Կերակրափողի քաղցկեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կերակրափողի քաղցկեղ
Esophageal adenoca.jpg
կերակրափողի ադենոկարցինոմայի էնդոսկոպիկ պատկեր
Տեսակհիվանդության կարգ
ԲուժաքննությունԷնդոսկոպիա, CT, պոզիտրոն էմիսիոն շերտագրություն և Բիոպսիա
Բժշկական մասնագիտությունուռուցքաբանություն, ընդհանուր վիրաբուժություն և աղեստամոքսաբանություն
Commons-logo.svg Esophageal cancer Վիքիպահեստում
Նկարում պատկերված է կերակրափողի քաղցկեղ ուշ փուլում ՝ լյարդում առաջացած մետաստազով։

Կերակրափողի քաղցկեղ, ըմպանը ստամոքսին միացնող խողովականման օրգանից՝ կերակրափողից, զարգացող քաղցկեղ[1][2]։ Հաճախակի ախտանշաններից են դիսֆագիան և քաշի կորուստը[3]։ Այլ ախտանշաններից կարող են լինել ցավը կլման ժամանակ, խռպոտ ձայնը, անրակի շրջանում մեծացած ավշային հանգույցները («նշիկներ»), չոր հազը, հնարավոր է նաև արյունախխում կամ արյունային փսխում[3]։

Հիվանդության 2 հիմնական ենթատիպերն են կերակրափողային տափակ-բջջային կարցինոման (հաճախ կիրառվում է կրճատ տարբերակով՝ ԿՏԲԿ), որն առավել տարածված է զարգացող երկրներում, և կերակրափողի ադենոկարցինոման (ԿԱԿ)՝ զարգացած երկրներում[1]։ Հանդիպում են նաև ավելի քիչ տարածված տեսակներ[1]։ Տափակ բջջային կարցինոման առաջանում է կերակրափողը պատող էպիթելային բջիջներից[4]։ Ադենոկարցինոման առաջանում է կերակրափողի ստորին երրորդականում առկա գեղձային բջիջներից, առավել հաճախ, երբ վերջիններս արդեն վերափոխված են լինում աղիքային տիպի (հայտնի է որպես Բարետի կերակրափող)[1][5]։ Տափակ բջջային տիպի պատճառներից են ծխախոտը, ալկոհոլը, շատ տաք ըմպելիքները, ոչ լիարժեք սննդակարգը, Արեկա ընկույզը[6][7]։ Ավելի տարածված պատճառներից են ծխելը, ճարպակալումը, թթվային ռեֆլյուքսը[6]։

Հիվանդությունը ախտորոշվում է էնդոսկոպի միջոցով (օպտիկաթելքային խցիկով) կատարվող բիոպսիայով[8]։ Ծխելը թողնելը և առողջ սննդակարգը կարող են կանխարգելել հիվանդությունը[1][3]։ Բուժումը կախված է քաղցկեղի փուլից և տեղակայումից, պացիենտի ընդհանուր վիճակից և օրգանիզմի առանձնահատկություններից[8]։ Փոքր չափի լոկալիզացված տափակ-բջջային քաղցկեղների բուժման նպատակով կարող է կիրառվել միայն վիրաբուժական միջամտություն[8]։ Մնացած շատ դեպքերում քիմիոթերապիան, ճառագայթային թերապիայի հետ համակցված կամ առանց դրա, ուղեկցում է վիրահատական բուժմանը[8]։ Ավելի մեծ չափի ուռուցքների աճը կարող է դադարեցվել քիմիա- և ճառագայթային թերապիայի շնորհիվ[1]։ Հիվանդության ծանր ձևերի դեպքում, երբ պացիենտը ի վիճակի չէ ենթարկվելու վիրահատական բուժման, խորհուրդ է տրվում անցկացնել ամոքիչ բուժում[8]։

2012 թվականի տվյալներով՝ կերակրափողի քաղցկեղը իր տարածվածությամբ զբաղեցրել է 8-րդ տեղը տարվա ընթացքում տեղի ունեցած 456,000 դեպքերի մեջ[1]։ Այդ տարի վերջինս 400,000 մահվան դեպքերի պատճառ է դարձել, իսկ մինչև 1990 թվականը՝ մինչև 345,000[1][9]։ Դեպքերի թիվը տարբեր երկրներում շատ տարբեր է, բոլոր դեպքերի համարյա կեսը տեղի են ունենում Չինաստանում[1]։ Տղամարդկանց շրջանում հիվանդության հանդիպման հաճախականությունը 3 անգամ շատ է, քան կանանց[1]։ Ելքը կախված է հիվանդության աստիճանից և ուղեկցող հիվանդությունների առկայությունից, բայց հաճախ լինում է անբարենպաստ, քանի որ ուշ է ախտորոշվում[1][10]։ 5 տարվա ապրելիություն հանդիպում է 13%-18% դեպքերում[3][11]։

Նշաններ և ախտանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական ախտանշանները սովորաբար չեն հայտնաբերվում քանի դեռ քաղցկեղը չի ինֆիլտրացրել կերակրափողային խողովակի շրջագծի 60%, որի դեպքում արդեն քաղցկեղը արդեն գտնվում է զարգացման ուշ փուլում[12]։ Սկզբնական ախտանշանների ի հայտ գալը սովորաբար պայմանավորված է ուռուցքի առկայության պատճառով խողովակի նեղացմամբ[13]։

Առաջին և ամենատարածված ախտանշանը սովորաբար կլլման դժվարացումն է, որը հիմնականում սկզբում առաջանում է կոշտ սննդից, հետո նաև փափուկից և հեղուկներից[3]։ Կլլման ցավոտությունը ավելի քիչ է հանդիպում որպես առաջնային ախտանիշ[3]։ Տափակ բջջային կարցինոմայի դեպքում քաշի կորուստը սովորաբար սկզբնական ախտանիշ է, իսկ ադենոկարցինոմայի դեպքում ՝ ոչ[14]։ Հետագայում ախորժակի կորստի և թերսնուցման պատճառով մարմնի զանգվածը կարող է նվազել[15]։ Հետկրծոսկրային և էպիգաստրիալ շրջանի ցավերը հաճախ այրոցի զգացողություն են առաջացնում։ Սննդի կլլման ժամանակ ցավը կարող է սրանալ։ Այլ նշան է ուռուցքով կոկորդային հետադարձ նյարդի ճնշմամբ պայմանավորված անսովոր խռպոտ հազը։ Ուռուցքը կարող է ընկճել կլլման ժամանակ կերակրափողի բնականոն գալարակծկանքը։ Դրա հետևանքով առաջանում է սրտխառնոց, փսխում, սննդի ռեգուրգիտացիա (հետհոսք) և հազ[12]։ Կա նաև ասպիրացիոն թոքաբորբի զարգացման բարձր ռիսկ սննդի ոչ ֆիզիոլոգիական միացումներով (խուղակներով) շնչառական ուղիներ ներթափանցման պատճառով, որոնք կարող են առաջանալ կերակրափողի և շնչափողի միջև[10]։ Այս լուրջ բարդության վաղ նշաններն են խմելու կամ ուտելու ընթացքում ծագած հազը[16]։ Ուռուցքի մակերեսը կարող է լինել փխրուն և արյունահոսել՝ առաջացնելով արյունային փսխում։ Տեղային կառույցների ճնշումը առաջ է գալիս հիվանդության ուշ փուլերում ՝ բերելով այնպիսի խնդիրների, ինչպիսիք են՝ վերին շնչառական ուղիների օբստրուկցիայի և վերին սիներակային համախտանիշի։ Հանդիպում է նաև հիպերկալցեմիա (արյան մեջ կալցիումի մակարդակի բարձրացում)[12]։

Եթե քաղցկեղը տարածվում է այլ շրջաններ՝ կարող են առաջանալ ախտանշաններ՝ կապված մետաստազավորման հետ։ Հիմնականում տարածվում է դեպի շրջակա ավշային հանգույցներ, լյարդ, թոքեր և ոսկրեր[12]։ Լյարդի մետաստազները կարող են դեղնուկի և որովայնի այտուցի (ասցիտ) պատճառ դառնալ։ Թոքերի մետաստազները, այլ ախտանշանների հետ մեկտեղ, թոքերի շուրջ հեղուկի կուտակման հաշվին (թոքամզային հեղձուկ) առաջացնում են շնչառության խանգարում և հևոց (զգացողությունը սովորաբար կապված է շնչառության խանգարման հետ)։

Պատճառագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2 գլխավոր ձևերը (տափակ բջջային կարցինոման և ադենոկարցինոման) ունեն հստակ ռիսկի գործոններ[14]։ Տափակ բջջային կարցինոման կապված է կենսակերպի գործոնների հետ, որոնցից են ծխելը և ալկոհոլը[17]։ Ադենոկարցինոման կապված է երկարատև թթվային ռեֆլյուքսի հետ[17]։ Ծխախոտը երկու դեպքում էլ հանդիսանոում է ռիսկի գործոն[14]։ 2 ձևերն էլ առավել տարածված են 60 տարեկանից բարձր անձանց շրջանում[18]։

Տափակ բջջային կարցինոմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերակրափողի տափակ բջջային կարցինոմայի առաջացման 2 գլխավոր ռիսկի գործոններին են պատկանում ծխախոտը (ծխելը և ծխախոտ ծամելը)[1] և ալկոհոլը։ Ծխախոտի և ալկոհոլի համակցումը ունի ուժեղ սիներգիկ էֆեկտ[19]։ Որոշ տվյալներ փաստում են, որ բոլոր դեպքերի մոտ կեսը ծխախոտի և ալկոհոլի պատճառով են առաջանում և մոտ մեկ-երրորդը՝ ալկոհոլի, իսկ տղամարդկանց մոտ դեպքերի մեկ քառորդից ավելը պատահում են ծխախոտի և ալկոհոլի զուգակցման պատճառով[1]։ Ալկոհոլով պայմանավորված դեպքերը կապված են վերջինիս ալդեհիդային փոխանակության և դրա հետ կապ ունեցող որոշակի ֆերմենտնում մուտացիաների հետ[14]։ Այսպիսի փոխանակային տարբերակները համեմատաբար տարածված են Ասիայում[1]։

Այլ նպաստող ռիսկի գործոններից են շատ տաք ըմպելիքների (65 °C-ից կամ 149 °F բարձր)[20][21] և վնասակար նյութերի ռեգուլյար օգտագործումը[1]։ Նիտրոզամինների (քիմիական միացություններ, որոնք հայտնաբերվել են և ծխախոտի ծխի, և նշված սննդամթերքների կազմում) դիետիկ ազդեցության բարձր մակարդակը նույնպես համարվում է ռիսկի գործոն[14]։ Անբարենպաստ սննդակարգի ազդեցությունը պայմանավորված է նիտրոզամիններ պարունակող վերամշակված և խորոված մսի, թթու բանջարեղենների և այլնի օգտագործումով, իսկ թարմ սննդամթերքների՝ քիչ[1]։ Այլ գործոններից են թերսնուցումը, սոցիալ-տնտեսական ցածր մակարդակը, և բերանի խոռոչի վատ հիգիենան[14]։ Արեկա ընկույզի ծամումը կարևոր ռիսկի գործոն է Ասիայում[7]։

Ֆիզիկական վնասվածքը կարող է բարձրացնել ռիսկը[22]։ Այն կարող է ներառել շատ տաք ըմպելիքներ խմելը[6]։

Ադենոկարցինոմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղամարդկանց գեռակշռումը մասնավորապես արտահայտված է կերակրափողի քաղցկեղի այս տիպի դեպքում, և հանդիպում է մոտ 7-10 անգամ ավելի հաճախ[23]։ Այս անհավասարությունը կարող է կապված լինել այլ հայտնի ռիսկի գործոնների բնութագրիչների և փոխազդեցությունների հետ, ներառյալ՝ թթվային ռեֆլյուքսը և ճարպակալումը[23]։

Կերակրափողի (ստորին հատվածի) քաղցկեղ՝ որպես Բարրետտի կերակրափողի հետևանք

Թթվային ռեֆլյուքսի երկարատև քայքայիչ էֆեկտները (ծայրահեղ տարածված վիճակ, որը հայտնի է նաև որպես գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդություն՝ ԳԷՌՀ) շատ մեծ կապ ունեն այս տիպի քաղցկեղի հետ[24]։ Երկարատև ԳԷՌՀ կերակրափողի ստորին հատվածում կարող է առաջացնել բջջային տիպի փոփոխություն ՝ ի պատասխան նրա տափակ բջջային էպիթելի փոփոխության[24]։ Բարրետտի կերակրափող անվանումով հայտնի այս ֆենոմենը կանանց մոտ գրեթե 20 տարով ավելի ուշ է հայտնվում, քան տղամարդկանց, հնարավոր է՝ հորմոնային գործոններով պայմանավորված[24]։ Ախտանշանային գաստրոէզոֆագեալ կամ գաստրոդուոդենալ ռեֆլյուքս ունենալը ավելի հավանական է դարձնում Բարետի կերակրափողի առաջացումը, որն էլ, իր հերթին, հետագա փոփոխությունների ռիսկն է բարձրացնում, վերջինս էլ կարող է նպաստել ադենոկարցինոմայի առաջացմանը[14]։ Զարգացող ադենոկարցինոմայի ռիսկը Բարետի կերակրափողի առկայության պայմաններում անհասկանալի է, և նախկինում հնարավոր է, որ եղել է գերագնահատված[1]։

Ճարպակալումը և քաշի ավելցուկը բարձր ռիսկի գործոններ են[25]։ Ճարպակալման հետ կապը համարվում է ամենաուժեղը ճարպակալում-կախյալ քաղցկեղի մեջ, չնայած դրա պատճառները դեռ լիովին պարզ չեն[26]։ Որովայնային ճարպակալումը զբաղեցնում է յուրահատուկ տեղ, հաշվի առնելով դրա սերտ կապը այս տիպի քաղցկեղի, ինչպես նաև Բարետի կերակրափողի և ԳԷՌՀ առաջացման հետ։ Ճարպակալման այս տեսակը բնութագրական է տղամարդկանց համար[26]։ Ֆիզիոլոգիապես, այն խթանում է ԳԷՌՀ և այլ քրոնիկ բորբոքային երևույթների առաջացումը[24]։

Helicobacter pylori վարակը (համարվում է, որ այն ախտահարել է երկրի բնակչության կեսից ավելիին) կերակրափողի ադենոկարցինոմայի համար ռիսկի գործոն չէ և նույնիսկ համարվում է պաշտպանիչ։ Բացի ԳԷՌՀ պատճառ և ստամոքսի քաղցկեղիի ռիսկի գործոն հանդիսանալուց, վարակը նաև մոտ 50%-ով իջեցնում է կերակրափողի ադենոկարցինոմայի առաջացման ռիսկը[27][28]։ Պաշտպանական ազդեցության կենսաբանական բացատրությունը պարզաբանված չէ[28]։ Համաձայն մի վարկածի՝ H. pylori -ի որոշ շտամներ իջեցնում են ստամոքսահյութիի արտադրությունը, դրանով իսկ նվազեցնելով վնասումը ԳԷՌՀ միջոցով[29]։ Վերջին տասնամյակում Արևմտյան բնակչության շրջանում H. pylori-ով վարակվածության մակարդակի նվազումը, որը կապված է հիգիենայի պահպանման բարելավման և սառեցված սննդամթերքների օգտագործման հետ, զուգահեռաբար կարող է լինել կերակրափողի ադենոկարցինոմայի բարձր ռիսկի գործոն[27]։

Իգական սեռական հորմոնները նույնպես կարող են ունենալ պաշտպանական ազդեցություն, քանի որ կերակրափողի ադենոկարցինոման ոչ միայն ավելի քիչ է տարածված կանանց շրջանում, այլ նաև առաջանում է կյանքի հետագա տարիներին՝ մոտ 20 տարով ավելի ուշ։ Չնայած շատ վերարտադրողական գործոնների ուսումնասիրությունները չեն տալիս հստակ պատկեր՝ այնուամենայնիվ համարվում է, որ կերակրող մայրերի մոտ ռիսկը նվազում ՝ կապված կրծքով կերակրման հետ[27]։

Ծխախոտ ծխելը բարձրացնում է ռիսկը, բայց կերակրափողի ադենոկարցինոմայի զարգացման հարցում նրա ազդեցությունը աննշան է՝ համեմատած տափակ բջջային կարցինոմայի հետ, իսկ ալկոհոլը չի դիտարկվում որպես պատճառ[27]։

