Կենդանի խաղալիք
![]() | |
Տեսակ | մուլտֆիլմ |
Ռեժիսոր | Լեոնիդ Կայուկով |
Սցենարիստ | Միխայիլ Լիպսկերով և Վլադիմիր Պեկար |
Հնչյունավորում | Կլարա Ռումյանովա |
Երաժշտություն | Իգոր Եֆրեմով |
Օպերատոր | Քաբուլ Ռասուլով |
Երկիր | ![]() |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1982 |
«Կենդանի խաղալիք» (ռուս.՝ «Живая игрушка»), 1982 թվականի խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ երեխաների համար, որը նրանց սովորեցնում է զգույշ վարվել կենդանիների հետ, քանի որ նրանք շնչավոր են։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Փոքրիկ աղջիկը բանջարանոցում մի փոքրիկ նապաստակ է գտնում, որը փախել էր մայր նապաստակից։ Աղջիկը նրան ընդունում է որպես կենդանի տիկնիկ։ Անվանում է «Կատյայի աղջիկ», բարուրում, ականջներին ժապավեն կապում, կերակրում շիլայով ու կոնֆետով։ Նապաստակը կոնֆետը չի ուտում ու անընդհատ փորձում է ազատվել բարուրից ու փախչել։ Աղջիկը որոշում է, որ նա հիվանդացել է ու գնում է դեղ բերելու։ Բայց այդ պահին մայր նապաստակը, իմանալով՝ որտեղ է իր ձագուկը, օգտվում է պահից ու իր մյուս ձագուկների հետ նրան վերադարձնում դաշտ։
Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սցենարի հեղինակներ | Միխայիլ Լիպսկերով, Վլադիմիր Պեկար |
Ռեժիսոր | Լեոնիդ Կայուկով |
Բեմադրող նկարիչներ | Մարիա Ռուդաչենկո, Զոյա Մոնետով |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Անտոնինա Ալյոշինա, Գալինա Զեբրովա, Ելենա Մալաշենկովա, Վլադիմիր Կրումին, Վլադիմիր Շևչենկո, Անդրեյ Իգնատենկո, Յուրի Մեշերյակով |
Նկարիչներ | Ելենա Գոլոլոբովա, Սվետլանա Սկրեբնևա, Վերա Խարիտոնովա |
Օպերատոր | Քաբուլ Ռասուլով |
Կոմպոզիտոր | Իգոր Եֆրեմով |
Հնչյունային օպերատոր | Բորիս Ֆիլչիկով |
Տնօրեն | Նիկոլայ Եվլյուխին |
Խմբագիր | Տատյանա Պապորովա |
Մոնտաժող | Գ. Սմիրնովա |
Ռեժիսորի օգնական | Օ. Իսակովա |
Երգի բառերի հեղինակ | Ալեքսանդր Տիմոֆեևսկի |
Դերերը հնչյունավորել են | Կլարա Ռումյանովա − Աղջիկ |
Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուլտֆիլմը DVD տարբերակով բազմիցս վերաթողարկվել է մուլտֆիլմերի՝ «Տատիկի հեքիաթները։ Թողարկում 2», «Հեքիաթներ երեխաների համար։ Թողարկում 3» հավաքածուներով[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Липскеров М. Ф. Живая игрушка. — АСТ, 2010. — 48 с. — (Сказки-мультфильмы). — ISBN 978-5-17-066038-4 (цветные иллюстрации Каюкова Л.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Կենդանի խաղալիք» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Կենդանի խաղալիք»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Կենդանի խաղալիք» մուլտֆիլմը Мультик.ру կայքում
|