Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին (մուլտֆիլմ, 1950)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին
Сказка о рыбаке и рыбке (кадр).jpg
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրֆիլմ-հեքիաթ
Հիմնված էՀեքիաթ ձկնորսի և ձկան մասին
ՌեժիսորՄիխայիլ Ցեխանովսկի
ՍցենարիստՄիխայիլ Վոլպին
ՀնչյունավորումՄարիա Բաբանովա, Բորիս Չիրկով, Վլադիմիր Գրիբկով և Անաստասիա Զուևա
Բեմադրող նկարիչՊյոտր Ռեպկին
ԵրաժշտությունՅուրի Լևիտին
ՕպերատորՄիխայիլ Դրույան
ԵրկիրFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1950

«Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին» (ռուս.՝ « Сказка о рыбаке и рыбке»), խորհրդային նկարված մուլտֆիլմ, որն ստեղծել է ռեժիսոր Միխայիլ Ցեխանովսկին «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում 1950 թվականին: Ալեքսանդր Պուշկինի համանուն հեքիաթի էկրանավորումն է:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծերունին իր կնոջ հետ ապրում է ծովի ափին: Ծերունին ապրուստ է վաստակում ձկնորսությամբ, իսկ կինը մանելով: Մի օր ծերունին բռնում է ոսկե ձկնիկ, որը կարողանում է խոսել մարդկային լեզվով: Նա ծերունուն խոստանում է ցանկացած փրկագին և խնդրում բաց թողնել իրեն: Ծերունին ազատ է թողնում նրան՝ չխնդրելով ոչինչ:

Ծերունին վերադառնում է տուն և կնոջը պատմում տեղի ունեցածի մասին: Պառավը կշտամբում է նրան, ապա ստիպում վերադառնալ ծովափ, կանչել ոսկե ձկնիկին և նրանից գոնե նոր տաշտակ խնդրել կոտրվածի փոխարեն: Ծովափին ծերունին կանչում է ձկնիկին և խնդրում տալ նոր տաշտակ: Ձուկը խոստանում է կատարել նրա ցանկությունը:

Տուն վերադառնալուց հետո ծերունին տեսնում է, որ կինը նոր տաշտակ ունի: Սակայն կնոջ ցանկությունները գնալով մեծանում են, և նա ամուսնուն ստիպում է նորից ու նորից վերադառնալ ծովափ՝ ոսկե ձկնիկից խնդրելու՝

  • տալ նոր խրճիթ,
  • իրեն դարձնել տոհմական ազնվական,
  • իրեն դարձնել ազատ թագուհի:

Ծովը, որի մոտ գնում էր ծերունին, հետհզհետե փոխվում է ու դառնում փոթորկոտ: Ծերունու նկատմամբ կնոջ վերաբերմունքը նույնպես փոխվում է. դառնալով ազնվական՝ նա ամուսնուն ուղարկում է ձիանոց, իսկ թագուհի դառնալուց հետո ընդհանրապես վռնդում է նրան: Վերջում նա հետ է կանչում ամուսնուն և պահանջում, որ ոսկե ձկնիկն իրեն դարձնի ծովերի տիրուհի, իսկ ձուկն էլ ծառայի իրեն: Ոսկե ձկնիկը չի պատասխանում ծերունու հերթական խնդրանքին, իսկ երբ վերջինս վերադառնում է տուն, տեսնում է, որ կինը նստած է իրենց գետնափոր տան առաջ՝ հին կոտրված տաշտակի մոտ:

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր՝ Միխայիլ Ցեխանովսկին
  • Սցենարի հեղինակ՝ Միխայիլ Վոլպին
  • Կոմպոզիտոր՝ Յուրի Լևիտին
  • Դեկորացիաների էսքիզները՝ Տատյանա Մավրինայի
  • Բեմադրող նկարիչ՝ Պյոտր Ռեպկին, Դմիտրի Բերեզովսկի
  • Հետնանկարների էսքիզները՝ Վ. Նեզաևայի
  • Ռեժիսորի օգնական՝ Վերա Ցեխանովսկայա
  • Օպերատոր՝ Միխայիլ Դրույան
  • Հնչյունային օպերատոր՝ Նիկոլայ Պրիլուցկի
  • Մոնտաժող՝ Լիդիա Կյակշտ
  • Օպերատորի օգնականներ՝ Ն. Սոկոլովա, Եկատերինա Ռիզո
  • Տեխնիկական օգնականներ՝ Ն. Օռլովա, Վ. Շիլինա
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝
    • Ալեքսանդր Բելյակով
    • ԼԱմիս Բրեդիս
    • Ռենատա Միրենկովա
    • Ելիզավետա Կազանցևա
    • Ֆեոդոր Խիտրուկ
    • Նիկոլայ Ֆեոդորով
    • Տատյանա Տարանովիչ
    • Ռոման Կաչանով
    • Ռոման Դավիդով
  • Ետնանկարների նկարիչներ՝
    • Օլգա Գեմերլինգ
    • Իրինա Սվետլիցա
    • Վերա Վալերիանովա
    • Վերա Ռոջերո
    • Կանստանտին Մալիշև
  • Դերերը հնչյունավորել են՝
    • Բորիս Չիրկով — ծերունի
    • Անաստասիա Զուևա — պառավ
    • Մարիա Բաբանովա — ոսկե ձկնիկ
    • Գեորգի Միլյար — բոյար (տիտրերում նշված չէ)
  • Տեքստը կարդում է՝ Վլադիմիր Գրիբկով
  • Դիրիժոր՝ Ալեքսանդր Գաուկ
  • Ստեղծողների ցանկը կազմված է ըստ մուլտֆիլմի տիտրերի:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1951 — Կառլովի Վարի VI միջազգային կինոփառատոնի մրցանակ «Լավագույն մուլտֆիլմի համար»[1]:

Վերահնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին մուլտֆիլմը վերականգնվել է ու նորից հնչյունավորվել «Студия АС» և «Детский сеанс 1» ընկերությունների կողմից։ Նոր տարբերակում ամբողջովին փոխվել է ֆոնոգրաման, վերահնչյունավորմանը մասնակցել են ժամանակակից դերասաններ, տիտրերում փոխվել են հնչյունային ռեժիսորի ու հնչյունավորող դերասանների անունները։ Վերահնչյունավորումը խիստ բացասական է գնահատվել ինչպես հեռուստադիտողների մեծ մասի[2][3], այնպես էլ պրոֆեսիոնալ միության անդամների կողմից[4][5]։ Վերականգնման որակը նույնպես երբեմն քննադատության է ենթարկվել։

Հնչյունավորողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յուլիեն Բալմուսով
  • Ժաննա Բալաշովա – պառավ
  • Իրինա Մալիկովա – ոսկե ձկնիկ
  • Ալեքսանդր Կոտով
  • Վիտալի Օվանեսով
  • Վլադիմիր Կոնկին

Վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ական թվականներին մուլտֆիլմը թողարկվել է տեսաերիզներով «ԽՍՀՄ Պետկինոյի վիդեոծրագիր» հավաքածուում։ 1990-ական թվականների սկզբին մուլտֆիլմը թողարկվել է «Крупный план» կինոմիության կողմից «Հեքիաթ մեռած թագուհու և յոթ դյուցազունների մասին» մուլտֆիլմի հետ միասին տեսաերիզներով։ 1990-ական թվականների կեսերին թողարկվել է VHS Studio PRO Video խորհրդային լավագույն մուլտֆիլմերի հավաքածուում և «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի մուլտֆիլմերի հավաքածուում «Союз» ստուդիայի կողմից։ 2000-ական թվականներին մուլտֆիլմը վերականգնվել է և թողարկվել DVD-ով երկու տարբերակով՝ բնօրինակ (մոնո) և վերահնչյունավորված (Dolby Digital)։

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես և Մ. Պաշչենկոն, Լենինգրադում վերապրելով շրջափակման ձմռան ծանր ամիսները, Ցեխանովսկին պատերազմի ավարտին տեղափոխվել է Մոսկվա և սկսել աշխատել «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում, որտեղ 1950 թվականին Պուշկինի ստեղծագործության հիման վրա բեմադրել է ևս մեկ ֆիլմ՝ «Հեքիաթ ձկնորսի և ձկան մասին»։ Ֆիլմի նախաբանի համար ռեժիսորն օգտագործել է պուշկինյան «Ռուսլան և Լյուդմիլա» պոեմի հայտնի հեքիաթային նախաբանը գիտնական կատվի, կախարդական անտառի ու անտառապայի մասնակցությամբ։ Ֆիլմում արտահայտիչ կերպով փոխանցվում է բնության գեղեցկությունը, հնագույն կենցաղի վսեմությունը։ Ֆիլմն ստացել է մրցանակ «Լավագույն մուլտֆիլմի համար» Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոնում 1951 թվականին։ Ֆիլմի մասին գովասանքով է խոսել Ժորժ Սադուլն իր «Կինոարվեստի պատմության» մեջ։

— Ս. Ասենին[6]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Пушкин А. С. Сказка о рыбаке и рыбке. — АСТ, 2011. — 48 с. — (Союзмультфильм представляет). — ISBN 978-5-271-38306-9

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]