Ազգակից վիճակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գլխի և պարանոցի քաղցկեղը կապված է այդ շրջանում երկրորդ առաջնային ուռուցքների առաջացման հետ, ներառյալ կերակրափողի տափակ բջջային կարցինոմաները՝ շրջանի քաղցկեղայնացման պատճառով (երկարատև քաղցկեղածին ազդեցության տեղային ռեակցիա)[30][31]։
  • Կրծքավանդակում այլ վիճակների դեպքում անցկացված ճառագայթային թերապիայի պատմությունը կերակրափողի ադենոկարցինոմայի համար ռիսկի գործոն է[14]։
  • Պատահարների կամ քայքայիչ նյութերի կանխամտածված կլլման պատճառով առաջացած կերակրափողը քայքայող վնասվածքները տափակ բջջային կարցինոմայի ռիսկի գործոն են[1]։
  • Կերակրափողի քաղցկեղի հետ համակցված տիլոզը հազվադեպ հանդիպող, աուտոսոմ դոմինանտ ժառանգումով ընտանեկան հիվանդություն է, որը կապված է 17 քրոմոսոմի RHBDF2 գենի մուտացիայի հետ։ Տեղի է ունենում ափերի և ներբանների մաշկի հաստացում և տափակ բջջային քաղցկեղի ռիսկի բարձրացում[1][32]։
  • Ախալազիան (կերակրափողում կլլումից հետո ոչ պայմանական ռեֆլեքսների բացակայություն) կերակրափողի քաղցկեղի 2 հիմնական ձևերի դեպքում էլ համարվում է ռիսկի գործոն, առավել ևս տղամարդկանց մոտ՝ կերակուրի կամ խմիչքի խցանման հետևանքով[33]։
  • Փլումմեր-Վինսոնի համախտանիշը (հազվադեպ հանդիպող հիվանդություն, որը ախտահարում է նաև կերակրափողի հյուսվածքները) նույնպես ռիսկի գործոն է[1]։
  • Գոյություն ունեն որոշ ապացույցներ, որոնք ցույց են տալիս մարդու պապիլլոմա վիրուսի (HPV) և կերակրափողի տափակ բջջային քաղցկեղի հնարավոր պատճառային կապը[34]։ Այդ կապը պարզաբանված չէ[35]։ HPV-ի հնարավոր համապատասխանությունը կարող է շատ մեծ լինել այն տարածքներում, որտեղ հիվանդության հանդիպման հաճախականությունը շատ բարձր է[36], օրինակ՝ որոշ Ասիական երկրներում՝ ներառյալ Չինաստանը[37]։
  • Կապ կա նաև ցելիակիայի և կերակրափողի քաղցկեղի միջև։ Ցելիակիայից չբուժված մարդիկ բարձր ռիսկի խմբում են, բայդ այդ ռիսկը ախտորոշումից որոշ ժամանակ անց նվազում է, հնարավոր է՝ դա տեղի է ունենում գլյուտենը բացառող սննդակարգի կիրառման շնորհիվ, որը նույնպես պաշտպանական դեր է ունենում ցելիակիայով հիվանդների համար՝ կանխելով չարորակ նորագոյացությունների առաջացումը։ Սակայն ախտորոշման ուշացումը և գլյուտենը բացառող սննդակարգի ներմուծումը չարորակացման ռիսկը կարող է բարձրացնել։ Ավելին, որոշ դեպքերում ցելիակիայի հայտնաբերումը տեղի է ունենում քաղցկեղի զարգացման պատճառով, որի վաղ ախտանշանները նման են ցելիակիայի դեպքում առաջացողներին[38]։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլինիկական գնահատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցույց է տրված կերակրափողի քաղցկեղ՝ աղեստամոքսային համակարգի վերին բաժինների ռենտգեն կոնտրաստային զննումով

Չնայած բարիումով ռենտգեն կոնտրաստային հետազոտությամբ հնարավոր է օկկլյուզիոն ուռուցքի կասկածի առաջացում, ախտորոշման ամենալավ տարբերակը էնդոսկոպն է։ Վերջինս իրենից ներկայացնում է լույսով և տեսախցիկով ճկուն խողովակ, որն անցկացվում է կերակրափողով և հետազոտում պատը, և կոչվում է էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա։ Վնասվածքի կասկածի տեղամասից վերցված բիոպսիան այնուհետև հյուսվածաբանական հետազոտության է ենթարկվում չարորակացման նշանների հայտնաբերման համար։

Լրացուցիչ հետազոտությունները անհրաժեշտ են գնահատելու համար, թե ինչքան է տարածվել քաղցկեղը (տես՝ #Փուլային ընթացքը ստորև)։ Կրծքավանդակի, որովայնի և կոնքի խոռոչի համակարգչային շերտագրությունը կարող է գնահատել քաղցկեղը տարածվել է դեպի հարակից հյուսվածքներ, թե ավելի հեռու տեղակայված օրգաններ (մասնավորապես՝ լյարդ և ավշային հանգույցներ)։ ՀՇ զգայունությունը սահմանափակված է վերջինիս 1 սմ-ից մեծ չափի զանգվածների հայտնաբերման հնարավորությամբ (օրինակ՝ մեծացած ավշային հանգույցներ կամ ախտահարված օրգաններ)։ Պոզիտրոն էմիսսիոն շերտագրությունը նույնպես կիրառվում է հիվանդության զարգացման աստիճանը գնահատելու համար, և դա ավելի հստակ է, քան միայն ՀՇ։

Կերակրափողի էնդոսկոպիկ ուլտրաձայնային հետազոտությունըը կարող է տրամադրել ինֆորմացիա ուռուցքի ներթափանցման աստիճանի և դրա ՝ դեպի հարակից ավշային հանգույցներ տարածվելու մասին։ Ուռուցքի տեղակայումը սովորաբար չափվում է դրա հեռավորությամբ ատամներից։ Կերակրափողը (25 սմ կամ 10 երկարությամբ) հիմնականում է բաժանվում է երեք մասի՝ տեղակայումը պարզելու համար։ Ադենոկարցինոմաները սովորաբար ախտահարում են ստամոքսին մոտ տեղակայված հատվածը, իսկ տափակ բջջային քաղցկեղը՝ կոկորդին, բայց դրանցից յուրաքանչյուրը կարող է ներգրավել կերակրափողի ցանկացած շրջան։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերակրափողի քաղցկեղը տիպիկ կարցինոմա է, որը ծագում է էպիթելից կամ կերակրափողի մակերեսային թաղանթից։ Կերակրափողի քաղցկեղների մեծ մասը համապատասխանում են երկու տիպերից մեկին՝ կերակրափողի տափակ բջջային կարցինոմա (ԿՏԲԿ), որոնք իրենց տեսքով և ծխախոտի ու ալկոհոլի օգտագործումից առաջանալով նման են գլխի և պարանոցի շրջանների քաղցկեղին, կամ կերակրափողի ադենոկարցինոմաներ (ԿԱԿ), որոնք հաճախ ասոցացվում են ԳԷՌՀ և Բարրետտի կերակրափողի հետ։ Համաձայն ընդունված կանոնի՝ կերակրափողի վերին երկու երրորդականում առաջացած քաղցկեղը ԿՏԲԿ է, իսկ ստորին մեկ երրորդականում՝ ԿԱԿ։

Կերակրափողի քաղցկեղի հազվադեպ հանդիպող հյուսվածաբանական տեսակները ներառում են տափակ բջջային կարցինոմայի տարբեր տեսակներ և էպիթելային ծագման ուռուցքներ, ինչպիսիք են լեյոմիոսարկոման, չարորակ մելանոման, ռաբդոմիոսարկոման և լիմֆոման[39][40]

Փուլային ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Փուլայնությունը հիմնված է TNM փուլային դասակարգման համակարգի վրա, որը ցույց է տալիս ուռուցքի ներթափանցման չափը (Т), ավշային հանգույցների ներգրավվածությունը (N) և հեռու տեղակայված օրգաններում մետաստազավորումը (М)[14]։ Կերակրափողի և կերակրափող-ստամոքսային միացման շրջանի քաղցկեղի բուժման ներկայիս նախընտրելի դասակարգումը 2010 թվականին ընդունված AJCC փուլային ընթացքի համակարգն է[14]։ Ուղղորդելով կլինիկական որոշման կայացումը՝ այս համակարգը նաև ներառում է ինֆորմացիա բջջի տիպի մասին (ԿՏԲԿ, ԿԱԿ, և այլն), դասի (տարբերակման աստիճանի՝ քաղցկեղային բջիջների կենսաբանական ագրեսիվության ցուցանիշ է) և ուռուցքի տեղակայման (վերին, միջին, ստորին, կամ միացման շրջանում)[41][42]։

Կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանխարգելումը ներառում է ծխախոտ ծխելու և ծամելու դադարեցումը[1]։ Ասիայում Արեկա ընկույզից կախվածության հաղթահարումը խոստանում է կերակրափողի տափակ-բջջային քաղցկեղի կանխարգելում[7]։ Ռիսկը նաև կարող է նվազել մարմնի նորմալ զանգվածի պահպանման շնորհիվ[43]։

