Առաջին ջութակ
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Դմիտրի Բաբիչենկո |
Սցենարիստ | Ձիդրա Ռինկուլե-Զեմզարե |
Հնչյունավորում | Սերաֆիմ Անիկեև, Վերա Վասիլևա, Եվգենի Վեսնիկ և Նինա Գուլյաևա |
Բեմադրող նկարիչ | Պյոտր Ռեպկին |
Երաժշտություն | Ալեքսանդր Վառլամով |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1958 |
«Առաջին ջութակ» (ռուս.՝ Первая скрипка), 1958 թվականի խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ այն մասին, որ տաղանդն առանց աշխատանքի հաջողության չի հասցնի[1]։ 1990-ական թվականներին երկրորդ կեսին «Twic Lyrec» ընկերությունը ձայներիզներով թողարկել է մուլտֆիլմի վրա հիմնված աուդիոհեքիաթ Ալեքսանդր Պոժարովի տեքստով։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոքրիկ ծղրիդը որոշում է, որ պետք է դառնա հայտնի երաժիշտ, ինչպես իր հայրն է, սակայն երաժշտություն սովորելը նրա համար ձանձրալի է։ Նա սիրում է պարծենալ և կարծում է, որ առանց սովորելու էլ ինքը կհասնի իր ուզածին։ Ծղրիդը փախչում է պարապմունքներից, գնում զբոսնելու և հասնում մեղուների մոտ, որոնք կառուցում են մեղրաբջիջներ։ Նա սկսում է պարծենալ, որ ամեն ինչ կարող է։ Սակայն մեղուներն ստուգում են նրան ու արագ հասկանում, որ նրա մոտ ոչինչ չի ստացվի։ Ծղրիդը խրվում է մեղրի մեջ, և մեղուներն ամոթանք են տալիս նրան ու ազատում։ Արդյունքում ծղրիդը հասկանում է, որ պետք է աշխատի, որ սովորի։
Ստեղծողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սցեարիստ | Ձիդրա Ռինկյուլե |
Բանաստեղծության հեղինակ | Միխայիլ Վոլպին |
Բեմադրող ռեժիսոր | Դմիտրի Բաբիչենկո |
Բեմադրող նկարիչներ | Պյոտր Ռեպկին, Վլադիմիր Սոբոլև |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Բորիս Բուտակով, Ֆաինա Եպիֆանովա, Վլադիմիր Կրումին, Վյաչեսլավ Կոտյոնոչկին, Գենադի Նովոժիլով, Վլադիմիր Պեկար, Իգոր Պոդգորսկի, Լիդիա Ռեզցովա, Ելենա Խլուդովա, Կոնստանտին Չիկին |
Նկարիչ-դեկորատորներ | Դմիտրի Անպիլով, Կոնստանտին Մալիշև, Գ․ Նևզորովա, Իրինա Տրոյանովա |
Կոմպոզիտոր | Ալեքսանդր Վառլամով |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Հնչյունային օպերատոր | Նիկոլայ Պրիլուցկի |
Օգնականներ | Լիդիա Գորյաչևա, Նինա Մայորովա |
Դերերը հնչյունավորել են | Սերաֆիմ Անիկեև, Վերա Վասիլևա, Եվգենի Վեսնիկ – հայր ծղրիդ, լուսատտիկ, Նինա Գուլյաևա, Ելենա Պոնսովա – մեղու, Սերգեյ Մարտինսոն |
Մոնտաժող | Նինա Մայորովա |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1959 – Վենետիկի XV միջազգային կինոփառատոնի դիպլոմ
Հեռուստացուցադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1950-ական թվականների վերջից մինչև 1990-ական թվականների սկիզբը մուլտֆիլմը ցուցադրվել է ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսությամբ։ Ռուսաստանում մուլտֆիլմը ցուցադրվել է նաև «Останкино-1» (1992-1994), МТК (1992—1996), ТВ-6, ОРТ ալիքներով 1995-1996 թվականներին, 1997 թվականի ամռանը և հետագայում, СТС և այլ ալիքներով մուլտֆիլմը բազմիցս կրկնվել է։
Վերաթողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմը բազմիցս վերաթողարկվել է VHS և DVD կրիչներով մուլտֆիլմերի տարբեր հավաքածուներում․
- «Լավագույն խորհրդային մուլտֆիլմեր», Studio PRO Video, 1990-ական թվականներ,
- «Սոյուզմուլտֆիլմ, հավաքածու № ?», տարածող՝ «Союз», 1990-ական թվականների կեսեր,
- «Հյուր Տզզան ճանճին» (ռուս.՝ В гости к Мухе-Цокотухе), «Սոյուզմուլտֆիլմ», տարածող՝ «Союз», սկավառակում ընդգրկված մուլտֆիլմեր՝ «Տզզան ճանճը» (ռուս.՝ «Муха-Цокотуха», 1976), «Ճպուռն ու մրջյունը» (ռուս.՝ «Стрекоза и муравей», 1961), «Մրջյունի ճանապարհորդությունը» (ռուս.՝ «Путешествие муравья», 1983), «Առաջին ջութակ» (1958), «Ժու-ժու-ժու» (ռուս.՝ «Жу-жу-жу», 1966), «Մեծ ուտիճը» (ռուս.՝ «Тараканище», 1963), «Ծղրիդ Կուզյայի արկածները (պատմություն առաջին)» (ռուս.՝ «Приключения кузнечика Кузи (история первая)», 1990), «Ծղրիդ Կուզյայի արկածները (պատմություն երկրորդ)» (ռուս.՝ «Приключения кузнечика Кузи (история вторая)», 1991)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Առաջին ջութակ» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
|