Կառլսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կառլսոն
Տեսակգրական հերոս, գեղարվեստական անձ և անիմացիոն կերպար
ՀեղինակԱստրիդ Լինդգրեն
Ներկայացված էՓոքրիկն ու տանիքում ապրող Կառլսոնը, Կառլսոնը, որն ապրում է տանիքում, վերադարձավ, Karlsson is Sneaking Around Again?, Karlsson on the Roof?, Karlsson på taket?, Փոքրիկն ու Կառլսոնը և Փոքրիկն ու տանիքում ապրող Կառլսոնը (ներկայացում)
Սեռարական
Քաղաքացիություն Շվեդիա
Բնակության վայրՍտոկհոլմ և Տանիք
Դերը կատարել ենՎասիլի Լիվանով
ՎիքիքաղվածքԿառլսոն
 Karlsson-on-the-Roof Վիքիպահեստում
Կառլսոնը, որն ապրում է Ստոկհոլմի Յունիբակեն թանգարանի տանիքում

Կառլսոն (շվեդ.՝ Karlsson), գրական հայտնի կերպար՝ ստեղծված շվեդ գրող Աստրիդ Լինդգրենի կողմից։ Կառլսոնն ապրում է Ստոկհոլմի Վասաստան շրջանի բազմաբնակարան շենքի տանիքի փոքրիկ տնակում։ Կառլսոնի լավագույն ընկերը յոթնամյա (Կառլսոնի հետ ծանոթության պահին) Սվանտեն է՝ Սվանտեսոն ընտանիքի փոքր տղան, որին կոչում էին Մանչուկ մականունով (բնօրինակում Lillebror՝ Եղբայրիկ, Ապերիկ[1], Փոքրիկ եղբայր)։

Նկարագրված է հետևյալ եռագրությունում.

  1. «Մանչուկն ու Կառլսոնը, որն ապրում է տանիքում» (1955)
  2. «Կառլսոնը, որն ապրում է տանիքում, վերադառնում է» (1962)
  3. «Կառլսոնը, որն ապրում էր տանիքում, կրկին չարաճճիություն է անում» (1968)։

Կառլսոնի մասին բոլոր երեք գրքերը նկարազարդել է էստոնական ծագմամբ շվեդ նկարչուհի Իլոն Վիկլանդը։ Հենց նրա նկարազարդումներն են հայտնի ամբողջ աշխարհում։

Կերպար[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդիայում Կառլսոն ազգանունը տարածվածությամբ երրորդն է. 2008 թվականին գրանցվել է այդ ազգանունը կրող 201681 մարդ[2]։ Գրքերում Կառլսոնի անունը չի հիշատակվում, նա ամենուր իրեն անվանում է «պարզապես Կառլսոն և ուրիշ ոչինչ»։

Կառլսոնը նկարագրվում է որպես «փոքրիկ, հաստլիկ, ինքնահավան մարդուկ»։ Իսկ ինքն իրեն ներկայացնում է որպես «գեղեցիկ, խելացի և ուժերի ծաղկման շրջանում գտնվող չափավոր գեր տղամարդ»։

Կառլսոնը կարողանում է թռչել.

Բավական է սեղմի իր փորի վրայի կոճակը, որ իսկույն թիկունքում սկսի աշխատել փոքրիկ, զարմանահրաշ շարժիչը։ Քանի դեռ պտտաթևիկը, ինչպես հարկն է, չի սկսել պտտվել, Կառլսոնն անշարժ կանգնած է, բայց երբ շարժիչն սկսում է աշխատել ամբողջ թափով, Կառլսոնը սլանում է վեր՝ թեթևակի օրորվելով, մի այնպիսի լուրջ և արժանավայել տեսքով, կարծես մի ինչ-որ դիրեկտոր լինի, իհարկե, եթե կարող ես պատկերացնել մի դիրեկտոր, որ մեջքին պտտաթևիկ ունենա։

Չնայած ղեկային միջոցի բացակայությանն ու ռեակտիվ մոմենտի հակազդեցությանը՝ Կառլսոնը կարող է ազատ շարժվել օդում, կախվել և վարժ մանևրել։