Ըստ Քաղցկեղի Ազգային Ինստիտուտի «կանաչ ու դեղին բանջարեղեններով և մրգերով, կաղամբազգիներով սննդակարգը (կաղամբ, բրոկոլի/բրոկոլինի, ծաղկակաղամբ, Բրյուսելյան կաղամբ) կապված են կերակրափողի քաղցկեղի ռիսկի նվազման հետ»[44]։ Սննդակարգին հետևելը պաշտպանիչ է համարվում, նամանավանդ՝ կերակրափողի ադենոկարցինոմայից[45]։ Չկան ապացույցներ, որ վիտամինային հավելումները փոխում են ռիսկը[3]։

Սկրինինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարրետտի կերակրափող ունեցող մարդիկ (կերակրափողի ստորին մասի բջիջների փոփոխություն) ամենաբարձր ռիսկի խմբում են[46] և պետք է պարբերաբար անցնեն էնդոսկոպիկ զննում՝ քաղցկեղի վաղ ախտանշանների հայտնաբերման համար[47]։ Քանի որ առանց ախտանշանների մարդկանց շրջանում սկրինինգի օգտակարությունը պարզ չէ[1], ԱՄՆ-ում այն խորհուրդ չի տրվում[3]։ Տափակ բջջային քաղցկեղի մեծ տարածվածությամբ աշխարհի որոշ տարածաշրջաններում գոյություն ունեն սկրինինգային ծրագրեր[1]։

Վարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժման ամենալավ տարբերակը բազմապրոֆիլային խմբի կողմից իրականացվողն է՝ տարբեր մասնագետների ներգրավվումով[48][49]։ Անհրաժեշտ է ապահովել ճիշտ սնուցում և ժամանակին այցելել ատամնաբույժին։ Քաղցկեղի փուլը և բջջային տիպը (ԿՏԲԿ,ԿԱԿ և այլ տեսակներ) այն գործոններն են, որոնք ազդում են բուժման որոշման կայացման վրա, այդ թվում նաև մեծ նշանակություն ունի պացիենտի ընդհանուր վիճակը և ուղեկցող հիվանդությունների առկայությունը[14]։

Կերակրափողային ստենտ կերակրափողի քաղցկեղի համար
Կերակրափողային ստենտ կերակրափողի քաղցկեղի համար
Վիրաբուժական երկու հիմնական մեթոդներից հետո տիպիկ սպիական գծեր

Ընդհանուր առմամբ, բուժման պլանավորումը սահմանափակվում է հիվանդության լոկալիզացված ձևով, որը չի առաջացնում հեռու |մետաստազներ։ Այս դեպքերում կարող է քննարկվել համակցված մոտեցումը, որը ներառում է նաև վիրահատական միջամտություն։ Հիվանդության տարածված, մետաստազավորված և ռեցիդիվող ձևերը ենթարկվում են ամոքիչ բուժման։ Այս պարագայում, կյանքի տևողությունը երկարացնելու համար կարող է կիրառվել քիմիաթերապիա, իսկ ռադիոթերապիան կամ ստենտավորումը կարող են կիրառվել ախտանշանները թեթևացնելու և կլլումը հեշտացնելու համար[14]։

Վիրաբուժություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե քաղցկեղը ախտորոշվել է վաղ փուլերում՝ վիրահատական բուժումով բուժման պլանավորումը կարող է հնարավոր լինել։ Որոշ փոքր ուռուցքներ, որոնք միայն լորձաթաղանթում են և պատում են կերակրափողը կարող են հեռացվել լորձաթաղանթի էնդոսկոպիկ կտրվածքով (ԼԷԿ)[50][51]։ Այլ դեպքերում, վաղ փուլերում կատարվող բուժիչ վիրահատության տարբերակ է կերակրափողի ամբողջական կամ մասնակի հեռացումը (էզոֆագէկտոմիա), չնայած որ սա բարդ վիրահատություն է մահացության կամ հետվիրահատական բարդություններ մեծ հավանականությամբ։ Վիրահատական բուժման հաջողությունները ԿՏԲԿ-ի վաղ փուլերում ավելի քիչ է պարզաբանված, քան ԿԱԿ-ի։ Կան վիրահատական բուժման մի քանի տարբերակներ, իսկ մասնավոր դեպքերի համար ամենալավ ընտրությունները հետազոտության կամ քննարկման թեմա են դառնում[48][52][53]։ Ուռուցքի բնութագրիչների և տեղակայման հետ մեկտեղ գոյություն ունեն այլ գործոններ՝ ներառյալ պացիենտի ընդհանուր վիճակը և վիրահատության տեսակը, որի մեջ բժիշկների խումբը ավելի մասնագիտացված է։

Կյանքի որակի բարելավման հավանականությունը բուժումից հետո կարևոր գործոն է, որը պետք է հաշվի առնել, երբ պլանավորվում է վիրահատական միջամտություն[54]։ Վիրահատական ելքերը ավելի բարենպաստ են լինում խոշոր կենտրոններում, որտեղ և հաճախ դրանք իրականացվում են[52]։ Եթե քաղցկեղը տարածվում է դեպի այլ շրջաններ, ներկայումս սովորաբար էզոֆագէկտոմիա չի կատարվում[52][55]։

Էզոֆագէկտոմիան կերակրափողի մի հատվածի հեռացումն է, իսկ քանի որ դա կրճատում է կերակրափողի մնացած հատվածի երկարությունը, մարսողական համակարգի մեկ այլ բաժին մտնում և տեղակայվում է կրծքավանդակի խոռոչում։ Դա սովորաբար ստամոքսն է կամ հաստ աղիքի (կոլոն) մի մասը։ Ստամոքսի միացումը կարճացած կերակրափողին կոչվում է էզոֆագոգաստրիալ անաստոմոզ[52]։

Էզոֆագէկտոմիան կարող է իրականացվել մի քանի մեթոդներով։ Վիրահատական մոտեցումը կախված է ուռուցքի բնութագրիչներից ու տեղակայումից և վիրաբույժի նախընտրությունից։ Կլինիկական փորձերի հստակ ապացույցները, ըստ որի մոտեցումները տարբեր հանգամանքներում տալիս են ամենալավ արդյունքները, բացակայում են[52]։ Առաջին ընտրությունը վերաբերվում է վիրահատական մուտքին՝ կերակրափողային բացվածքով թե ներկրծքային։ Կերակրափողային բացվածքով մուտքը հնարավորություն է տալիս խուսափել կրծքավանդակը բացելուց։ Դրա փոխարեն, բժիշկը կարող է մուտք ապահովել որովայնի ստորին հատվածի և պարանոցային կտրվածքներով։ Կերակրափողի ստորին հատվածը մեկուսացվում է շրջակա հյուսվածքներից և անհրաժեշտ չափով հատվում է։ Այնուհետև ստամոքսը անցկացվում է կերակրափողային բացվածքով (բացվածք է, որտեղով կերակրափողը անցնում է ստոծանիով) և միացվում պարանոցային կերակրափողի ծայրատին[52]։

Ամբողջական էզոֆակէկտոմիայից առաջ և հետո

Ավանդական ներկրծքային մուտքը ապահովում է մուտքը կրծքավանդակից և ունի բազում տարբերակներ։ Թորակոաբդոմինալ (կրծքա-որովայնային) մուտքը ապահովում է կրծքավանդակի և որովայնի խոռոչների միաժամանակյա հատումը, Իվոր Լյուիսի (նաև հայտնի է Լյուիս Տաններ անունով) երկփուլ մոտեցումը ընդգրկում է ներածական լապարատոմիա և ստամոքի շունտավորում, որին հաջորդում է աջակողմյան թորակոտոմիան՝ ուռուցքը հեռացնելու և էզոֆագոգաստրիալ անաստոմոզի ձևավորման ավարտի համար։ ՄաքԿեոունի եռափուլ մոտեցումը ավելացնում է ևս մեկ կտրվածք պարանոցի վրա՝ պարանոցային անաստոմոզը ավարտելու համար։ Որոշ վիրաբույժների կողմից իրականացվող վերջին մոտեցումները կոչվում են ընդլայնված էզոֆակէկտոմիա, որի դեպքում շրջակա հյուսվածքներն էլ են հեռացվում, ներառյալ՝ ավշային հանգույցները, հեռացվում են բլոկով[52]։

