Մրջյունի ճանապարհորդությունը
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
---|---|
Ժանր | կատակերգություն |
Ռեժիսոր | Էդուարդ Նազարով |
Սցենարիստ | Էդուարդ Նազարով |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 582 s |
Թվական | 1983 |
«Մրջյունի ճանապարհորդությունը» (ռուս.՝ «Путеше́ствие муравья́»), 1983 թվականի խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ, որի ռեժիսորը և սցենարի հեղինակը Էդուարդ Նազարովն է։ Սցենարը գրվել է Վիտալի Բիանկիի «Ինչպես էր մրջյունը տուն շտապում» հեքիաթի մոտիվներով[1]։ Մուլտֆիլմը թողարկվել է 1983 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի կողմից։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետաքրքրասեր մրջյունը բարձրանում է ծառը, և ուժգին քամին նրան տերևի վրա քշում է մրջնաբնից հեռու։ Նա պետք է տուն վերադառնա մայրամուտից առաջ, այլապես չի կարողանա ներս մտնել։ Ճանապարհը դժվարանում է ոտքի վնասվածքի պատճառով։ Նա լվիկին փրկում է մրջնառյուծի թրթուրի երախում սպասվող անխուսափելի մահից, ինչի համար լվիկն իր մեջքին տանում է մրջյունին, դրանից հետո մրջյունը ճանապարհը շարունակում է սարդի, ապա գնայուկի օգնությամբ։ Հետո մրջյունն ընկնում է ծղրիդի վրա, որը հերթական անգամ փորձում է սեր խոստովանել մեկ այլ ծղրիդի, բայց անարդյունք։ Այնուհետև հերոսի ճանապարհն անցնում է լճով, որը նա հաղթահարում է մրջյունի հետ խաղացող ջրաչափերի օգնությամբ, իսկ մայիսյան բզեզը, ինչ-որ բան փնթփնթալով ժամանակակից երիտասարդության մասին, նրան նետում է հարազատ կեչու վրա։ Ճանապարհի վերջին մետրերը մրջյունն անցնում է՝ կառչելով թթենու մետաքսագործի թրթուրից, որը բնավ գոհ չէ տեղափոխման այդպիսի ձևից։ Վերջապես մրջյունը հայտնվում է տանը և, անցնելով անտառային անսահման տարածությունը, մտնում է բաց մնացած վերջին անցքով։
Մուլտֆիլմի վրա աշխատել են
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ, ռեժիսոր և բեմադրող նկարիչ՝ Էդուարդ Նազարով
- Բեմադրող նկարիչներ՝ Նատալյա Բոգոմոլովա, Գալինա Զեբրովա, Վլադիմիր Զարուբին
- Նկարիչներ՝ Իգոր Օլեյնիկով, Վիկտոր Չուգուևսկի, Գեննադի Մոռոզով, Ելենա Կաչկովա, Ռ. Պանովա
- Օպերատոր՝ Միխայիլ Դրույան
- Հնչյունային օպերատոր՝ Բորիս Ֆիլչիկով
- Ռեժիսորի օգնական՝ Տ. Լիտկո
- Մոնտաժող՝ Մ. Միխեևա
- Խմբագիր՝ Ռաիսա Ֆրիչինսկայա
- Տնօրեն՝ Նինել Լիպնիցկայա
Մուլտֆիլմի բոլոր դերերը հնչյունավորել է Էդուարդ Նազարովը[2]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1984 – Զագրեբի Անիմացիոն ֆիլմերի VI միջազգային փառատոն – Առաջին մրցանակ մանկական ֆիլմերի կատեգորիայում
Վերաթողարկում DVD-ով
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմը DVD-ով բազմիցս թողարկվել է «Հյուր Տզզան ճանճին» մուլտֆիլմերի հավաքածուով («Սոյուզմուլտֆիլմ», տարածող՝ «Союз»):
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ С. В. Асенин. «Пути советской мультипликации». Արխիվացված 2014-10-06 Wayback Machine «Мир Мультфильма», 3d-master.org.
- ↑ Дина Годер Интервью с Эдуардом Назаровым: «Щас спою!» Стенгазета, 23.11.2006
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մրջյունի ճանապարհորդությունը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Մրջյունի ճանապարհորդությունը» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
|