Առաջին անգամ արենայում
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Վլադիմիր Պեկար և Վլադիմիր Պոպով |
Երաժշտություն | Ալեքսանդր Վառլամով |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1961 |
«Առաջին անգամ արենայում» (ռուս.՝ Впервые на арене), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված 1961 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում[1][2]։ Ռեժիսորներ Վլադիմիր Պեկարն ու Վլադիմիր Պոպովն ստեղծել են հեքիաթ՝ կրկեսում հանդես եկող փղիկի մասին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիմկա փղիկը երազում էր դառնալ կրկեսի արտիստ, այդ պատճառով էլ գնում է կրկես, որտեղ փորձեր էին անցկացվում։ Երբ Տիմկան արենա է վերադարձնում ձեռնածուի գցած գնդակը, նրա վրա ուշադրություն է դարձնում Արջը՝ կրկեսի ծեր արտիստը։ Արջը փղիկին առաջարկում է փորձել ձեռնածություն անել գնդակով։ Տիմկան փորձում է, բայց հետո չի կարողանում պահել հավասարակշռությունն ու ընկնում է կուպլետիստների գործիքների վրա, որոնք բարձրաձայն դժգոհում են։ Արջը մխիթարում է փղիկին՝ ասելով, թե արտիստ դառնալու համար պետք է աշխատել գիշեր ու ցերեկ։ Տիմկան երկար ու համառորեն փորձեր է անում և մինչև հյուրախաղերի սկսվելը սովորում է գնդի վրա հավասարակշռությունը պահած ձեռնածություն անել։ Տիմկան հաջողությամբ ելույթ է ունենում, և հանդիսատեսը երկար ծափահարում է պատանի շնորհալի արտիստին։
Ստեղծողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ – Ելենա Կրշիժանովսկայա
- Երգի տեքստի և երկխոսությունների հեղինակ – Վադիմ Կորոստիլյով
- Ռեժիսորներ – Վլադիմիր Պեկար, Վլադիմիր Պոպով
- Կոմպոզիտոր – Ալեքսանդր Վառլամով
- Բեմադրող նկարիչներ – Իգոր Նիկոլաև, Վլադիմիր Պոպով
- Նկարիչներ – Վիկտոր Շևկով, Վլադիմիր Պեկար, Վալենտին Կարավաև, Յուրի Բուտիրին, Իրինա Տրոյանովա, Ելենա Տանենբերգ
- Օպերատոր – Նինո Կլիմովա
- Հնչյունային օպերատոր – Նիկոլայ Պրիլուցկի
- Խմբագիր – Ռաիսա Ֆրիչինսկայա
- Ռեժիսորի օգնականներ – Գ. Լյուբարսկայա, Նինա Մայորովա
- Դերերը հնչյունավորել են՝
- Մարգարիտա Կուպրիյանովա – փղիկ Տիմկա
- Ալեքսեյ Գրիբով – Արջ
- Սերգեյ Մարտինսոն – կուպլետիստ
- Միխայիլ Նովոխիժին – հեղինակի խոսք
Քննադատների արձագանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պեկարն ու Պոպովն իրենց ուժերը փորձել են ռեժիսուրայում 60-ական թվականների սկզբից։ Նրանք բեմադրել են մի քանի ֆիլմեր, որոնք ներառվել են մանուկների «մուլտդարանում» և մինչ այժմ չեն իջնում հեռուստաէկրաններից։ Դրանց թվում են «Առաջին անգամ արենայում» (1961) փաստացի ռեժիսորական նորամուտը, երկերգությունը արջուկ Ումկայի (1969-1970) մասին, «Վերադարձրեք Ռեքսին» սրտառուչ դրաման (1975)։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Пекарь и Попов пробовали себя в режиссуре с начала 60-х. Они поставили несколько картин, которые вошли в «мультитеку» малышей и до сих пор не сходят с телеэкранов. В их числе «Впервые на арене» (1961) — фактически режиссёрский дебют, дилогия о медвежонке Умке (1969—1970), трогательная драма «Верните Рекса» (1975).
— Նատալյա Վենժեր, «Մեր մուլտֆիլմերը»[3]
Թողարկում DVD-ով
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմը թողարկվել է DVD-ով «Ладушки для малышей 1» «Սոյուզմուլտֆիլմ» մուլտֆիլմերի հավաքածուում[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Առաջին անգամ արենայում» մուլտֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Առաջին անգամ արենայում» մուլտֆիլմը kinopoisk.ru կայքում
- ↑ Наталия Венжер. Владимир Пекарь // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
- ↑ DVD «Ладушки для малышей 1»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Առաջին անգամ արենայում» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- Владимир Пекарь — Энциклопедия отечественного кино
|