Եթե պացիենտը ընդհանրապես չի կարողանում կուլ տալ, հնարավոր է կիրառել կերակրափողի ստենտավորում՝ կերակրափողը բաց պահելու համար։ Ստենտը նաև կարող է օգնել խուղակի խցանման հարցում։ Նազոգաստրիալ (քթա-ստամոքսային) զոնդը կարող է անհրաժեշտ լինել հետագա սնուցման համար, երբ արդեն իրականացվել է քաղցկեղի բուժում, իսկ որոշ պացիենտներ կարիք ունեն ստամոքսի ստոմայի ձևավորման (որի միջոցով սնունդը մաշկով անմիջապես ներմուծվում է ստամոքս)։ Վերջին երկուսը ամենակարևորն են, եթե պացիենտի մոտ սննդի կամ թքի դեպի շնչուղիներ ասպիրացիայի վտանգ կա, որն էլ նախապայմաններ է ստեղծում ասպիրացիոն թոքաբորբիի համար։

Քիմիոթերապիա և ռադիոթերապիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիմիոթերապիան կախված է ուռուցքի տեսակից, բայց, որպես օրենք, հիմքում ցիսպլատինն է (կամ կարբոպլատինը, կամ օքսալիպլատինը) ֆտորուրացիլի հետ (5 FU) երեք շաբաթ տևողությամբ, կամ շարունակական, կամ ամեն երրորդ շաբաթը։ Վերջին ուսումնասիրությունների համաձայն, համակարգային ոչ վիրահատելի ուռուցքների դեպքում էպիրուբիցինի ավելացումը առավել դրական է եղել, քան այլ համեմատվող սխեմաների[56]։ Քիմիոթերապիան կարող է անցկացվել վիրահատությունից հետո (ադյուվանտ, այսինքն ռեցիդիվի ռիսկը իջեցնող), նախքան վիրահատությունը (նեոադյուվանտ) կամ, եթե վիրահատությունն անհնար է իրականացնել։ Այդ դեպքում, օգտագործվում են ցիսպլատինը և 5-FU։ Ընթացիկ ուսումնասիրությունները համեմատում են քիմիաթերապիայի տարբեր համադրություններ,օրինակ՝ REAL-2 ուսումնասիրությունը II/III փուլերում համեմատում է 4 սխեմաներ, որոնք պարունակում են էպիրուբիցին և ցիսպլատին կամ օքսալիպլատին, և ֆտորուրացիլի կամ կապեվիտաբինիի շարունակական ներարկում։

Ճառագայթային թերապիան իրականացվում է քիմիաթեապիայից առաջ, հետո կամ ընթացքում և, երբեմն, ինքնուրույն՝ ախտանշանների ընթացքը կարգավորելու համար։ Ուռուցքի լոկալիզացված ձև և վիրահատության հակացուցումներ ունեցող պացիենտների դեպքում «արմատական ճառագայթային թերապիան» կարող է օգտագործվել բուժման պլանավորման մեջ։

Այլ մոտեցումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնդոսկոպիկ բուժման ձևերը կիրառելի են հիվանդության 0 կամ I փուլերի համար՝ լորձաթաղանթի էնդոսկոպիկ կտրվածք (ԼԷԿ)[57] և լորձաթաղանթի հեռացում՝ կիրառելով ռադիոհաճախային և ֆոտոդինամիկ թերապիա, Nd-YAG լազեր կամ արգոնային պլազմայի մակարդում։

Լազերային թերապիան բարձր ինտենսիվությամբ լույսի կիրառումն է ուռուցքային բջիջների ոչնչացման համար՝ ազդելով միայն մշակված տեղամասի վրա։ Դա տիպիկ կիրառումն է այն պարագայում, երբ ուռուցքը անհնար է հեռացնել վիրահատությամբ։ Պաշարումը կարող է օգնել ցավի և դժվարացած կլլման հարցում։ Ֆոտոդինամիկ թերապիան, լազերային թերապիայի տեսակը, ընդգրկում է դեղերի օգտագործումը, որը ներծծվում է քաղցկեղային բջիջների կողմից։ Երբ ազդեցությունը կատարվում է հատուկ լույսով՝ դեղերը դառնում են ակտիվ և քայքայում են ուռուցքային բջիջները։

Հետևողականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժման սխեմայի իրականացումից հետո պացիենտները պետք է լինեն շատ հետևողական։ Հաճախ, այլ բուժումները օգտագործվում են ախտանշանների բարելավման և առավելագույն սնուցման համար։

Կանխատեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր առմամբ, կերակրափողի քաղցկեղի կանխատեսումը բավականին վատն է, քանի որ հիվանդները դիմում եմ հիվանդության ուշացած փուլերում։ Ի միջիայլոց, առաջին ախտանշանները (օրինակ՝ դժվարացած կլլումը) հայտնվում են, երբ հիվանդությունը արդեն առաջընթաց է ապրում։ Ընդհանուր 5-ամյա ապրելիությունը ԱՄՆ-ում կազմում է 15%, շատ մարդիկ հիվանդության ախտորոշման հենց առաջին տարում մահանում են[58]։ Անգլիայում և Ուելսում ապրելիության մակարդակը ցույց տվող վերջին տվյալները (պացիենտներն ապտորոշվել են 2007 թվականին) ցույց են տալիս, որ վերջին տասնամյակում տասից միայն մեկն է հաղթահարում կերակրափողի քաղցկեղը[59]։

Անհատական կանխատեսումները կախված են հիվանդության փուլից։ Այն մարդկանց շրջանում, ում մոտ քաղցկեղը սահմանափակված է միայն կերակրափողի լորձաթաղանթովով ունեն մոտ 80% 5YSR, իսկ ենթալորձային շերտի ընդգրկումը նվազեցնում է այն մինչև 50%։ Դեպի կերակրափողի մկանային շերտ ներթափանցումը առաջարկում է 20% 5YSR, իսկ մինչև կերակրափողի շրջակա հյուսվածքներ ախտահարումը կանխատեսում է 7% 5YSR։ Տարածուն մետաստազներով պացիենտները (որոնք, վիրաբուժական միջամտության թեկնածուներ չեն) ունեն 3%-ից քիչ 5YSR։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերակրափողի քաղցկեղը աշխարհում ամենահաճախ ախտորոշվողների շրջանում զբաղեցնում է 8-րդ տեղը[1] և վատ կանխատեսման պատճառով համարվում է բոլոր քաղցկեղային հիվանդությունների մեջ մահվան 6-րդ ամենատարածված պատճառը[46]։ 2012 թվականին այն 400,000 մահերի պատճառ է դարձել, որը կազմում է քաղցկեղից մահերի ընդհանուր թվի 5% (ախտորոշվել են մոտ 456,000 նոր դեպքեր՝ ներկայացնելով բոլոր քաղցկեղների թվի մոտ 3%)[1]։

ԿՏԲԿ կազմում է կերակրափողի քաղցկեղի աշխարհում տարածված բոլոր դեպքերի 60–70%, այն դեպքում, երբ ԿԱԿ կազմում է 20-30% (մելանոմաները, լեյոմիոսարկոմաները, կարցինոիդները և լիմֆոմաները ավելի քիչ տարածված ձևեր են)[60]։ Կերակրափողի քաղցկեղի 2 հիմնական ձևերի դեպքերը տարբեր աշխարհագրական տարածքներում ունեն տարբեր տարածվածություն[61]։ Ընդհանուր առմամբ, ԿՏԲԿ ավելի տարածված է զարգացող երկրներումում, իսկ ԿԱԿ՝ զարգացած[1]

ԿՏԲԿ-ով հիվանդացությունը աշխարհում 2012 թվականին կազմել 100,000 մարդու/տարվա հաշվարկով 5,2 նոր դեպքեր՝ տղամարդկանց գերակշռումով (տղամարդիկ՝ 100,000 մարդու հաշվարկով՝ 7,7, կանայք՝ 2,8)[62]։ Դա ամենատարածված ձևն է հանդիսացել ուսումնասիրված երկրների 90% մոտ[62]։ ԿՏԲԿ մասնավորապես հաճախ է պատահում, այսպես կոչված, «Ասիական կերակրափողային քաղցկեղի շրջան»-ում, տարածաշրջան, որն անցնում է Չինաստանի հյուսիսով, Ռուսաստանի հարավով, Իրանի հյուսիս-արևելքով, Աֆղանստանի հյուսիսով և Թուրքիայի արևելքով[60]։ 2012 թվականին աշխարհում ԿՏԲԿ դեպքերի մոտ 80% պատահել են կենտրոնական և հարավ-արևելյան Ասիայում, և կեսից ավելը (53%)՝ Չինաստանում[62]։ Հիվանդացության ամենաբարձր ազգային ցուցանիշներով երկրները (Ասիայում) եղել են Մոնղոլիան և Թուրքմենստանը և (Աֆրիկայում) Մալավին, Քենիան, ՈՒգանդան[62]։ Կերակրափողի քաղցկեղի խնդիրը վաղուցվանից հայտնի է Ենթասահարական Աֆրիկայի արևելյան և հարավային շրջաններում, որտեղ ԿՏԲԿ հանդիսացել է գերակշռող[63]։

