Jump to content

Ինչպես էր այծիկը պահում երկիրը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինչպես էր այծիկը պահում երկիրը
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՎլադիմիր Պոլկովնիկով
ՍցենարիստՀենրիխ Սապգիր
ՀնչյունավորումԱլեքսեյ Գրիբով, Մարիա Բաբանովա, Ռինա Զելյոնայա և Մարիա Վինոգրադովա
Բեմադրող նկարիչԱլեքսանդր Վինոկուրով և Պյոտր Ռեպկին
ԵրաժշտությունՎիկտոր Կուպրևիչ
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն565 s
Թվական1974

Ինչպես էր այծիկը պահում երկիրը (ռուս.՝ Как козлик землю держал) խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ[1], ռեժիսորը Վլադիմիր Պոլկովնիկովն է։ Մուլտֆիլմը նկարահանվել է 1974 թվականին, «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում։

Ռեժիսոր Վլադիմիր Պոլկովնիկովի նկարահանած վերջին ֆիլմն է։

Անտառեզրին, մարգագետնում զբոսնում էր Այծիկը` պարանոցին զանգակ կախած։ Անտառով անցնում է գայլը, որին դուր չէին գալիս ոչ պայծառ արևը, ոչ գունագեղ մարգագետնի ծաղիկները, ոչ էլ` զանգակի զանգը։ Գայլը քշում է այծին։ Այծիկը ներողություն է խնդրում և փախչում։ Քայլելու ընթացքում նա հանդիպում է տարբեր կենդանիների և ճանապարհի վերջում հանդիպում է մի չվող վայրի թռչուն։ Նա ասում է, որ թել է ամբողջ աշխարհով մեկ։ Հողը շատ գեղեցիկ է և նման է մի մեծ խնձորի։ Այստեղ ամպրոպ և փոթորիկ է սկսվում։ Այծիկը տեսնում է, թե ինչպես է քամուց խնձորի ծառից ընկնում խնձորը և որոշում է, որ փոթորիկը կարող է կործանել նաև ամբողջ աշխարհը։ Այծիկը որոշում է պահել Երկիրը։ Նա փոխում է իր ունեցած ամենաթանկ բանը` իր զանգը` պարանի հետ, իսկ «երջանկության» պայտը` դրամապանակի հետ։ Դրամապանակն ամրացնում է պարանին և ամպրոպի ժամանակ պահում է Երկիրը, որպեսզի այն չընկնի։ Չի վախենում ոչ կայծակից, ոչ քամուց, ոչ էլ` Գայլից։ Երբ ամպրոպը ավարտվում է, Գայլըն իմանում է, որ Այծիկն այդ ամբողջ ընթացքում խիզախորեն պահել է Երկիրը և այն ամենը, ինչ կա դրա վրա։ Գայլը շնորհակալություն է հայտնում Այծիկին։ Նրա արիության համար մյուս կենդանիները նրան վերադարձնում են զանգն ու պայտը։ իսկ չվող թռչունն ասում է. «Ամպրոպից ժամանակ ամենակարևորը Երկիրը պահելն է»։

Ռեժիսոր Վլադիմիր Պոլկովնիկով
Սցենարի հեղինակներ Հենրիխ Սապգիր, Գենադի Ցիֆերով
Բեմադրող նկարիչներ Ալեքսանդր Վինոկուրով, Պյոտր Ռեպկին
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Ռենատա Միրենկովա, Նիկոլայ Ֆյոդորով, Վիկտոր Արսենտև, Ալեքսանդր Մազաև, Օլեգ Կոմարով, Նատալյա Բոգոմոլովա, Մարինա Ռոգովա, Լիդյա Մոդել
Օպերատոր Միխայիլ Դրույան
Կոմպոզիտոր Վիկտոր Կուպրևիչ
Հնչյունային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
Դերերը հնչյունավորել են Ալեքսեյ Գրիբով, Մարիա Բաբանովա, Ռինա Զելյոնայա, Մարիա Վինոգրադովա, Թամարա Դմիտրիևա
Խմբագիր Նատալյա Աբրամովա
Մոնտաժող Լյուբով Գեորգիևա
Ռեժիսորի օգնական Թ. Դոմբրովսկայա
Տնօրեն Ֆյոդոր Իվանով

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Генрих Сапгир, Жанна Витензон, Михаил Вольпин, Наталья Гузеева, Виталий Злотников, Софья Прокофьева «МУЛЬТПАРАД. Паровозик из Ромашкова, Капитошка и другие истории». — Стрекоза, 2008. — Т. 1. — (МУЛЬТПАРАД). — ISBN 978-5-89537-573-0

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]