Դիաֆիլմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դիաֆիլմի ժապավեններ

Դիաֆիլմ (հունարեն՝ διά- նախդիր, այստեղ՝ փոխանցում սկզբից մինչև վերջ, և ֆիլմ) , թեմատիկ ընդհանրություն ունեցող կամ (հազվադեպ) տարբեր պոզիտիվ պատկերներից կազմված (տես Դիապոզիտիվ) կարճամետրաժ ֆիլմ։ Նկարահանվում է սև և սպիտակ կամ գունավոր կինոժապավենի վրա։ Դիաֆիլմի տարատեսակն է միկրոֆիլմը։ Դիաֆիլմ դիտում են ֆիլմոսկոպով (անհատական օգտագործման համար) կամ դիապրոյեկտորի միջոցով՝ պատկերը էկրանի վրա ցուցադրելով։ ԽՍՀՄ-ում դիաֆիլմ արտադրում է «Դիաֆիլմ» ստուդիան, որ հիմնադրվել է 1930 թվականին, Մոսկվայում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 377 CC-BY-SA-icon-80x15.png