Արևմտյան երկրներում ԿԱԿ դարձել է հիվանդության գերակշռող ձև՝ հետևելով վերջին տասնամյակից ավել շրջանում դեպքերի ավելացմանը (ի տարբերություն ԿՏԲԿ հիվանդացության, որը, հիմնականում, մնացել է կայուն)[8][27]։ 2012 թվականին, ԿԱԿ-ի գլոբալ հիվանդացության մակարդակը 100,000 մարդու հաշվարկով կազմել է 0,7՝ տղամարդկանց խիստ գերակշռումով (տղամարդկանց շրջանում՝ յուրաքանչյուր 100,000 մարդու համար 1,1, կանանց՝ 0,3)։ Հիվանդության առավել բարձր հանդիպման հաճախականությամբ տարածաշրջաններն են հյուսիսային և արևմտյան Եվրոպան, Հյուսիսային Ամերիկան և Օվկիանիայում։ Գրանցված ցուցանիշների ամենաբարձր մակարդակ ունեցող երկրներում եղել են Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները, Իռլանդիան, Իսլանդիան, Նոր Զելանդիան[62]։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում տղամարդկանց շրջանում կերակրափողի քաղցկեղը, որպես քաղցկեղային մահերի պատճառ զբաղեցնում է 7-րդ տեղը (կազմելով ընդհանուրի 4%)[64]։ Քաղցկեղի Ազգային Ինստիտուտը հաստատել է, որ 2013 թվականին հանդիպել են 18,000 նոր դեպքեր, և 15,000-ից ավել մահեր՝ կերակրափողի քաղցկեղից (Քաղցկեղի Ամերիկյան Միությունը հաստատել է, որ 2014 թվականի ընթացքում կերակրափողի քաղցկեղի 18,170 նոր դեպքեր են ախտորոշվել, որպես արդյունք 15,450 մահեր առաջացնելով) [61][64]։ Տափակ-բջջային կարցինոման ավելի տարածված է Աֆրոամերիկյան տղամարդկանց շրջանում, որոնք շատ են օգտագործում ծխախոտ և ալկոհոլ։ Մինչև 1970-ականները ԱՄՆ-ում տափակ բջջային կարցինոման կազմել է կերակրափողի քաղցկեղի ճնշող մեծամասնությունը։ Վերջին տասնամյակներում ԱՄՆ-ում կերակրափողի ադենոկարցինոմայի դեպքերը (որոնք համակցված են Բարրետտի կերակրափողի հետ) այն աստիճանի են աճել, որ գերակշռում են տափակ- բջջային կարցինոմային։ Ի տարբերություն տափակ-բջջային կարցինոմայի՝ կերակրափողի ադենոկարցինոման ավելի տարածված է Եվրոպեոիդ ռասայի տղամարդկանց շրջանում (60 տարեկանից բարձր), քան Աֆրոամերիկացիների։ Բազմաթիվ զեկույցներ ցույց են տալիս, որ կերակրափողի ադենոկարցինոմայով հիվանդացությունը վերջին 20 տարում ավելացել է, առավել ևս ոչ իսպանախոս սպիտակամորթ տղամարդկանց շրջանում։ Կերակրափողի ադենոկարցինոմայի տարիքային հիվանդացությունը 1973-1997 թվականներին ավելացել է Նյու Մեքսիկոյում։ Այդ ավելացումը հայտնաբերվել է ոչ իսպանախոս սպիտակամորթների ու իսպանախոսների մոտ և դարձել գերակշռող սպիտակամորթ իսպանախոսների շրջանում[65]։ Աֆրոամերիկացիների շրջանում կերակրափողի քաղցկեղով հիվանդացության և մահացության թիվը շարունակում է մնալ ավելի բարձր, քան Եվրոպեոիդ ռասայի համար։ Սակայն հիվանդացությունը և մահացությունը Աֆրոամերիկացիների շրջանում վաղ 1980-ականներից նշանակալի նվազել է, այն դեպքում, երբ Եվրոպեոիդների մոտ այն շարունակում էր աճել[66]։ 1975 և 2004 միջև ադենոկարցինոմայով հիվանդացությունը աճել է սպիտակամորթ ամերիկացի տղամարդկանց շրջանում 460%-ից ավել չափով, իսկ կանանց՝ 335%[61]։

Միացյալ Թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին տասնամյակում կերակրափողի ադենոկարցինոմայի դեպքերի թիվը զգալիորեն աճել է Միացյալ Թագավորությունում[14]։ Ընդհանուր առմամբ, հիվանդությունը 13-րդ դարի ամենատարածված քաղցկեղի տեսակն է եղել (շուրջ 8,300 մարդ ախտորոշվել է 2011 թվականին), իսկ քաղցկեղային մահերի՝ 6-րդ ամենատարածվածը (2012 թվականին մահացել են շուրջ 7,700 մարդ)[67]։

Հասարակություն և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի դեպքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոֆեր Հիտչենսը, հայտնի որպես «God is Not Great» գրքի հեղինակ, նույնպես գրել է կերակրափողի քաղցկեղով տառապած իր կյանքից[68]։

Մորրիսսին 2015 թվականի հոկտեմբերին հայտնել է, որ ունեցել է կերակրափողի քաղցկեղ և նկարագրել իր ապրումները, երբ առաջին անգամ իմացել է այդ մասին[69]։

