s Contes de ma Mère L’oie on German Folklore», p 967, Jack Zipes, ed. The Great Fairy Tale Tradition: From Straparola and Basile to the Brothers Grimm, ISBN 0-393-97636-X
|