Ծննդյան օր (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ծննդյան օր
Ծննդյան օր (մուլտֆիլմ).jpg
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՎալենտինա Բրումբերգ և Զինաիդա Բրումբերգ
ՍցենարիստՆուրատդին Յուսուպով
ՕպերատորԵլենա Պետրովա
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1959

«Ծննդյան օր» (ռուս.՝ «День рождения»), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ[1]՝ ստեղծված 1959 թվականին ռեժիսորներ Վալենտինա և Զինաիդա Բրումբերգների կողմից[2] դաղստանյան հեքիաթի հիման վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆաղստանի աուլներից մեկում փոքրիկ Մուրատը, հետևելով, թե ինչպես է պապը տնային գրքում նշում նոր ծնված գառանը, զարմանում է, որ իր մասին այդ գրքում չկա։ Պարզվում է, որ հնուց հաստատվել է սովորույթ, որ մարդու ծննդյան օրը ոչ թե այն օրն է, երբ նա ծնվում է անօգնական, ինչպես գառնուկը, այլ այն օրը, երբ նա արժանանում է իր ծննդյանը։ Լարախաղացների հարևան աուլում մարդու ծննդյան օրը համարվում է այնօրը, երբ նա առաջին անգամ անցնում է պարանի վրայով, Խաղողագործների աուլում՝ այն օրը, երբ մարդը հավաքում է իր առաջին բերքը, իսկ իրենց՝ Ջիգիթների գյուղում մարդը ծնվում է այն ժամանակ, երբ դառնում է ջիգիթ։ Եվ պապը պատմում է մի լեգենդ։

Լեռնային աուլում ապրում էին երկու եղբայր։ Ավագ երբայրը արածեցնում էր ոչխարներին, իսկ կրտսերը դեռ ոչ մի հոգս չուներ։ Այդ ժամանակներում լեռների մեջ ապրում էր չար Աժդահան՝ մի հրեշ, որը սարսափ էր տարածում ամեն կենդանի արարածի վրա։ Մի անգամ նա փոթորկի պես հարձակվում է ոչխարներն արածեցնող ավագ եղբոր վրա, սակայն նա հասցնում է թաքնվել քարանձավում։ Զայրանալով հնարամիտ հովվի վրա՝ Աժդահան հսկայական քարով փակում է քարանձավի մուտքը՝ փակելով նաև լեռնային գետակի ճանապարհը, որն սկսում է աստիճանաբար լցնել քարանձավը։ Սոխակից իմանալով այդ ողբերգության մասին՝ կրտսեր եղբայրը շտապում է օգնության։

Իր ընկերների՝ քարայծի, գառան ու սոխակի հետ նրան հաջողվում է գտնել ու խորամանկությամբ հաղթել հրեշին, գողանալ թանկարժեք քարերով նրա մատանին, որում նրա ուժն որ ու սիրտը։ Այդ մատանու օգնությամբ կրտսեր եղբայրը ջարդում է քարը, ոչնչացնում Աժդահային և ազատում ավագ եղբորը հոտի հետ միասին։ Այդպես փոքրիկ տղան դառնում է իսկական մարդ։

Միայն մարդկանց օգտակար ինչ-որ գործ կատարելուց հետո է մարդը դառնում մարդ։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարի հեղինակ Նուրատդին Յուսուպով
Ռեժիսորներ Վալենտինա և Զինաիդա Բրումբերգներ
Նկարիչներ Լանա Ազարխ, Վալենտին Լալայանց
Կոմպոզիտոր Սերգեյ Աղաբաբով
Օպերատոր Ելենա Պետրովա
Հնչյունային օպերատոր Նիկոլայ Պրիլուցկի
Խմբագիր Վ. Տուլյակովա
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Նիկոլայ Ֆեոդորով, Ֆաինա Եպիֆաովա, Մարիա Մոտրուկ, Գալինա Զոլոտովսկայա, Ելիզավետա Կոմովա, Վյաչեսլավ Կոտյոնոչկին, Ելենա Խլուդովա, Տատյանա Ֆեոդորովա, Լիդիա Ռեզցովա
Ֆոների նկարիչներ Ելենա Տանենբերգ, Իրինա Տրոյանովա, Իրինա Կուսկովա
Ռեժիսորի օգնականներ Տատյանա Ֆեոդորովա, Վ. Տուրբիներ
Դերերը հնչյունավորել են Մուրատ — Վալենտինա Սպերանտովա
Ծերունի — Ալեքսեյ Գրիբով
Աժդահա — Լև Սվերդլին
Քարայծ — Ալեքսեյ Կոնսովսկի,
Սոխակ — Գալինա Նովոժիլովա

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1960 – Կարճամետրաժ կինոյի և անիմացիայի II միջազգային փառատոն Մոնտեվիդեոյում (Ուրուգվայ), արժանացել է հիշատակման։

Թողարկում DVD-ով[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը բազմիցս վերաթողարկվել է DVD-ով մուլտֆիլմերի հավաքածուներում, որոնցից է՝

  • «Ծննդյան օր», «Սոյուզմուլտֆիլմ», տարածող՝ «Союз»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ծննդյան օր»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  2. «Ծննդյան օր» մուլտֆիլմը «Аниматор.ру» կայքում

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Фильмы-сказки: сценарии рисованных фильмов. Выпуск 7.. — М.: Искусство, 1963. — 220 с. — 100 000 экз. — Н. Юсупов «День рождения», стр. 171,

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]