Հետազոտության ուղղություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերակրափողի տափակ բջջային կարցինոմայի ռիսկը կարող է նվազել ասպիրին կամ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերի օգտագործողների շրջանում[70], բայց պատահականորեն հսկվող փորձերի բացակայության պայմաններում ունեցած տվյալները համոզիչ չեն[1][27]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ WCR2014 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  2. Whittemore edited by David Schottenfeld, Joseph F. Fraumeni Jr.; associate editors, Graham A. Colditz, Jonathan M. Samet, Alice S. (2006)։ Cancer epidemiology and prevention (3rd ed.)։ Oxford: Oxford University Press։ էջ 697։ ISBN 9780199747979։ Արխիվացված օրիգինալից 2015-10-31-ին 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Ferri FF, ed. (2012)։ «Tumors»։ Ferri's clinical advisor 2013։ Philadelphia, PA: Mosby (Elsevier)։ էջեր 389–391։ ISBN 978-0323083737։ Արխիվացված օրիգինալից 2015-09-19-ին 
  4. Kelsen David (2007)։ Gastrointestinal oncology: principles and practices (2nd ed.)։ Philadelphia, Pa.: Lippincott Williams & Wilkins։ էջ 4։ ISBN 9780781776172։ Արխիվացված օրիգինալից 2015-09-25-ին 
  5. Whittemore edited by David Schottenfeld, Joseph F. Fraumeni Jr.; associate editors, Graham A. Colditz, Jonathan M. Samet, Alice S. (2006)։ Cancer epidemiology and prevention (3rd ed.)։ Oxford: Oxford University Press։ էջ 697։ ISBN 9780199747979։ Արխիվացված օրիգինալից 2015-10-31-ին 
  6. 6,0 6,1 6,2 Zhang HZ, Jin, GF, Shen, HB (Jun 2012)։ «Epidemiologic differences in esophageal cancer between Asian and Western populations.»։ Chinese Journal of Cancer 31 (6): 281–6։ PMC 3777490։ PMID 22507220։ doi:10.5732/cjc.011.10390 
  7. 7,0 7,1 7,2 Akhtar S (February 2013)։ «Areca nut chewing and esophageal squamous-cell carcinoma risk in Asians: a meta-analysis of case-control studies»։ Cancer Causes & Control 24 (2): 257–65։ PMID 23224324։ doi:10.1007/s10552-012-0113-9 
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Stahl M, Mariette, C, Haustermans, K, Cervantes, A, Arnold, D, ESMO Guidelines Working, Group (Oct 2013)։ «Oesophageal cancer: ESMO Clinical Practice Guidelines for diagnosis, treatment and follow-up.»։ Annals of Oncology։ 24 Suppl 6: vi51–6։ PMID 24078662։ doi:10.1093/annonc/mdt342։ Արխիվացված օրիգինալից 2016-03-23-ին 
  9. Lozano R, Naghavi M, Foreman K, Lim S, Shibuya K, Aboyans V, Abraham J, Adair T և այլք: (Dec 15, 2012)։ «Global and regional mortality from 235 causes of death for 20 age groups in 1990 and 2010: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2010»։ Lancet 380 (9859): 2095–128։ PMID 23245604։ doi:10.1016/S0140-6736(12)61728-0 
  10. 10,0 10,1 «Esophageal cancer»։ N. Engl. J. Med. 349 (23): 2241–52։ 2003։ PMID 14657432։ doi:10.1056/NEJMra035010։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին 
  11. «SEER Stat Fact Sheets: Esophageal Cancer»։ National Cancer Institute։ Արխիվացված օրիգինալից հուլիսի 6, 2014-ին։ Վերցված է հունիսի 18, 2014 
  12. 12,0 12,1 12,2 12,3 Mayer Robert J (2008)։ «Gastrointestinal Tract Cancer»։ Harrison's principles of internal medicine 1 (18th ed.)։ New York: McGraw-Hill Medical Publishing Division։ էջեր 764–5։ ISBN 978-0071748896 
  13. Cheifetz Adam S, Brown Alphonso, Curry Michael, Moss Alan C (2011)։ Oxford American Handbook of Gastroenterology and Hepatology։ Oxford University Press։ էջ 106։ ISBN 978-0-19-983012-1 
  14. 14,00 14,01 14,02 14,03 14,04 14,05 14,06 14,07 14,08 14,09 14,10 14,11 14,12 «Oesophageal carcinoma»։ Lancet 381 (9864): 400–12։ February 2013։ PMID 23374478։ doi:10.1016/S0140-6736(12)60643-6 
  15. Yamada Tadataka (2011)։ Textbook of Gastroenterology։ John Wiley & Sons։ էջեր 1590–1։ ISBN 978-1-4443-5941-1։ Արխիվացված օրիգինալից 2015-09-20-ին 
  16. Gerdes Hans, Ferguson Mark K (2002)։ «Palliation of Esophageal Cancer»։ in Posner, Mitchell C, Vokes, Everett E, Weichselbaum, Ralph R։ Cancer of the Upper Gastrointestinal Tract։ PMPH-USA։ էջ 184։ ISBN 978-1-55009-101-4։ Արխիվացված օրիգինալից 2015-10-30-ին 
  17. 17,0 17,1 Lao-Sirieix P, Caldas C, Fitzgerald RC (June 2010)։ «Genetic predisposition to gastro-oesophageal cancer»։ Current Opinion in Genetics & Development 20 (3): 210–7։ PMID 20347291։ doi:10.1016/j.gde.2010.03.002 
  18. Cancer and its management (6th ed.)։ 2013։ էջ 254։ ISBN 978-1-11871-325-9 
  19. Prabhu A, Obi KO, Rubenstein JH (June 2014)։ «The synergistic effects of alcohol and tobacco consumption on the risk of esophageal squamous cell carcinoma: a meta-analysis»։ The American Journal of Gastroenterology 109 (6): 822–7։ PMID 24751582։ doi:10.1038/ajg.2014.71 
  20. Loomis D, Guyton KZ, Grosse Y և այլք: (July 2016)։ «Carcinogenicity of drinking coffee, mate, and very hot beverages»։ The Lancet. Oncology 17 (7): 877–8։ PMID 27318851։ doi:10.1016/s1470-2045(16)30239-x։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-05-ին։ Վերցված է 2019-02-01 
  21. «Q&A on Monographs Volume 116: Coffee, maté, and very hot beverages»։ www.iarc.fr։ IARC / WHO։ Արխիվացված օրիգինալից 2016-07-05-ին։ Վերցված է 2020-09-15 
  22. Hunter edited by Blair A. Jobe, Charles R. Thomas Jr., John G. (2009)։ Esophageal cancer principles and practice։ New York: Demos Medical։ էջ 93։ ISBN 9781935281177։ Արխիվացված օրիգինալից 2017-09-10-ին 
  23. 23,0 23,1 «Oesophageal adenocarcinoma: the new epidemic in men?»։ Maturitas 69 (3): 244–8։ July 2011։ PMID 21602001։ doi:10.1016/j.maturitas.2011.04.003 
  24. 24,0 24,1 24,2 24,3 de Jonge PJ, van Blankenstein M, Grady WM, Kuipers EJ (January 2014)։ «Barrett's oesophagus: epidemiology, cancer risk and implications for management»։ Gut 63 (1): 191–202։ PMID 24092861։ doi:10.1136/gutjnl-2013-305490։ Արխիվացված օրիգինալից 2014-01-07-ին 
  25. «A meta-analysis of body mass index and esophageal and gastric cardia adenocarcinoma»։ Annals of Oncology 24 (3): 609–17։ March 2013։ PMID 22898040։ doi:10.1093/annonc/mds244։ Արխիվացված օրիգինալից 2014-05-16-ին 
  26. 26,0 26,1 Lagergren J (June 2011)։ «Influence of obesity on the risk of esophageal disorders»։ Nature Reviews. Gastroenterology & Hepatology 8 (6): 340–7։ PMID 21643038։ doi:10.1038/nrgastro.2011.73 
  27. 27,0 27,1 27,2 27,3 27,4 27,5 Lagergren J, Lagergren P (2013)։ «Recent developments in esophageal adenocarcinoma»։ CA: A Cancer Journal for Clinicians 63 (4): 232–48։ PMID 23818335։ doi:10.3322/caac.21185 
  28. 28,0 28,1 Falk GW (July 2009)։ «Risk factors for esophageal cancer development»։ Surgical Oncology Clinics of North America 18 (3): 469–85։ PMID 19500737։ doi:10.1016/j.soc.2009.03.005։ Արխիվացված օրիգինալից 2014-08-12-ին 
  29. Harris Randall E (2013)։ «Epidemiology of Esophageal Cancer»։ Epidemiology of Chronic Disease: Global Perspectives։ Burlington, MA: Jones & Bartlett Publishers։ էջեր 157–161։ ISBN 978-0-7637-8047-0։ Արխիվացված օրիգինալից 2015-09-25-ին 
  30. «Second primary tumors in patients with head and neck cancer»։ Current Oncology Reports 13 (2): 132–7։ April 2011։ PMID 21234721։ doi:10.1007/s11912-010-0147-7 
  31. «'Field cancerization' im oberen Aerodigestivtrakt» [Coincidental squamous cell cancers of the esophagus, head, and neck: risk and screening]։ HNO (German) 56 (6): 603–8։ June 2008։ PMID 17928979։ doi:10.1007/s00106-007-1616-7 
  32. «Tylosis with esophageal cancer»։ rarediseases.info.nih.gov։ Genetic and Rare Diseases Information Center (GARD) – NIH։ հունվարի 18, 2013։ Արխիվացված օրիգինալից օգոստոսի 19, 2014-ին։ Վերցված է օգոստոսի 16, 2014 
  33. Nyrén O, Adami HO (2008)։ «Esophageal Cancer»։ Textbook of Cancer Epidemiology։ Volume 1։ Oxford University Press։ էջ 224։ ISBN 978-0-19-531117-4։ Արխիվացված օրիգինալից 2015-10-25-ին 