Զանգվածային լրատվական միջոցներում, որոնք հետաքրքրված էին Կառլսոնի ֆենոմենով, նրան սկզբում անվանել են «թռչող տակառիկ»։ Հետաքրքիր է, որ նույն կերպ (Flygande tunnan – թռչող տակառ) անվանվել է 1950-1955 թվականներին ստեղծված Շվեդիայի օդուժի SAAB 29 կործանիչ ինքնաթիռը։

Կառլսոնն ապրում է տանիքի փոքրիկ տնակում, որը թաքնված էր ծխնելույզի հետևում։

Կառլսոնը ծխամորճ է ծխում։

Կառլսոնի շարժիչն ունի խլացուցիչ, որը նա օգտագործում է չաղմկելու համար այն ժամանակ, երբ թռչում է որպես ուրվական։ Երկրորդ գրքում հիշատակվում է, որ սովորական իրավիճակներում Կառլսոնի շարժիչն ուղղաթիռի նման ձայն է արձակում, այն արձանագրել է նաև հեռուստատեսության թղթակիցը, երբ եղել է Սվանտեսոնների տանը և հրավիրել է Հիլդուր Բոքին (շվեդ.՝ Fröken Hildur Bock)՝ խոհարարական շոուին մասնակցելու համար։

Կառլսոնը հաճախ 5 էրե է վճարում այն իրերի համար, որոնք վերցնում է առանց հարցնելու։

Կառլսոնի սիրելի խոսքերն են. «Հանգիստ, միայն թե հանգիստ» («Lugn, bara lugn») և «Դատարկ բան է, մանրուք» («Det är en världslig sak»): Նա դրանք արտասանում է այն ժամանակ, երբ ինչ-որ բան է վերցնում կամ ջարդում։

Հայրենիքում՝ Շվեդիայում, Կառլսոնին չեն սիրում՝ նրան համարելով «անտաշ, եսասեր, դավաճան, պարծենկոտ ու սադրիչ»[3]։

Կառլսոնի սինդրոմը 3-7 տարեկան երեխաների հոգեբանական առանձնահատկություն է, որոնք զգում են երևակայական ընկերոջ պահանջմունք[4]։

Տարբերություններ Լինդգրենի տեքստի և խորհրդային մուլտֆիլմի միջև[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինդգրենի եռագրությունում Մանչուկը բավական երեսառած երեխա է, սիրված և՛ ծնողների, և՛ ընկերների (Քրիստերի և Գունիլայի) կողմից։ Սակայն խորհրդային մուլտֆիլմում նա ներկայանում է որպես միայնակ երեխա, որն ընդհանրապես ոչ մի ընկեր չունի և զրկված է ծնողների ուշադրությունից։ Գրքում Մանչուկի մայրը տնային տնտեսուհի է, և ֆրյոկեն Բոկը հրավիրվում է տղային հետևելու այն ընթացքում, երբ մայրը գնում է բուժման։ Մուլտֆիլմում Մանչուկի մայրը Խորհրդային Միության կանանց մեծ մասի նման գնում է աշխատանքի, ինչն ավելի է սաստկացնում տղայի միայնությունը։ Կառլսոնի կերպարը նույնպես մուլտֆիլմում բավական մեղմ է. նա ավելի շատ հանդես է գալիս որպես իր մանկությունից բաժանվել չցանկացող զվարճալի կատակաբան, քան թե անուղղելի չարաճճի ու գիժ[5]։

Ի տարբերություն մուլտֆիլմի, գրքում ոչ մի անգամ չի հիշատակվում, որ Կառլսոնի սիրելի ուտելիքը մուրաբան է։ Ըստ գրքի՝ Կառլսոնի սիրելի ուտեստներն են մսով տեֆտելին ու հարած սերուցքով տորթը, ինչպես նաև քաղցր թխվածքը։ Դրանից բացի, օրիգինալ գրքում ֆրյոկեն Բոկը ոչ մի ընտանի կենդանի չունի (խորհրդային էկրանավորման մեջ նա ունի կատու՝ Մաթիլդան) և նա երբեք չի հաշտվում Կառլսոնի հետ։

