Նովոչերկասկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Նովոչերկասկ
Новочеркасск
Դրոշ Զինանշան
Flag of Novocherkassk (Rostov oblast).png Coat of Arms of Novocherkassk.png

Collage of the city of Novocherkassk.jpg
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՄարզՌոստովի մարզ
Քաղաքային շրջանՆովոչերկասկ
ՔաղաքապետԻգոր Յուրևիչ Զյունին[1]
Հիմնադրված է1805 թ.
Տվյալ կարգավիճակում1805 թվականից
Մակերես128[2] կմ²
ԲԾՄ101 մ
Կլիմայի տեսակմեղմ ցամաքային
Բնակչություն168 766 մարդ (2017)
Խտություն1318,48 մարդ/կմ² մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ8635
Փոստային ինդեքս3464xx
Փոստային ինդեքսներ346400–346499
60427
Պաշտոնական կայքnovochgrad.ru
##Նովոչերկասկ (Ռուսաստան)
Red pog.png
##Նովոչերկասկ (Ռոստովի մարզ)
Red pog.png

Նովոչերկասկ, քաղաք Ռոտովի մարզում, Դոնի կազակության մայրաքաղաքը։ Նովոչերկասկը քաղաքային շրջան է համարվում։

Ըստ 2017 թվականի տվյալների՝ քաղաքում բնակվում է 168 766 մարդ։ Այն զբաղեցնում է 13,500 հեկտար տարածք։

Նովոչերկասկն ունի պաշտոնապես հաստատված զինանշան, դրոշ և հիմն։

1944-1963 թվականներին Նովոչերկասկը համարվել է համանուն շրջանի վարչական կենտրոն։

1962 թվականի հունիսի 2-ին Նովոչերկասկում դաժանորեն ճնշվել են աշխատավորների ցույցերը գների թանկացման դեմ։

Տարբեր ժամանակահատվածներում քաղաքի մեջ են ներառվել Դոնսկի, Օկտյաբրսկի և Խոտունոկ միկրոշրջանները։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրական դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նովոչերկասկ անտառը գարնանը (2013)

Քաղաքի կենտրոնական մասը գտնվում է բարձրավանդակի վրա։ Նովոչերկասկը շրջապատված է Ակսայ գետով և նրա մեջ թափվող Տուզլով գետով։ Բարձրավանդակի հիմքում առկա է ավազաքար, թերթաքար և կրաքար[3]։

Տուզլով գետը քաղաքը բաժանում է երկու մասի։ Քաղաքից արևելք գտնվում է Դոնսկի բնակավայրը։ Նովոչերկասկը սահմանակցում է Օկտյաբրսկի և Ակսայսկի գյուղական համայնքների հետ։

Աշխարհագրական դիրքի դրական կողմերից է մարզի խոշոր արդյունաբերական և առևտրական կենտրոններին մոտ լինելը։ Այն գտնվում է Դոնի Ռոստովից 25 կիլոմետր, Շախտիից 25 կիլոմետր, Ակսայից 23 կիլոմետր, Նովոշախտինսկից 47 կիլոմետր և Բատայսկից 53 կիլոմետր հեռավորության վրա։

Քաղաքը զբաղեցնում է 13412,1 հեկտար տարածք։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նովոչերկասկը գտնվում է մեղմ մայրցամաքային բնական գոտում։ Ամռանը նկատվում է տաք և չոր եղանակ, իսկ ձմռանը` ցուրտ և ձնառատ։

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի անձիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Администрация г. Новочеркасск»։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-25-ին։ Վերցված է 2018-03-25 
  2. Указана площадь муниципального образования «Город Новочеркасск» по данным БД ПМО Archived 2012-11-06 at the Wayback Machine.
  3. Е. В. Пьявченко. Культовое зодчество Подонья. «Булат», 2004
  4. Города — побратимы

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]