  34. «The aetiological role of human papillomavirus in oesophageal squamous cell carcinoma: a meta-analysis»։ PLOS ONE 8 (7): e69238։ 2013։ PMC 3722293։ PMID 23894436։ doi:10.1371/journal.pone.0069238 
  35. «InterSCOPE study: Associations between esophageal squamous cell carcinoma and human papillomavirus serological markers»։ Journal of the National Cancer Institute 104 (2): 147–58։ January 2012։ PMC 3260131։ PMID 22228147։ doi:10.1093/jnci/djr499 
  36. Syrjänen K (January 2013)։ «Geographic origin is a significant determinant of human papillomavirus prevalence in oesophageal squamous cell carcinoma: systematic review and meta-analysis»։ Scandinavian Journal of Infectious Diseases 45 (1): 1–18։ PMID 22830571։ doi:10.3109/00365548.2012.702281 
  37. Hardefeldt HA, Cox MR, Eslick GD (June 2014)։ «Association between human papillomavirus (HPV) and oesophageal squamous cell carcinoma: a meta-analysis»։ Epidemiology and Infection 142 (6): 1119–37։ PMID 24721187։ doi:10.1017/S0950268814000016 
  38. «Association Between Coeliac Disease and Risk of Any Malignancy and Gastrointestinal Malignancy: A Meta-Analysis.»։ Medicine (Baltimore) 94 (38): e1612։ 2015։ PMC 4635766։ PMID 26402826։ doi:10.1097/MD.0000000000001612 
  39. General Thoracic Surgery։ Lippincott Williams & Wilkins։ 2009։ էջեր 2047–։ ISBN 978-0-7817-7982-1։ Արխիվացված օրիգինալից 2015-10-25-ին 
  40. Perez and Brady's Principles and Practice of Radiation Oncology։ Lippincott Williams & Wilkins։ 2008։ էջեր 1137–։ ISBN 978-0-7817-6369-1։ Արխիվացված օրիգինալից 2015-10-19-ին 
  41. Cancer arising at the junction between the esophagus and stomach is often classified as stomach cancer, as in ICD-10. See: «C16 - Malignant neoplasm of the stomach»։ ICD-10 Version: 2015։ World Health Organization։ Արխիվացված օրիգինալից նոյեմբերի 2, 2015-ին։ Վերցված է նոյեմբերի 14, 2014 
  42. «A cancer staging primer: esophagus and esophagogastric junction»։ The Journal of Thoracic and Cardiovascular Surgery 139 (3): 527–9։ March 2010։ PMID 20176201։ doi:10.1016/j.jtcvs.2009.11.002 
  43. Lauby-Secretan B, Scoccianti C, Loomis D, Grosse Y, Bianchini F, Straif K, International Agency for Research on Cancer Handbook Working Group (օգոստոսի 25, 2016)։ «Body Fatness and Cancer - Viewpoint of the IARC Working Group.»։ The New England Journal of Medicine 375 (8): 794–798։ PMID 27557308։ doi:10.1056/NEJMsr1606602։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-23-ին։ Վերցված է 2019-02-01 
  44. NCI (2002)։ «Diet and oral, pharyngeal, and esophageal cancer»։ Nutr Cancer 44 (2): 104–26։ PMID 12734057։ doi:10.1207/S15327914NC4402_01։ Արխիվացված օրիգինալից 2008-04-30-ին 
  45. «Dietary fiber and the risk of precancerous lesions and cancer of the esophagus: a systematic review and meta-analysis»։ Nutrition Reviews 71 (7): 474–82։ July 2013։ PMID 23815145։ doi:10.1111/nure.12032 
  46. 46,0 46,1 Zhang Y (September 2013)։ «Epidemiology of esophageal cancer»։ World J. Gastroenterol. 19 (34): 5598–606։ PMC 3769895։ PMID 24039351։ doi:10.3748/wjg.v19.i34.5598 
  47. «Controversies in Barrett Esophagus»։ Mayo Clin. Proc. 89 (7): 973–984։ May 2014։ PMID 24867396։ doi:10.1016/j.mayocp.2014.01.022 
  48. 48,0 48,1 Tobias Jeffrey S., Hochhauser Daniel (2010)։ Cancer and its Management (6th ed.)։ էջ 257։ ISBN 978-1118713259 
  49. Berry 2014, էջ. S292
  50. Fernández-Esparrach G, Calderón A, de la Peña J և այլք: (April 2014)։ «Endoscopic submucosal dissection»։ Endoscopy 46 (4): 361–70։ PMID 24671864։ doi:10.1055/s-0034-1364921 
  51. Sun F, Yuan P, Chen T, Hu J (մայիսի 7, 2014)։ «Efficacy and complication of endoscopic submucosal dissection for superficial esophageal carcinoma: a systematic review and meta-analysis»։ Journal of Cardiothoracic Surgery 9: 78։ PMC 4052291։ PMID 24885614։ doi:10.1186/1749-8090-9-78 
  52. 52,0 52,1 52,2 52,3 52,4 52,5 52,6 «Ch 79, "Treatment"»։ DeVita, Hellman, and Rosenberg's Cancer: Cancer: Principles & Practice of Oncology (9th ed.)։ Lippincott Williams & Wilkins։ 2011։ ISBN 9781451105452  Online edition, with updates to 2014
  53. Berry MF (May 2014)։ «Esophageal cancer: staging system and guidelines for staging and treatment.»։ Journal of Thoracic Disease 6 (Suppl 3): S289–97։ PMC 4037413։ PMID 24876933։ doi:10.3978/j.issn.2072-1439.2014.03.11 
  54. «The role of health-related quality of life outcomes in clinical decision making in surgery for esophageal cancer: a systematic review»։ Annals of Surgical Oncology 15 (9): 2372–9։ September 2008։ PMID 18626719։ doi:10.1245/s10434-008-0042-8 
  55. Berry 2014, էջ. S293
  56. «Prospective randomized trial comparing mitomycin, cisplatin, and protracted venous-infusion fluorouracil (PVI 5-FU) With epirubicin, cisplatin, and PVI 5-FU in advanced esophagogastric cancer»։ Journal of Clinical Oncology 20 (8): 1996–2004։ April 2002։ PMID 11956258։ doi:10.1200/JCO.2002.08.105 
  57. «Endoscopic mucosal resection and endoscopic submucosal dissection in esophageal and gastric cancers»։ Curr. Opin. Gastroenterol. 26 (5): 453–8։ September 2010։ PMC 3215503։ PMID 20703112։ doi:10.1097/MOG.0b013e32833e4712 
  58. Polednak AP (May 2003)։ «Trends in survival for both histologic types of esophageal cancer in US surveillance, epidemiology and end results areas»։ Int. J. Cancer 105 (1): 98–100։ PMID 12672037։ doi:10.1002/ijc.11029 
  59. «Oesophageal cancer survival statistics»։ Cancer Research UK։ 2015-05-15։ Արխիվացված օրիգինալից 2014-10-08-ին 
  60. 60,0 60,1 «Barrett's esophagus and esophageal cancer: an overview»։ International Journal of Oncology 41 (2): 414–24։ August 2012։ PMID 22615011։ doi:10.3892/ijo.2012.1481։ Արխիվացված օրիգինալից 2013-05-17-ին 
  61. 61,0 61,1 61,2 «Esophageal cancer: A Review of epidemiology, pathogenesis, staging workup and treatment modalities»։ World Journal of Gastrointestinal Oncology 6 (5): 112–20։ May 2014։ PMC 4021327։ PMID 24834141։ doi:10.4251/wjgo.v6.i5.112։ Արխիվացված օրիգինալից 2014-07-14-ին 
  62. 62,0 62,1 62,2 62,3 62,4 «Global incidence of oesophageal cancer by histological subtype in 2012»։ Gut 64 (3): 381–7։ October 2014։ PMID 25320104։ doi:10.1136/gutjnl-2014-308124 
  63. Kachala R (September 2010)։ «Systematic review: epidemiology of oesophageal cancer in Sub-Saharan Africa»։ Malawi Medical Journal 22 (3): 65–70։ PMC 3345777։ PMID 21977849։ doi:10.4314/mmj.v22i3.62190 
  64. 64,0 64,1 «Cancer Facts and Figures 2014»։ American Cancer Society։ Արխիվացված օրիգինալից ապրիլի 29, 2014-ին։ Վերցված է ապրիլի 28, 2014 
  65. «Changing pattern of esophageal cancer incidence in New Mexico»։ Am. J. Gastroenterol. 95 (9): 2352–6։ September 2000։ PMID 11007241։ doi:10.1111/j.1572-0241.2000.02329.x 
  66. «Incidence and Mortality Rate Trends» (PDF)։ A Snapshot of Esophageal Cancer։ National Cancer Institute։ September 2006։ Արխիվացված է օրիգինալից 2007-03-16-ին։ Վերցված է 2007-03-21 
  67. «Oesophageal cancer statistics»։ Cancer Research UK։ 2015-05-14։ Արխիվացված օրիգինալից հոկտեմբերի 6, 2014-ին։ Վերցված է հոկտեմբերի 3, 2014 
  68. «Christopher Hitchens' widow on his death: "God never came up"»։ www.cbsnews.com։ Արխիվացված օրիգինալից հոկտեմբերի 30, 2015-ին։ Վերցված է նոյեմբերի 11, 2015 
  69. «Morrissey Talks Trump, Cancer Diagnosis, TSA Groping With Larry King»։ Rolling Stone։ 2015-08-19։ Արխիվացված օրիգինալից դեկտեմբերի 9, 2015-ին։ Վերցված է նոյեմբերի 11, 2015 
  70. Sun L, Yu, S (Nov 2011)։ «Meta-analysis: non-steroidal anti-inflammatory drug use and the risk of esophageal squamous cell carcinoma.»։ Diseases of the Esophagus 24 (8): 544–9։ PMID 21539676։ doi:10.1111/j.1442-2050.2011.01198.x 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]