Կառլսոնը երբեք չի խանդում Մանչուկին իր շան նկատմամբ, ինչպես լինում է խորհրդային մուլտֆիլմում։ Խանդը դրսևորվում է նրա ընկերների՝ Քրիստերի ու Գունիլայի նկատմամբ։

Բեմադրություններ և էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բազմիցս բեմադրել է Խորհրդային Միությունում 1960-1980-ական թվականներին (ըստ Մարգարիտա Միքայելյանի պիեսի)։
  • 1958 թվականին Համամիութենական ռադիոյում ձայնագրվել է «Մանչուկն ու Կառլսոնը, որն ապրում է տանիքում» (ռուս.՝ «Малыш и Карлсон, который живёт на крыше») ռադիոներկայցումը (բեմադրության հեղինակ՝ Օլգա Մոսկվիչյովա), որը տասնմեկ տարի անց՝ 1969 թվականին, թողարկվել է կրճատված տարբերակով «Мелодия» ձայնագրության համամիութենական ընկերության կողմից եռակի ձայնապնակի տեսքով։ Պիեսի ռեժիսորներից մեկն ու Կառլսոնի դերակատարը եղել է ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Լիտվինովը։
  • «Մանչուկն ու Կառլսոնը, որն ապրում է տանիքում» ֆիլմ-ներկայացում Մոսկվայի սատիրայի թատրոնում (1971), բեմադրող ռեժիսոր՝ Վալենտին Պլուչեկ, Կառլսոնի դերը կատարել է ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ Սպարտակ Միշուլինը, որը թատերական ներկայացումից և նրա հեռուստատարբերակից բացի 1986 թվականին կատարել է Կառլսոնի դերը «Колобок» մանկական ամսագրի ձայնապնակներից մեկում (այդ ձայնապնակում Մանչուկին հնչյունավորել է դերասանի դուստրը՝ Կլարա Միշուլինան)։
  • Խորհրդային Միությունում թողարկվել են Աստրիդ Լինդգրենի գրքի հիման վրա նկարահանված երկու մուլտֆիլմեր՝
Այդ երկերգությունում Կառլսոնին հնչյունավորել է դերասան Վասիլի Լիվանովը։ Գոյություն են ունեցել նաև երրորդ մասը նկարահանելու պլաններ, սակայն դրանք չեն իրականացվել։ Երրորդ մասի համար նախապատրաստված ժապավենը պահպանվում է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի արխիվներում։
  • Շվեդիայում 1974 թվականին ռեժիսոր Օլլա Հելբոմի կողմից բեմադրվել է «Աշխարհի ամենալավ Կառլսոնը» (շվեդ.՝ Världens bästa Karlsson) կինոֆիլմը[6] (Կառլսոնի դերում՝ Մատս Վիկստրյոմ (շվեդ.՝ Mats Wikström), Մանչուկի դերում՝ Լարս Սյոդերդալ (շվեդ.՝ Lars Söderdahl)): Ֆիլմը 1980 թվականին թողարկվել է խորհրդային վարձույթում «Աշխարհի ամենալավ Կառլսոնը» (ռուս.՝ «Самый лучший в мире Карлсон») վերնագրով։ Ստեղծվել է նաև ֆիլմի հեռուստատարբերակը՝ (Շվեդիայի և ԳՖՀ համատեղ արտադրություն, չորս սերիա, վերնագիր՝ «Կառլսոնը, որն ապրում է տանիքում»)։ Մինի սերիալն առաջին անգամ ցուցադրվել է «Культура» ալիքով 2004 թվականին։ Նրանում կան մի շարք էպիզոդներ, որոնք չեն ընդգրկվել կինոտարբերակում։
  • 1982 թվականին «Мелодия» ընկերությունը թողարկել է ձայնապնակ «Պատահար Մուլտի-Պուլտի երկրում» (ռուս.՝ «Происшествие в стране Мульти-Пульти», սցենարի հեղինակ՝ Արկադի Խայտ, բեմադրող ռեժիսոր՝ Լև Շիմելով) երաժշտական հեքիաթի ձայնագրությունը, որի գլխավոր հերոսները տարբեր հեքիաթների կերպարներ են։ Նրանց թվում է նաև Կառլսոնը, որի դերը կատարել է Լեոնիդ Կանևսկին։
  • 2002 թվականին թողարկվել է «Կառլսոնը, որն ապրում է տանիքում» («Karlsson på taket»), ռեժիսոր՝ Վիբեկե Իդսյո (նորվ.՝ Vibeke Idsøe) լիամետրաժ անիմացիոն ֆիլմը, Շվեդիայի և Նորվեգիայի համատեղ արտադրություն[7]։
  • «Կառլսոնը, որն ապրում է տանիքում» մուլտիպլիկացիոն սերիալ, Շվեդիայի և ԳՖՀ համատեղ արտադրություն, ռեժիսոր՝ Է. Միխայել։
  • 2012 թվականի գարնանն էկրան է բարձրացել «Тот ещё Карлосон!» կատակերգական ֆիլմը, որը հեռավոր կապ ունի Աստրիդ Լինդգրենի գրքի հետ. ֆիլմի գործողությունները կատարվում են ժամանակակից Ռուսաստանում։ Ֆիլմի գլխավոր հերոսն է Կառլոսոնը, իսկ Աստրիդ Լինդգրենի գրքի հերոսի մասին ֆիլմում հիշատակվում է միայն մեկ անգամ։ Ֆիլմն ստացել է հիմնականում բացասական արձագանքներ[8][9][10]։
  • 2013 թվականի հոկտեմբերի 5-ին Ռիգայում՝ Լատվիայի ազգային օպերայում, ներկայացվել է «Կառլսոնը թռչում է» բալետը, երաժշտության հեղինակ՝ Յուրի Կառլսոն, խորեոգրաֆ՝ Այվարս Լեյմանիս։

Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արվեստի աշխատավորների միության «Рабис» ամսագրի 1930 թվականի նոյեմբերի 22-ին լույս տեսած № 44-ի 22-րդ էջում ներկայացված է երգիծական պատի թերթ «Նույնպես դիրիժաբլ» (ռուս.՝ «Тоже дирижабль») խորագրով և Վսևոլոդ Մեյերխոլդի նկարով որպես Կառլսոնի խորհրդային նախատիպ։
  • Կառլսոնին է նվիրված խորհրդային «Поющие гитары» խմբի «Толстый Карлсон» երգը, որ ձայնագրվել է 1971 թվականին։ Այն բրիտանական Christie փոփ-ռոք խմբի՝ մեկ տարի առաջ թողարկված «Yellow River» լեգենդար հիթի քավեր տարբերակն է։ Ռուսերեն տեքստը գրել է այդ ժամանակ դեռևս քիչ հայտնի Իլյա Ռեզնիկը։
  • 1988 թվականին Ալլա Պուգաչովայի առաջին «Սուրբ ծննդյան հանդիպումներում» տեղի է ունեցել «Трубочист» (հեղինակ՝ Օլեգ Գազմանով) երգի պրեմիերան Ռոդիոն Գազմանովի կատարմամբ։ Այդ երգում Կառլսոնը հիշատակվում է որպես հեքիաթային հերոս
Трубочист, трубочист
Ты меня научи,
Как волшебником стать
И как Карлсон летать...
  • Ուկրաինացի երգիչ Վիտասն ունի «Карлсон» երգ, որն ընդգրկվել է նրա «Философия чуда» ալբոմում (2001 թվական)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Աստրիդ Լինդգրեն, Ամեն ինչ Տանիքի Կառլսոնի մասին, Երևան, Անտարես, 2014։
  2. «Namnstatistik». scb.se. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին.
  3. Какой он, Карлсон — хороший или плохой?
  4. «Синдром Карлсона — Интернет-газета Единый мир». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
  5. Мария Майофис. Милый, милый трикстер // Весёлые человечки: культурные герои советского детства. / Сост. и ред. М. Липовецкий, М. Майофис, И. Кукулин. — М.: НЛО, 2008. — ISBN 978-5-86793-649-5
  6. Karlsson on the Roof (1974)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  7. Dima K (2012 թ․ մայիսի 22). «Карлсон который живёт на крыше». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
  8. Отзывы и рецензии на фильм Тот ещё Карлосон!
  9. «КиноПоиск.Ru: Тот ещё Карлосон!». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 28-ին.
  10. «User ratings for Тот ещё Карлосон (2012)». IMDB. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]