Ռիգայի կենդանաբանական այգի
Ռիգայի կենդանաբանական այգի
լատիշ․՝ Rīgas Zooloģiskais dārzs | |
---|---|
![]() | |
Տեսակ | կենդանաբանական այգի |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Ռիգա |
Հիմնվել է | հոկտեմբերի 14, 1912 |
Մակերես | 16.4 հեկտար[1] |
Ռիգայի կենդանաբանական այգի (լատիշ․՝ Rīgas Zooloģiskais dārzs), զբոսայգի և կենդանաբանական այգի, որը գտնվում է Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում:
Ռիգայի կենդանաբանական այգին գտնվում է Մեժապարկում՝ Կիշեզերս լճի արևմտյան ափին։ Ռիգայի կենդանաբանական այգին ամենամեծն է Մերձբալթյան երեք հանրապետություններում և համարվում է Եվրոպայի խոշորագույն կենդանաբանական այգիներից մեկը։
Ռիգայի կենդանաբանական այգում կան ավելի քան 500 տարբեր տեսակների 4000 կենդանիներ՝ կաթնասուններ, թռչուններ և սողուններ։
Այս կենդանաբանական այգին գրանցել է նաև բարձր զբաղվածության աստիճան։ Ամեն տարի այգի է այցելում 250,000-300,000 այցելուներ, որոնց մի մասը նաև զբոսաշրջիկներ են։
Այգին ընդհանուր հաշվով զբաղեցնում է 135 հեկտար (330 ակր) հողատարածություն։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1908 թվականին ընդունվել է Լատվիայում կենդանաբանական այգի կառուցելու մասին որոշում։ Այդ նպատակով, ռուսական իշխանությունները 1911 թվականին բնապահպանության կազմակերպություններին հատկացրել են 16.4 հողակտոր՝ կենդանաբանական այգի կառուցելու նպատակով։
Որպես հանրային զբոսայգի, Ռիգայի կենդանաբանական այգին բացվել է 1912 թվականի հոկտեմբերի 14-ին: Այդ ժամանակահատվածում կենդանաբանական այգին բավականին աղքատ էր։
Այստեղ ապրում էին 88 տարբեր տեսակի 267 կենդանատեսակներ։ Կենդանիների մեծ մասը պարզապես նվիրաբերվել է կենդանաբանական այգուն։
Միայն 1914 թվականին Ռիգայի կենդանաբանական այգին ստեցել է 538 կենդանիներ։
Որպես Ռուսական կայսրության մաս Լատվիան ևս մասնակցում էր Առաջին համաշխարհային պատերազմին: Լատվիան դառնում է ռուս-գերմանական հակամարտությունների թատերաբեմ։ Այդ իսկ պատճառով բազմաթիվ կորուստների արդյունքում 1917 թվականին կենդանաբանական այգին փակվել է։
Այն բանից հետո, երբ գերմանական բանակը ռազմակալեց Ռիգան, ավերվեց նաև կենդանաբանական այգին: Երկար տարիներ Լատվիայում կենդանաբանական այգի չկար։
Նոր կենդանաբանական այգի Ռիգայում բացվել է միայն 1932 թվականի դեկտեմբերի 29-ին: 1933 թվականի տվյալներում այգին ուներ 48 տեսակների 124 կենդանատեսակներ։ 1938 թվականին ավելացվեցին նաև 106 նոր կենդանատեսակներ։
Նոր վրա հասած Երկրորդ համաշխարհային պատերազմը ևս դառնում է կենդանաբանական այգու արգացման կասեցման պատճառ։ Չնայած նրան, որ գերմանական բանակը կարողանում է գրավել Լատվիան, սակայն կենդանաբանական այգու շենքը և կենդանատեսակները մնում են անվնաս։
1944 թվականի նոյեմբերի 9-ին վերստին Ռիգայի կենդանաբանական այգին բացվում է։ 1945-1950-ական թվականներին այն առաջատարներից էր Խորհրդային Միության տարածքում։
1950 թվականին կենդանաբանական այգում բացվում է նաև ակվարիում, իսկ 1955 թվականից բացվում է էքսկուրսավար ծառայություն։
1980-1985 թվականներին վերանորոգվում են ֆլամինգոյի և արջի վանդակները։ 1987 թվականին կենդանաբանական այգում կային 401 տեսակի 2150 կենդանիներ։ 1988 թվականին մեծ ջանքերի շնորհիվ կենդանաբանական այգին կարողանում է Ռիգա տեղափոխել մի քանի եվրոպական ծառագորտ։
Այն բանից հետո, երբ 1991 թվականին Լատվիան անկախանում է ԽՍՀՄ-ից կենդանաբանական այգու համար ևս սկսվում է ռեակցիայի շրջան։ Նրա այցելուների թիվը կրճատվում է մոտ 110,000 այցելուով։
1992 թվականին Ռիգայի կենդանաբանական այգին միանում է Կենդանաբանական այգիների եվրոպական ասոցացիային։ 2002 թվականին այգուն տրամադրվել է լրացուցիչ 0.035 կմ² հողակտոր։
Կենդանատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «A Day at the Zoo(dārzs)»։ latvians.com։ Latvians.com։ Վերցված է 19 March 2011
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Официальный сайт (ռուս.)
- Виртуальная Латвия — в гостях у жирафов и павлинов в Рижском зоопарке (360º панорамы, фотографии, звук)