Պյոտոր Ռեպկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պյոտոր Ռեպկին
Ծնվել էօգոստոսի 31, 1915(1915-08-31)
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 11, 1995(1995-07-11)[1] (79 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտությունմուլտիպլիկատոր և նկարիչ-բեմադրող

Պյոտոր Ռեպկին (ռուս.՝ Пётр Петрович Репкин, օգոստոսի 31, 1915(1915-08-31), Մոսկվա, Ռուսական կայսրություն - հուլիսի 11, 1995(1995-07-11)[1], Մոսկվա, Ռուսաստան), մուլտիպլիկացիոն ֆիլմերի խորհրդային բեմադրող նկարիչ։

1941 թվականին ավարտել է Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտը։ 1944 թվականից աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում որպես նկարիչ-մուլտիպլիկատոր, իսկ 1949 թվականից աշխատել է նկարված ֆիլմերում` որպես բեմադրող նկարիչ։ «Դիաֆիլմ» ստուդիայի գոյության ամբողջ ընթացում` 1935-1993 թվականներին, աշխատել է այնտեղ։

Եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։ Նկարիչ-գրաֆիկ էր։ Եղել է խորհրդային նշանավոր նկարիչների աստղաբույլի մեջ, որոնք աշխատում էին երիտասարդ սերունդների համար (Վլադիմիր Սուտեև, Տատյանա Մավրինա, Վասիլի Վատագին և ուրիշներ)։

Եղել է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ։

Նա մոտ 200 մուլտֆիլմերի նկարների հեղինակ է։ Եղել է նաև դիաֆիլմերի նկարների հեղինակ։ Մասնակցել է համամիութենական և միջազգային ցուցահանդեսների[2]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմադրող նկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարիչ-մուլտիպլիկատոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. П. П. Репкин на сайте sovcom.ru.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 550-551. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]