Ձիդրա Ռինկուլե-Զեմզարե
Ձիդրա Ռինկուլե-Զեմզարե | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 8, 1920 |
Ծննդավայր | Ռիգա, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | նոյեմբերի 4, 2007 (87 տարեկան) |
Վախճանի վայր | Ռիգա, Լատվիա |
Մասնագիտություն | գրող, լրագրող և մանկագիր |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Ձիդրա Ռինկուլե-Զեմզարե (իսկական ազգանունը՝ Զեմզարե, լատիշ․՝ Rinkule-Zemzare, հուլիսի 8, 1920, Ռիգա, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 4, 2007, Ռիգա, Լատվիա), լատվիացի խորհրդային գրող, բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ (1958)։
Լատվիացի նկարիչ, գրող, սցենարիստ Ուլդիս Զեմզարեի քույրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձիդրա Ռինկուլե-Զեմզարեն ծնվել է 1920 թվականին Ռիգայում, առևտրականի և մանկավարժի ընտանիքում։ 1941 թվականին ավարտել է Դուբուլտիի միջնակարգ դպրոցը։ 1942-1948 թվականներին սովորել է Լատվիայի համալսարանի բանասիրության ֆակուլտետում, 5-րդ կուրսում հեռացվել է համալսարանից։ Աշխատել է որպես մանկավարժ, դասավանդել է նաև Ռիգայի Էմիլյա Դարզինյայի անվան երաժշտական դպրոցում[1]։
Բազմաթիվ մանկական բանաստեղծությունների ու պատմվածքների հեղինակ է։ «Ընկերներ» անվանումով առաջին բանաստեղծությունը լույս է տեսել 1942 թվականին «Эпоха» (№ 20) ամսագրում, առաջին լրագրողական «Երկու ուսուցիչ» էսսեն՝ 1952 թվականին «Советская латвийская школа» (№ 3) ամսագրում։
Ակտիվ պայքար է մղել Ռիգայի կենդանաբանական այգում կենդանիների պահպանման համար. խնդիրն առաջացել էր ԽՍՀՄ փլուզումից հետո՝ պայմանավորված ֆինանսական դժվարություններով։ Քարոզչական արշավի միջոցով նա միջոցներ է հայթայթել՝ պահպանելու Ռիգայի կենդանաբանական այգու փղիկին։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Անվախ մորեխը», 1954
- «Անպոչ ծիտիկը», 1968
- «Հեքիաթներ»
- «Շրջադարձ», 1956
- «Փոքրիկ աստվածը», 1970
Սցենարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կապիտան Էնրիկոյի ժամացույցը (լատիշ․՝ Kapteina Enriko pulkstenis), 1967
- «Առաջին ջութակը» մուլտֆիլմ, 1958
- «ХОЧУ! ХОЧУ! ХОЧУ!», մուլտֆիլմ, 1973[2]
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կենդանի ծառ» գրքի համար 1982 թվականին արժանացել է Պաստարինի մրցանակի[3]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հանուն բարեկամության, «Բալթիական առավոտ», լատվիական պատմվածքների ժողովածու, «Սովետական գրող» հրատարակչություն, 1983
- ↑ Ринкуле-Земзаре Дзидра на сайте об анимации в России и не только
- ↑ Rojā pasniegs Pastariņa prēmijas (лат.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|