Ակսայ (ռուս.՝ Аксай), քաղաք Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզիԱկսայի շրջանում, Դոն գետի աջ ափին։ Գտնվում է Դոնի Ռոստով քաղաքից 18 կմ հյուսիսարևելք։ Ակսայի շրջանի վարչական կենտրոնն է։ Հարավկովկսայան երկաթուղիների կայարան է[1]։
2010 թ. տվյալներով բնակչությունը կազմում է 41.984 մարդ[2]։ Հիմնվել է 1570 թ.։
Քաղաքը տարածվում է Ռուսական դաշտավայրի հարավ-արևելքում և Ռոստովի մարզի հարավ-արևմուտքում։ Ակսայը գտնվում է Դոն գետի աջ ափին, այն վայրում, ուր Ակսայ գետի բազուկն է։
Քաղաքը համարվում է Դոնի Ռոստովին ամենամոտ քաղաքներից. կենտրոնից հեռու է 12 կմ։ Քաղաքների թաղամասերի նվազագույն հեռավորությունը միմյանցից կազմում է 1 կմ ուղիղ գծով իսկ 1,5 կմ՝ ավտոճանապարհով։
Ակսայը, ինչպես և ամբողջ Ռոստովի մարզը գտնվում են Մոսկվայի ժամային գոտում՝ UTC կազմում է +3։00։
Կլիման չափավոր ցամաքային է։ Ձմեռը մեղմ է։ Միջին հունվարյան ջերմաստիճանը կազմում է −4,4 °C։ Ամառը շոգ է, երկարատև, արևոտ. միջին հուլիսյան ջերմաստիճանը կազմում է +22,9 °C։ Տեղումների քանակը 600 մմ է[3]։
↑Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 1. А — Анкетирование. — М.: Большая Российская энциклопедия, 2005. — 766 с.: ил.: карт.