Աղջիկը կրկեսում
Աղջիկը կրկեսում ռուս.՝ Девочка в цирке | |
---|---|
![]() | |
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ռեժիսոր | Վալենտինա Բրումբերգ և Զինաիդա Բրումբերգ |
Սցենարիստ | Յուրի Օլեշա |
Հնչյունավորում | Միխայիլ Յանշին, Վերա Բենդինա և Aleksandr Komissarov? |
Օպերատոր | Նիկոլայ Վոինով |
Երկիր | ![]() |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1950 |
«Աղջիկը կրկեսում» (ռուս.՝ «Девочка в цирке»), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում։ Նկարահանվել է Վալենտինա և Զինաիդա Բրումբերգների կողմից Յուրի Օլեշայի սցենարով։ Էկրան է բարձրացել 1950 թվականին[1]։ «Փերու նվերները» հեքիաթի ժամանակակից մեկնաբանությունն է։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Անփույթ ու ալարկոտ աղջիկը գնում է կրկես առանց տնային աշխատանքը կատարելու։ Արենայում ծաղրածու-աճպարարը երեխաներին առաջարկում է փոխել սխալ գրված (առանց «Т» տառի) «извеСНый» բառը։
Շուտով պարզվում է, որ դա շատ հեշտ առաջադրանք է բոլոր երեխաների համար, բացի մուլտֆիլմի գլխավոր հերոսուհուց, որին էլ աճպարարը կանչում է արենա և խնդրում ճիշտ գրել այդ բառը, սակայն աղջիկը չի կարողանում կատարել առաջադրանքը։ Կրկեսի արտիստներն սկսում են ամոթանք տալ աղջկան, որը նույնիսկ սկսում է լաց լինել։
Աղջկա համադասարանցին, որ գերազանցիկ էր, վազում է արենա և ուղղակիորեն հայտարարում, որ ոչ մի դեպքում թույլ չի տա նեղացնել ընկերուհուն։ Նա խոստանում է, որ կպարապի նրա հետ։
Մյուս երեխաները նույնպես խոստանում են հերոսուհուն, որ ամբողջ դասարանը կօգնի նրան։ Նա ինքն էլ խոստանում է, որ անպայման կուղղվի։ Հետո նա հանկարծ հասկանում է, թե ինչպես է գրվում «извесТный» բառն ու ճիշտ գրում է այն։ Շուտով ընկերների օգնության շնորհիվ նրա օրագրից անհետանում են անբավարար թվանշանները[2]։
Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գունավոր, հնչյունային։ Ստեղծվել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում 1950 թվականին, տևողությունը՝ 20 րոպե, 36 վայրկյան։
Թողարկում տեսաերիզով ու DVD-ով[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուլտֆիլմը թողարկվել է VHS-ով և DVD-ով հետևյալ հավաքածուներում.
- «Լավագույն խորհրդային մուլտֆիլմեր» (ռուս.՝ «Лучшие советские мультфильмы»), «Studio PRO Video», VHS, 1990-ական թվականների կեսեր,
- «Սոյուզմուլտֆիլմ», հավաքածու, «Союз» ստուդիա, VHS, 1995։
Մուլտֆիլմի վրա աշխատել են[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեղինակներ և ստեղծողներ | |||
---|---|---|---|
Սցենարի հեղինակ | Յուրի Օլեշա | ||
Ռեժիսորներ | Վալենտինա և Զինաիդա Բրումբերգներ | ||
Նկարիչ | Նադեժդա Ստրոգանովա | ||
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Դ. Բելով, Վլադիմիր Արբեկով, Ռոման Դավիդով, Լիդիա Ռեզցովա, Լամիս Բրեդիս, Լև Պոպով, Վադիմ Դոլգիխ, Տատյանա Տարանովիչ | ||
Կոմպոզիտոր | Վիկտոր Օրանսկի | ||
Հնչյունային օպերատոր | Նիկոլայ Պրիլուցկի | ||
Օպերատոր | Նիկոլայ Վոինով | ||
Նկարիչ-դեկորատորներ | Ի. Տրոյանովա, Վ. Զավիլոպուլո | ||
Դերերը հնչյունավորել են | Վերա Բենդինա – աղջիկ Միխայիլ Յանշին – աճպարար Ալեքսանդր Կոմիսարով – երիտասարդ ագռավ Վլադիմիր Գոտովցև – ծեր ագռավ Գալինա Նովոժիլովա – գերազանցիկ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ольга Буренина-Петрова Цирк в пространстве культуры. — М.: Новое литературное обозрение, 2014. — 432 с. — (Очерки визуальности). — 1000 экз. — ISBN 978-5-4448-0181-9
- Энциклопедия отечественной мультипликации / Составитель: Сергей Капков. — М.: Алгоритм, 2006. — С. 164, 472. — 838 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4
- М. Вольпин, Н. Эрдман Юрий Олеша. Девочка в цирке // Фильмы-сказки: Сценарии мультипликационных фильмов / Составитель: Борис Воронов. — М.: Искусство, 1979. — Т. 11. — С. 89. — 303 с. — 90 000 экз.
- Иванов-Вано И. П. Советское мультипликационное кино. — М.: Знание, 1962. — Т. 5. — 49 с. — (Народный университет культуры). — 28 000 экз.
- Капков С. В. «Лана Азарх: Работали мы действительно шумно (интервью)»(ռուս.) // Газета : периодическое издание. — 2004.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ««Девочка в цирке» (фильм)»։ Аниматор.ру (Интернет-сайт) (ռուսերեն)։ 2016-11-24։ Վերցված է 22.06.2016
- «Следопыт»։ Аниматор.ру (ռուսերեն)։ 2016-06-21։ Վերցված է 21.06.2016
- Девочка в цирке. Союзмультфильм, 1950. Режиссёр: З. Брумберг, В. Брумберг ՅուԹյուբում
|